Arminfo.info


128
Արդշինբանկը նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները
 Ուրբաթ, 27 Հուլիսի 2018, 23:04

Արմինֆո.Արդշինբանկը նվազեցրել է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները: Համաձայն նոր պայմանների՝ Արդշինբանկն առաջարկում է անշարժ գույքի ձեռքբերման վարկ ՀՀ դրամով՝ սկսած 7.95% տարեկան տոկոսադրույքից:

Վաչագան Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու դիմաց ավելի քան $2 մլն գրավ մուծած մարդու անունը ՀՔԾ պետը չի հիշում
 Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018, 11:50

Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար 1 մլրդ դրամ /շուրջ $2 մլն/ գրավը Ղազարյանը չի մուծել:  Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:

Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել 1 մլրդ դրամ գրավի դիմաց
 Երեթշաբթի, 24 Հուլիսի 2018, 17:13

Արմինֆո. Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 1 մլրդ դրամ  գրավ է վճարել իր նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար և արդեն ազատ է արձակվել: Ղազարյանի փաստաբանը դժվարացել է ասել, թե նախկին պաշտոնյան որտեղից է այդքան գումար վերցրել: «Կարող եմ միայն ասել, որ բոլորովին պարտադիր չէ, որ այդ գումարը պատկաներ անձամբ Ղազարյանին՚, - ասել է փաստաբանը:

Բանկային գործարքներ աշխարհի ցանկացած կետից Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի միջոցով
 Երեթշաբթի, 24 Հուլիսի 2018, 14:49

Արմինֆո.Ամառային թեժ հանգստին ընդառաջ՝ Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ անվճար հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքները, ինչպես նաև օգտվել մի շարք առավելություններից աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի:

Փոքր և միջին ձեռնարկատիրական վարկեր Արդշինբանկից
 Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018, 10:22

Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է բիզնես վարկեր փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին շահավետ պայմաններով: Վարկերը տրամադրվում են կախված արժույթից սկսած 8% տարեկան տոկոսադրույքից, մինչև 15 տարի ժամկետով, մինչև 100 մլն. ՀՀ դրամի չափով:

 Երկուշաբթի, 9 Հուլիսի 2018, 13:44

Արմինֆո.

Բանկային գործարքներ առանց Բանկ այցելելու՝ Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի միջոցով
 Երեթշաբթի, 3 Հուլիսի 2018, 11:58

Արմինֆո. Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին իրականացնել բանկային գործարքներ առանց Բանկ այցելելու 24/7 ռեժիմով: Հավելվածի միջոցով հնարավոր է կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ, վարկերի մարումներ, ավանդների համալրում, ինչպես նաև իրականացնել արժույթի փոխանակում Բանկում գործող սակագներից առավել մատչելի պայմաններով:

Վաչագան Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
 Հինգշաբթի, 28 Հունիսի 2018, 11:47

Արմինֆո. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

Արդշինբանկն առաջարկում է իրականացնել դրամական փոխանցումներ ինքնասպասարկման սարքերի միջոցով
 Հինգշաբթի, 28 Հունիսի 2018, 11:42

Արմինֆո.Արդշինբանկի հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել ՀՀ տարածքում դրամական փոխանցումներ հաշված րոպեների ընթացքում Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում տեղակայված ինքնասպասարկման սարքերի միջոցով՝ նշելով միայն ստացողի անուն և ազգանուն:

ՀՀ Պետական պաշտպանության ծառայության նախարարության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել
 Չորեքշաբթի, 27 Հունիսի 2018, 20:42

Արմինֆո. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 25.06.2018թ.-ին ձերբակալված Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

ԱԱԾ. Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը պատրաստվում էր կանխիկացնել 1,5 միլիարդ դրամ (video)
 Երեթշաբթի, 26 Հունիսի 2018, 11:16

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող  «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ,

Վարկավորման բացառիկ պայմաններ Արդշինբանկի Մեղու քարտերով
 Երկուշաբթի, 25 Հունիսի 2018, 14:33

Արմինֆո.Արդշինբանկի MasterCard Մեղու քարտի միջոցով հնարավոր է ստանալ մինչև 900,000 դրամ վերականգնվող վարկային գիծ 24 ամիս մարման ժամկետով: 6 ամսվա ընթացքում վարկը մարելու դեպքում վարկառուն կսպասարկվի 0%  արդյունավետ տոկոսադրույքով: 

Արդշինբանկում հաշվի բացումը և սպասարկումը այժմ հասանելի են նաև արտերկրից
 Շաբաթ, 23 Հունիսի 2018, 09:29

Արմինֆո.Շարունակելով ընդլայնել իր հեռահար բանկային ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում արտերկրում բնակվող հաճախորդներին բացել քարտային հաշիվ հեռահար կերպով` առանց բանկ այցելելու: Ծառայությունը հասանելի է բոլոր այն ֆիզիկական անձանց, ովքեր բնակվում են ՀՀ տարածքից դուրս և ունեն գործող բանկային հաշիվ այլ բանկում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Արդշինբանկը առավել հարմարավետ են դարձնում քարտապանների սպասարկումը
 Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018, 15:31

Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Արդշինբանկի համագործակցության արդյունքում այսուհետ երկու բանկերի ArCa, VISA և MasterCard քարտապանները կկարողանան բանկոմատներից կանխիկացման գործարքներ իրականացնել իրենց բանկում գործող սակագներով:

«Ակնթարթային» վարկերի արտոնյալ պայմաններ մինչև օգոստոսի 1-ը
 Երկուշաբթի, 18 Հունիսի 2018, 17:25

Արմինֆո.Հաշվի առնելով Արդշինբանկի «Ակնթարթային» վարկերի նկատմամբ հաճախորդների հետաքրքրվածությունը` Արդշինբանկն առաջարկում է հատուկ պայմաններ, որոնք կգործեն մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը: «Ակնթարթային» վարկերի բոլոր նոր վարկառուները հնարավորություն կունենան կանխիկացնել վարկի գումարը ընդամենը 0.2%-ով:

Վերաֆինանսավորման նոր հնարավորություններ Արդշինբանկից
 Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 15:18

Արմինֆո.Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց օգտվել նվազող սահմանաչափով վարկային գծի շրջանակներում վերաֆինանսավորման պայմաններից: Տեղափոխելով առանց գրավ բոլոր վարկերը Արդշինբանկ` հաճախորդները կսպասարկվեն առավել բարենպաստ պայմաններով: Հայտերը կնդունվեն առանց եկամուտները հաստատող փաստաթղթերի, իսկ որոշումը կկայացվի տեղում: 

Բարելավվել են Արդշինբանկի անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի պայմանները
 Երկուշաբթի, 4 Հունիսի 2018, 15:43

Արմինֆո.Սույն թվականի հունիսի 4-ից Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր առավել շահավետ պայմաններով: Նվազեցվել են ԱՄՆ դոլարով վարկավորման տոկոսադրույքները: Այժմ պարտաճանաչ հաճախորդները հնարավորություն ունեն ավելացնել վարկի գումարը մինչև 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար կամ 70,000 եվրո, նվազեցնել իրենց ամսական ֆինանսական բեռը՝ երկարաձգելով վարկի ժամկետը, ինչպես նաև սպասարկվել ավելի ցածր տոկոսադրույքով:

Կոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներ
 Երկուշաբթի, 4 Հունիսի 2018, 10:20

Արմինֆո. Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը բազում գաղափարներ եւ ստեղծագործական ծրագրեր ունի: Նա մտադիր է ընթացիկ թատերաշրջանում էապես բարձրացնել օպերային եւ բալետային արվեստի հեղինակությունը եւ մակարդակը  Հայաստանում: Ունենալով մասնագիտական մեծ փորձ եւ նշանակալի ձեռքբերումներ մշակութային եւ երաժշտական փոխանակման ոլորտում` Օրբելյանը պատրաստում է մի շարք օպերային եւ բալետային բեմադրություններ, որոնք առաջիկա տարիներին կդառնան մշակութային Հայաստանի այցեքարտը: «Բարձրացնել օպերային  արվեստը բավականին բարձր մակարդակի, առանց դրա համար բավականաչափ ֆինանսավորում ունենալու,  գործնականում, անհնար է՚, - ասել է դիրիժորն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

Արդշինբանկ. կենսաթոշակային քարտեր արտոնյալ սակագներով
 Ուրբաթ, 18 Մայիսի 2018, 11:53

Արմինֆո.Արդշինբանկը շարունակում է տրամադրել կենսաթոշակային քարտեր, որոնց թողարկումն ու սպասարկումը անվճար է: Առանձնանալով հատուկ կենսաթոշակառուների համար մշակված արտոնյալ սակագներով՝ այս քարտերը կենսաթոշակի ստացման առավել ապահով և շահավետ միջոց են:

Արդշինբանկի «Ակնթարթային» վարկերն այժմ առավել հասանելի են
 Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018, 14:21

Արմինֆո.Արդշինբանկը բարելավել է ֆիզիկական անձանց տրամադրվող «Ակնթարթային» վարկերի պայմանները: Համաձայն բարելավված պայմանների՝ այս վարկերն այժմ հասանելի են ավելի լայն սեգմենտի համար և ավելի մեծ գումարային սահմանաչափով:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով