Arminfo.info


198
ՀՅԴ ներկայացուցիչներն «օգտակար քննարկում՚ են անցկացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ
 Երեթշաբթի, 9 Հոկտեմբերի 2018, 10:47

Արմինֆո.ՀՅԴ ներկայացուցիչները կառավարության շենքում շատ հետաքրքիր և օգտակար քննարկում են անցկացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց աջակցել այն պատգամավորներին, որոնք «կողմ» են ԱԺ-ի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին
 Երկուշաբթի, 8 Հոկտեմբերի 2018, 17:41

Արմինֆո. Անհրաժեշտ է աջակցել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, որոնք կողմ են Ազգային ժողովի լուծարմանը և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook- ի իր էջում:

Գագիկ Ծառուկյան. Եթե ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն, մենք էլ ենք ուզում դեկտեմբերին
 Ուրբաթ, 5 Հոկտեմբերի 2018, 12:35

Արմինֆո. «Մենք պատրաստ ենք, էլի ենք պատրաստ, մենք մեր ժողովրդի հետ եղել ենք, էլի կանք, այնպես չի, որ ուզում ենք խանգարել: Եթե ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն, մենք էլ ենք ուզում դեկտեմբերին, ես ժողովրդի ցավը տանեմ՚, -  Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ՚ հաղորդման ժամանակ «Ծառուկյան՚ դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ,  Գագիկ Ծառուկյանն այսպիսի ոչ միանշանակ պատասխան է տվել վաղաժամկետ ընտրությունների նկատմամբ «Ծառուկյան՚ դաշինքի դիրքորոշման վերաբերյալ հարցին:

<Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում <Իմ քայլը> դաշինքին
 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 13:45

Արմինֆո.  <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն  ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում <Իմ քայլը> դաշինքին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

 Հինգշաբթի, 13 Սեպտեմբերի 2018, 18:46

Արմինֆո.

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կհարցաքննվի մարտի 1-ի գործով
 Երեթշաբթի, 11 Սեպտեմբերի 2018, 17:03

Արմինֆո.ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կհարցաքննվի մարտի 1-ի գործով: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով, Տեր-Պետրոսյանին հարցաքննության հրավիրելու ժամանակը կորշի վարույթն իրականացնող մարմինը՝ ելնելով քննության շահերից:

Գագիկ  Ծառուկյան. Եթե Հայաստանի ժողովուրդն աջակցի Ռոբերտ Քոչարյանին, մենք նույն կերպ  կվարվենք
 Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2018, 17:35

Արմինֆո.Եթե ժողովուրդն աջակցի Ռոբերտ Քոչարյանին, ապա Ծառուկյանը, լիենլով ժողովրդի կամքով առաջնորդվող քաղաքական գործիչ, կաջակցի նրան: Այդ մասին Երևանի քաղաքապետի  ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Երևանում բորբոքվում են նախընտրական կրքերը. «Իմ քայլը՚ ԲՀԿ-ին մեղադրում է կաշառք բաժանելու, ԲՀԿ-ն` «էժանագին բամբասանք տարածելու՚ համար
 Շաբաթ, 8 Սեպտեմբերի 2018, 13:54

Արմինֆո. Երևանի դատախազությունը Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ուղարկել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին առաջադրված «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Գրիգորի Երիցյանի հայտարարության վերաբերյալ մամուլի հրապարակումը, ըստ որի, Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել: Այժմ ոստիկանությունն ստուգում է դրանում նշվող հանգամանքները:

Ծառուկյան. Եթե ես մասնակցել եմ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, թող ինձ հրապարակավ գնդակահարեն
 Երեթշաբթի, 4 Սեպտեմբերի 2018, 18:56

Արմինֆո. «Ծառուկյան՚ դաշինքի առաջնորդ, պատգամավոր-ձեռներեց Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ ոչ ինքը, ոչ իր շրջապատը երբեք դեմ չեն գնացել ժողովրդի կամքին, այլ` հակառակը, միշտ սատարել են նրա բոլոր ձգտումները: Այդ մասին Ծառուկյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում, պատասխանելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին իր հնարավոր մեղսակցության մասին հարցին: Նա անբարոյական է որակել այն մարդկանց, ովքեր լուրեր են տարածում այդ իրադարձություններին իր մարդկանց  մասնակցության մասին: «Եթե ես մասնակցել եմ այդ ամենին, ապա թող ինձ հրապարակավ գնդակահարեն՚, - պատրաստակամություն է հայտնել Ծառուկյանը:

 Երեթշաբթի, 4 Սեպտեմբերի 2018, 18:51

Արմինֆո.

«Ծառուկյան» դաշինքը 2008 թ. մարտի 1-ի գործը դիտարկում է բացառապես իրավական հարթությունում
 Ուրբաթ, 27 Հուլիսի 2018, 15:12

Արմինֆո. «Ծառուկյան» դաշինքը չի ցանկանում հանդես գալ 2008 թ. մարտի 1-ի գործի շուրջ վերջին գործընթացների առնչությամբ քաղաքական մեկնաբանություններով: Այդ մասին ԱրմԻնֆո թղթակցին հայտարարել է դաշինքից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրվի «Ծառուկյան» դաշինքի կողմից
 Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018, 13:18

Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքն արդեն կոմնորոշվել է Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում, մայրաքաղաքի ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններում, որը տեղի կունենա սեպտեմբերին, դաշինքի ցուցակը կգլխավորի ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Վալերի Օսիպյան. Չեմ հավատում
 Չորեքշաբթի, 4 Հուլիսի 2018, 12:47

Արմինֆո.ՀՀ ոստիկանապետը չի հավատում «սայթաքեցի, վայր ընկա, արթնացա գիպսում» վարկածին: «Եթե հնարավոր է սայթաքել և նման վնասվածքներ ստանալ, խնդիր չեմ տեսնում»,- կատակով լրագրողներին հայտարարել է Վալերի Օսիպյանը:

Ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել. Հրաչյա Ռոստոմյան
 Չորեքշաբթի, 4 Հուլիսի 2018, 11:45

Արմինֆո. «Ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել՚, - լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը` հուլիսի 4-ին անդրադառնալով «Օլիմպավանի՚ միջադեպին:

Գագիկ Ծառուկյանը կառավարությանն առաջարկել է իր որդու անունը հանել տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից
 Երեթշաբթի, 19 Հունիսի 2018, 14:46

Արմինֆո.Գագիկ Ծառուկյանն այսօր դիմել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և ՀՀ կառավարությանը՝ պարտադիր զինվորական ծառայության տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով:

 Հինգշաբթի, 7 Հունիսի 2018, 17:47

Արմինֆո.

Ծառուկյան. Սամվել Ալեքսանյանը վարվել է այնպես, ինչպես նախորդ իշխանությունների խաղի կանոններով էր սահմանված
 Ուրբաթ, 1 Հունիսի 2018, 18:04

Արմինֆո. Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններն աշխատել են խաղի այս կամ այն կանոններով, որոնք սահմանվել էին նախորդ իշխանությունների կողմից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ալեքսանյանին պատկանող «Сiтy» սուպերմարկետների ցանցում հայտնաբերված խախտումներին:

Ծառուկյան. «Իմ դռները» միշտ բաց են ցանկացած ստուգումների համար
 Ուրբաթ, 1 Հունիսի 2018, 14:08

Արմինֆո.«Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները ստուգվել, ստուգվում են և կստուգվեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի մասին, որ իրեն պատկանող ձեռնարկությունները չեն ստուգվում լիազոր կառույցների կողմից՝ իշխանությունների հետ իր համագործակցության պատճառով:

Մայիսի 8-ին «Ծառուկյան» դաշինքը կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
 Չորեքշաբթի, 2 Մայիսի 2018, 19:23

Արմինֆո. Մայիսի 8-ին «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ՀՀ վարչապետի ընտրություններում ժողովրդի թեկնածուին: Այս մասին շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը պատմել է, թե ինչու է հրաժարվել իշխանափոխության ծրագրերից 2015 թվականին
 Երեթշաբթի, 1 Մայիսի 2018, 12:08

Արմինֆո. «2015 թվականին պատրաստ էի մինչև վերջ գնալ, իմ կողքին էին հարյուր հազարավոր մարդիկ: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ժողովրդին սկսեցին հեքիաթներ պատմել այն մասին, թե ես բարեգործություն եմ իրականցնում այն բանի հաշվին, որ հարկեր չեմ վճարում: Ես չէի ցանկանում վարկաբեկվել ժողովրդի աչքում: Եվ ես որոշեցի հեռանալ: Նրանք մեկ տարի ստուգում էին իմ օբյեկտները, և ոչինչ չգտան»,- հավաստիացրել է Ծառուկյանը:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով