Arminfo.info


Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է "Խաղաղության կորպուսի" կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 19:37

Արմինֆո. Կամավորների կողմից արդեն երեք տասնամյակի պատմություն ունեցող գործունեությունն անգնահատելի դերակատարում ունի կրթության և երիտասարդության զարգացման, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապն ավելի ամրապնդելու գործում: Մայիսի 22-ին այդ մասին հայտարարել է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ ելույթ ունենալով «Խաղաղության կորպուսի» նոր խմբի կամավորների երդման հանդիսավոր արարողությանը։  

ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 19:33

Արմինֆո."Այն, ինչի մասին ասում էր Բելառուսի նախագահն իր ադրբեջանցի գործընկերոջը, ես փորձում էի հայ ժողովրդին հասցնել վերջին չորս տարիների ընթացքում", - մայիսի 22-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝  Ազգային ժողովի ամբիոնից:

Նախարար. սկսվել է Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների շինարարությունը
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 19:30

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների կառուցմանը։ Այդ մասին մայիսի 22-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 18:53

Արմինֆո.ԱրարատԲանկը սույն թվականի մարտի 26-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն թվականի հունիսի 26-ը, սակայն  տեղաբաշխումն ավարտվել է մայիսի 17-ին։

«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:59

Արմինֆո.Սերգեյ Փարաջանովի թանգարանում բացվել է հայ դիզայներների «Փարաջանովը և նորաձևությունը» բացառիկ աշխատանքների ցուցահանդեսը, որոնց ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Մաեստրոյի ստեղծագործությունը: Վերջինիս անցկացումը նախաձեռնել է Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատը (FDC)՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ:

Իրանի գերագույն առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հակառակորդների առկայությունը
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:56

Արմինֆո. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է Իրանի և Հայաստանի պատմական և աշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը:

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ Փաշինյանի և Ռայիսիի նախանշած ծրագրերը կրելու են շարունակական բնույթ
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:53

Արմինֆո. Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին:

Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ վարչապետի ներկայությունն իրենց գոտեպնդում և ուժ է տալիս այս դժվարին օրերին: Նրա խոսքով` տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին և իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը:

Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասին
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:52

Արմինֆո.Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան մայիսի 22-ին հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասին:

ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները հրահանգավորել են հայ զինվորականներին
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:52

Արմինֆո. Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

Զախարովան՝ Սիմոնյանին. Ինչու՞ նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառացիորեն սատանայանում են
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:51

Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայ առաքելական եկեղեցու հասցեին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հնչեցրած քննադատությանը:

ՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է՝  պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջ
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:48

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջ երկխոսությունը շարունակվում է, սակայն այդ խնդրի շուրջ պայմանավորվածություն դեռևս չկա: Այդ մասին մայիսի 22-ին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի ղեկավար Կլոդ Վիսլերի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Պոետի խոսքը միշտ ապրում է և կապրի. Ազնավուրը 100 տարեկան է
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 12:47

Արմինֆո.Կան հազվագյուտ մարդիկ, որոնց մասին ոչ միայն դժվար է, այլև անհնար է խոսել անցյալ ժամանակով: Երբ նրանց խոսքերը տարեցտարի ավելի բարձր են հնչում, երբ նրանք դեռ գթության, մարդասիրության, ազնվականության, անձնվիրության օրինակ են ծառայում ոչ մեկ ժողովրդի մի քանի սերունդների համար:

Կառավարող խմբակցության պատգամավորը՝ ընդդիմությանը. Եթե չափներդ չճանաչեք, մենք ձեզ հետ այլ գործիքներով կխոսենք
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 11:08

Արմինֆո.Հայաստանն իր պատմության հետաքրքիր շրջան է ապրում, երբ իշխանությունների կողմից փորձեր են արվում ամրապնդել սահմանները, հզորացնել պետության հնարավորությունները, սակայն երկրի քաղաքացիների և քաղաքական ուժերի որոշակի մասը խանգարում է դրան ։ Այդ մասին մայիսի 22-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Հայ առաքելական եկեղեցուն հարկելու առաջարկը եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է. Դավիթ Անանյան
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 10:43

Արմինֆո.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" ընդդիմադիր շարժման բողոքի ակցիաների ֆոնին Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկը եկեղեցու վրա քաղաքական ճնշման փորձ է ՝ տնտեսական մեխանիզմների չարդարացված օգտագործմամբ: Այդպիսի կարծիք է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

ANCA-ն կոչ է արել Սենատին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և արցախցի փախստականներին աջակցելու համար 200 մլն դոլար հատկացնելու նպատակով
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 10:30

Արմինֆո.Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Սենատի առանցքային կոմիտեներին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի ողջ ռազմական օգնությունը և պատժամիջոցներ կիրառի ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանի առաջնորդների նկատմամբ, միաժամանակ՝ 200 միլիոն դոլար օգնություն հատկացնելով Արցախում ցեղասպանությունը վերապրածներին:

Արման Թաթոյան. Իշխանությունն արդեն անթաքույց հետապնդում է ՀԱԵ-ին
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 10:29

Արմինֆո. Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»: ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այսպես է մեկնաբանել Եկեղեցին հարկելու անհրաժեշտության վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը:

Հայաստանի վարչապետը կմասնակցի Իրանի նախագահի մահվան կապակցությամբ սգո արարողություններին
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 10:28

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալ
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 17:55

Արմինֆո.Մայիսի 21-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը։

Ինչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ին
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 17:32

Արմինֆո.Հայաստանում ձևավորվել է թեկուզ անուղղակի, բայց մի ողջ գործակալական ցանց, որի հիմնական նպատակը հանրապետության ոչնչացումն է՝ որպես անկախ պետություն։ Այդ մասին մայիսի 21-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 17:21

Արմինֆո.2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867 դրամն ուղղվեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին, տնկվեց 16 000 ծառ, ընդ որում՝ այդ ծառերից առաջինները՝ հենց ընկերությունների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։




Մեկնաբանվողներ
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել