Arminfo.info


Լավրով. Ռուսաստանում վնասակար են համարում Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի գտնվելու նպատակահարմարության թեմայի շուրջ դատողությունները եւ մտահոգված են ՆԱՏՕ-ի հետ Երեւանի մերձեցմամբ
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 10:18

Արմինֆո. Ռուսաստանում վնասակար են համարում Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմակայանի գտնվելու նպատակահարմարության շուրջ դատողությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում՝ ի պատասխան Հայաստանում ռուսական ռազմակայանների հետագա գտնվելու նպատակահարմարությանը եւ ՆԱՏՕ-ի հետ հանրապետության համագործակցության հեռանկարներին գնահատական տալու խնդրանքի։

Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիք կհանգրվանի միասնական հարկի տակ. ՀԱԳՄ
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 10:41

Արմինֆո. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախաձեռնել է մի ծրագիր, որով նախատեսվում է մեկ միասնական համալիրում բնակարանով ապահովել Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիքի։ Այդ մասին հայտարարել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ Միության խորհրդի՝ դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստի ժամանակ։

Գյումրիի Բարեկամության այգում դեկտեմբերի 24-ից կգործի բաց սահադաշտ
 Շաբաթ, 23 Դեկտեմբերի 2023, 15:04

Արմինֆո. Գյումրիի Բարեկամության զբոսայգում դեկտեմբերի 24-ից կսկսի գործել բացօթյա սահադաշտը: Սահադաշտը այցելուների համար բաց կլինի մինչև մարտ ամիս՝ երեքշաբթիից կիրակի՝ ներառյալ, ժամը 15:00-ից մինչեւ 22: 00:

ՀՀ գլխավոր դատախազությունը Դմիտրի Սետրակովին ձերբակալելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդություն չի ստացել. "Գնացեք անտառով"-ը հաղորդում է ռուսաստանցու արտաքսման մասին
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 13:44

Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը Դմիտրի Սետրակովին ձերբակալելու և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնելու (արտահանձնելու) վերաբերյալ միջնորդություն չի ստացել, չի քննարկվել և չի բավարարվել: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերում բացել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիներ
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 16:10

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական ​​սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։

ՀԿԵ-ն երկարաձգում է անվճար երթևեկության ակցիան Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 10:48

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան:

Զանգեզուրի միջանցքի առնչությամբ Երեւանի դիմադրության ռեսուրսը փոշիացե՞լ է. ԱԺ պատգամավոր
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 10:42

Արմինֆո. Թուրքական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կրկին ակտիվացվել է և տարբեր ռեգիոնալ նախագծերի համատեքստում շրջանառության մեջ դրվել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Հայաստանի փոխվարչապետն ԱՊՀ երկրներին հրավիրել է մասնակցելու ԱՊՀ երկրների մարզական միջոցառումներին Գյումրիում
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 15:37

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է համագործակցությունը մշակույթի ոլորտում և ընդգծել, որ 2024 թվականին ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի պատվավոր կարգավիճակ է ստանալու հայկական Գյումրի քաղաքը, որն իր դռները կբացի ԱՊՀ երկրներից՝ գալիք մարզական միջոցառումներին մասնակցելու և «վարպետների քաղաքի» մշակութային ժառանգությանը ծանոթանալու բոլոր ցանկացողների համար:

Փաշինյանը հրապարակել է Ադրբեջանի կողմից փոխանցված հայ զինվորականների անվանացանկը
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 19:08

Արմինֆո.2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

ՔՊ-ն անհնար է համարել Գյումրիում "Բալասանյան" դաշինքի հետ համագործակցության հուշագրի պայմանների կատարումը․ պատգամավոր
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 16:29

Արմինֆո.Կառավարող  "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն անհնար է համարել Գյումրի քաղաքում "Բալասանյան" դաշինքի հետ համագործակցության հուշագրի պայմանների կատարումը: Այդ մասին դեկտեմբերի 12-ին լրագրողներին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

Փախած ռուսաստանցի դասալիք, թե՝ քաղաքացի. Հայաստանի դատախազությունը կպարզի
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 15:23

Արմինֆո.Հայաստանի Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել՝ ՌԴ 102-րդ ռազմակայանի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից, իբր, Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովի ձերբակալության առնչությամբ:

Հայաստանի ԱԳ փոխնախարարը հրապարակել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի գործողության հիմնական սկզբունքները
 Շաբաթ, 9 Դեկտեմբերի 2023, 15:12

Արմինֆո.Դեկտեմբերի 9-ին իրանական «Irna» լրատվական կայքէջում հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հոդվածը, որի հայերեն տարբերակը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

30 վայրկյան` որ ցնցեցին աշխարհը. Հայաստանը ոգեկոչում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 10:38

Արմինֆո. Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանը ոգեկոչում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Փաշինյանը կառավարող կուսակցության վարչության նիստ է անցկացրել
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 10:46

Արմինֆո.Նախօրեին տեղի է ունեցել կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 10:46

Արմինֆո.Դեկտեմբերի 4-9-ը Կասանե քաղաքում (Բոտսվանա) ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակու­թային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեի 18-րդ նստաշրջանի ընթացքում կոմիտեն որոշում է կայացրել Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2023, 16:00

Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն  որոշման  մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է:

Քաղաքագետ. Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է հավասարակշռություն լինի մի քանի պետությունների միջև ՝ ստատուս-քվոյի ձևավորման ճանապարհով
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 11:17

Արմինֆո. Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի է ունեցել ուժերի հավասարակշռության լուրջ խախտում։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է հայտնի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

ՊԵԿ-ի աշխատակիցները թմրամիջոցների ապօրինի շրջանառության ևս մի քանի դեպք են բացահայտել
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2023, 12:55

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Դեսպան. Գերմանիան Հայաստանի կողքին է նրա համար այս դժվարին շրջանում
 Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2023, 15:36

Արմինֆո. Գերմանիան Հայաստանի կողքին է նրա համար այս դժվարին շրջանում։ Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը՝ Երեւանում մեդիագրագիտության շաբաթվա բացման ժամանակ։

ՀՀ ԱԳՆ. չնայած մի շարք հարցերի շուրջ տարաձայնությունների առկայությանը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2023, 16:24

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության կողմից Կապանում իր հյուպատոսության բացումը նպատակ ունի Հայաստանի հետ զարգացնել ապակենտրոնացված համագործակցություն, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում և այլ ուղղություններով: Նման տեսակետ է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ լրագրողների հետ զրույցում:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան