Arminfo.info


767
Հայաստանի ՊՆ Ադրբեջանին կոչ է անումձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակի սրումից
 Շաբաթ, 25 Փետրվարի 2017, 12:16

Արմինֆո.Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումը կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա` կորուստներ է կրել և հետ շպրտվել: Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում և ապատեղեկատվություն տարածում:

Հայաստանի ԱԳՆ. Ադրբեջանը նոր սադրանք է նախաձեռնել շփման գծում
 Շաբաթ, 25 Փետրվարի 2017, 11:59

Արմինֆո.Ադրբեջանը նոր սադրանք է նախաձեռնել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, սակայն հարձակման նոր փորձը կասեցվել է: Այդ մասին գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է հակառակորդի այն հայտարարությունները, թե Արցախի զորքերն են սկսել հարձակումը
 Շաբաթ, 25 Փետրվարի 2017, 11:48

Արմինֆո.Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմաբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն, անհաջող կերպով փորձել է իրենց արարքները վերագրել արցախյան կողմին:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը կասեցրել է հակառակորդի հարձակման փորձը. հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ
 Շաբաթ, 25 Փետրվարի 2017, 11:21

Արմինֆո. Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

 Հինգշաբթի, 23 Փետրվարի 2017, 12:45

Արմինֆո.

Վիգեն Սարգսյան. Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ուղղված չի եղել և չի լինի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի շահերի դեմ
 Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2017, 13:10

Արմինֆո.ՆԱՏՕ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չի եղել և չի լինի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի շահերի դեմ, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցյում:

Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է «Իսկանդերների» կիրառման պայմանները
 Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2017, 12:11

Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է «Իսկանդեր» ՕՄՀՀ կիրառման պայմանները:

ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
 Երկուշաբթի, 13 Փետրվարի 2017, 14:09

Արմինֆո.ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:

ԼՂՀ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
 Ուրբաթ, 10 Փետրվարի 2017, 15:32

Արմինֆո. ԼՂՀ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը:

Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 12:54

Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակագ իրավիճակների նախարար:

ԼՂՀ դատարանի որոշմամբ ադրբեջանցի դիվերսանտ Հուսեյնզադեն կալանավորվել է երկու ամիս ժամկետով
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 11:55

Արմինֆո. ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ստացել է նախաքննության մարմնի միջնորդությունը՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Միջնորդությունը քննարկվել է դռնփակ դատական նիստում՝ մեղադրյալի, նրա պաշտպանի և թարգմանչի մասնակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԼՂՀ դատական դեպարտամենտից, դատարանի որոշմամբ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանավորում երկու ամիս ժամկետով:

ԿԽՄԿ-ն աջակցեց զինվորականի աճյունի վերադարձմանը
 Կիրակի, 5 Փետրվարի 2017, 16:32

Արմինֆո.Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջանի կողմին փոխանցվեց ադրբեջանցի զինվորականի մարմինը։ Գործողությունը տեղի ունեցավ հայաստանյան Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

Արցախի օմբուդսմենը հանդիպել է գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի հետ
 Շաբաթ, 4 Փետրվարի 2017, 12:55

Արմինֆո.Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով:

Վիգեն Սարգսյանն ու Ալի Ակբար Վելայաթին ընդգծել են, որ արցախյան հիմնախնդիրը չունի ռազմական լուծում
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2017, 10:54

Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։ 

Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի մայրը հերքել է Ադրբեջանի ՊՆ վարկածը 
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 19:34

Արմինֆո. Արցախցի զինծառայողների հակադիվերսիոն օպերացիայի արդյունքում գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի մայրը հերքել է պաշտոնական Բաքվի այն վարկածը, թե իր որդին զորացրվել է բանակից և հաշվառված չի եղել Ադրբեջանի ԶՈՒ–ում։ 
 

Օմբուդսմենի գրասենյակն ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում գրառումների հետ կապված իրավիճակի պարզաբանման ընթացակարգ է սկսել
 Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2017, 17:49

Արմինֆո.Այսօր Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին:

 Երեթշաբթի, 31 Հունվարի 2017, 18:59

Արմինֆո.

Էլմար Մամեդյարովը մտադիր է ադրբեջանցի զինվորի վերադարձի հարցը քննարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
 Երեթշաբթի, 31 Հունվարի 2017, 14:16

Արմինֆո.Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մտադիր է ադրբեջանցի զինվորի վերադարձի հարցը քննարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է նախարարը: 

 Շաբաթ, 28 Հունվարի 2017, 15:29

Արմինֆո.

Հայաստանի և ԼՂՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր»
 Շաբաթ, 28 Հունվարի 2017, 14:22

Արմինֆո. ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուրե զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը