Arminfo.info


767
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 15:35

Արմինֆո.

ՀՀ ՊՆ. Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 14:38

Արմինֆո. Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է, facеbook-ի իր էջում հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերլուծաբան. Սրումը Տավուշում Հայաստանի իշխանությունների պետերբուրգյան պասիվության արդյունք է
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 14:02

Արմինֆո.Տավուշում իրավիճակի սրումը և երեք երիտասարդների զոհվելը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովում Հայաստանի իշխանությունների պասիվության արդյունք է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհն» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:

Փորձագետ. Հայաստանի հետ սահմանին ԱՀ այսօրվա գործողությունները ցույց են տալիս, որ Բաքուն ակտիվորեն քննարկում է ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային տարբերակը
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 14:01

Արմինֆո.Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում դիվերսիոն և սադրիչ գործողություններով Ադրբեջանն, ըստ էության, ցույց է տալիս, որ հրաժարվում է քայլեր ձեռնարկել խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ այսօր ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:

Տիգրան Բալայան. Երևանը համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 13:37

Արմինֆո.Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված՝ ՀՀ ԱԳՆ-ը համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված:

Փորձագետ. շատ երկար և մանրակրկիտ են պատրաստվել ադրբեջանցիներն այօրվա դիվերսիոն ներթափանցման փորձին
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 12:58

Արմինֆո.Ադրբեջանցիները շատ երկար և մանրակրկիտ են պատրաստվել այօրվա դիվերսիոն ներթափանցման փորձին հայ-ադրբեջանական սահմանին: Այդ մասին գրել է ռազմական փորձագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում:

Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում Հայաստանի պետական սահմանին հայկական կողմը երեք զոհ ունի
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 12:40

Արմինֆո.Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ԱրմԻֆո-ի թղթակցի հետ զրույցում հաստատել  , որ հայ-ադրբեջանական  պետական սահմանին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում 3 հայ զինծառայող է զոհվել: «Զոհվածներից մեկն սպա է, երկուսը` շարքային», - նշել է նա, հավելելով , որ զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ընդ որում, Հովհաննիսյանը նշել է, որ տվյալ պահին մարտերը շարունակվում են, սակայն չի ցանկացել գնահատական տալ սահմանին առկա իրավիճակին: Ըստ Հովհաննիսյանի, հակառակորդը նահանջելիս հայկական կողմում թողել է մեկ սպանված: Ադրբեջանական կողմի զոհերի մասին ավելի որոշակի տվյալներ դեռ չկան:

Երևան-Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էնրիկո Ապրիամովի մեքենան
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 12:30

Արմինֆո.  Այսօր առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ ԳՇ պետի տեղայալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին «Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 11:24

Արմինֆո. Ադրբեջանական զորքերը հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանի դեսպան. Ավարտվող տարում հայ-ռուսական փոխգործակցությունը բոլոր մակարդակներում  աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ
 Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016, 21:52

Արմինֆո.Ավարտվող տարում հայ-ռուսական փոխգործակցությունը բոլոր մակարդակներում  աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ և բովանդակալից բնույթով, հարաբերությունները կառուցվել են փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա, հարցերը լուծվել են օպերատիվ, հստակ և ներդաշնակ: Այդ մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի ուղերձում` հղված ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում կազմակերպված ընդունելության մասնակիցներին: Ուղերձն ընթերցել է ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը:

Սարո Սարոյան: ԼՂՀ-ի ճանաչումը ու ապա միավորումը Հայաստանին՝ այլընտրանք թե կարգավիճակի դիմաց հողերի հանձնմանը, թե ստատուս-քվոն պահելուն
 Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016, 21:37

Անկախ վերլուծաբան Սարո Սարոյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է տարեվերջին Հայաստանի ներքաղաքական ազդակների մասին, վերլուծում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերյան ելույթի առանձին կողմերը, վերլուծում և   ի հայտ բերում Հայաստանի քաղաքականությունում առանձին ներքաղաքական ձախողումների պատճառները:

Հայաստանի ԱԳն ցավակցություն է հայտնել Ռուսաստանին «Տու-154» ինքնաթիռի կործանման առնչությամբ
 Կիրակի, 25 Դեկտեմբերի 2016, 13:54

Արմինֆո.Հայաստանի ԱԳն ցավակցություն է հայտնել Ռուսաստանին «Տու-154» ինքնաթիռի կործանման առնչությամբ: «Ցավակցում ենք Լաթաքիա ուղևորվող ռուսական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի կապակցությամբ։ Ճշտում ենք ուղևորներից` Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուսար Տիգրան Բալայանը։

 Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2016, 13:23

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2016, 16:51

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2016, 13:59

Արմինֆո.

Հայացք Երևանից. Հայաստանը չի օգտագործում Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորությունները՝ արտաքին քաղաքականության բացակայության պատճառով
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2016, 16:06

Արմինֆո.Հայաստանը չի օգտագործում Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման համար գոյություն ունեցող հնարավարությունները՝ Երևանի ինքնուրույն արտաքին քաղաքականության լիակատար բացակայության պատճառով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (AIISA) ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

ՀՀ ՊՆ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զեկույցները ոչ պրոֆեսիոնալ են և հիմնված են էմոցիաների վրա
 Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2016, 17:14

Արմինֆո.Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցներն ապրիլյան պատերազմի և զորակոչի հետ կապված խնդիրների մասին, դատելով նախնական ուսումնասիրությունից, ոչ պրոֆեսիոնալ են և հիմնված են էմոցիաների վրա: Այդ մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների համար սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից
 Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2016, 17:13

Արմինֆո. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս, Երևան քաղաքի բնակիչ Լ. Մ. Հ-ը /ծնված 10.08.1969թ., 01.12.2016թ-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2016թ-ի փետրվար ամսին քաղաքացի Ն. Է. Ե. /ծնված 04.04.1974թ. հասցե. ք.Երևան միջնորդությամբ և երաշխավորությամբ 7000 /յոթ հազար/ ԱՄՆ դոլար այնուհետև հետագայում ևս 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումար է տվել ոմն Ե. Մ., որդուն՝ Տ. Լ. Հ. 2016թ-ի ամառային զորակոչին տարեկետում տրամադրելու նպատակով: Սակայն Տ. Լ. Հ. 2016թ-ի հուլիսի 7-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ե. Մ. վերը նշվածը չի կատարել, Լ.Մ.Հ. գումար չի վերադարձրել:

Վահան Բադասյան. Քննչական կոմիտեում գիտակցում են, որ իշխանությունների դեմ հնարավոր չէ պայքարել
 Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2016, 17:06

Արմինֆո.«ՀՀ Քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական գործ հարուցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի կողմից չարաշահումների վերաբերյալ իմ հաղորդման հիման վրա, քանի որ իշխանական ողջ վերնախավը հանցավոր գործարքների մեջ է, և բոլորը միմյանց հետ փոխկապակցված են, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի խորհրդարանի նախկին պատգանավոր Վահան Բադասյանը:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի
 Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2016, 15:11

Արմինֆո. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում Վահան Բադասյանը նոյեմբերի 21-ին  հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանը, եղբոր՝ Արայիկ Հակոբյանի հետ երկար տարիներ հանդիսանալով  վերջինիս անվամբ գրանցված «Սիփանե ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը կամ փոխկապակցված անձ, չարաշահել է պաշտոնեական դիրքը և շուկայական 90 ՀՀ դրամ արժեքից բարձր արժեքով՝ 1 կիլոգրամը 125-130 ՀՀ դրամով, ցորենի ձեռք բերման պայմանագիր է կնքել նշված ընկերության հետ, ինչի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունից յուրացրել է մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ գումար:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան