Arminfo.info


1293
Հայկ Սարգսյանը փորձել է մեկնել Ֆրանսիա, նա բերման է ենթարկվել իրավապահների կողմից
 Հինգշաբթի, 12 Հուլիսի 2018, 11:50

Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահի եղբորորդի Հայկ Սարգսյանը փորձել է մեկնել Ֆրանսիա, նա հայտնաբերեվել է «Զվարթնոց» օդանավակայանում և բերման ենթարկվել իրավապահների կողմից: Այդ մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը: 

Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու մասին ՀՀ ՔԿ միջնորդությունը
 Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018, 20:51

Արմինֆո. Դատարանը բավարարել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու`Հայկ Սարգսյանի ձերբակալության մասին միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի Facebook- ի էջը:

 Երեթշաբթի, 10 Հուլիսի 2018, 19:39

Արմինֆո.

Ոստիկանությունը ապօրինի թմրաշրջանառության դեպքեր է բացահայտել. երեք հոգի ձերբակալվել է
 Երկուշաբթի, 9 Հուլիսի 2018, 12:20

Արմինֆո. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հուլիսի 6-ին ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝ համագործակցելով ոստիկանության Մաշտոցի ու Մեղրիի բաժինների, նաև պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ։ 

Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում
 Երկուշաբթի, 9 Հուլիսի 2018, 11:40

Արմինֆո. Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին: «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են  նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում  որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է
 Շաբաթ, 7 Հուլիսի 2018, 13:23

Արմինֆո.Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կրկին կալանավորվել է: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է քաղաքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել»,- գրել է փաստաբանը:

Ծառուկյանի թիկնազորի պետին մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցնելու համար
 Ուրբաթ, 6 Հուլիսի 2018, 14:14

Արմինֆո. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել եւ դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել
 Ուրբաթ, 6 Հուլիսի 2018, 11:52

Արմինֆո.«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը դատարանի որոշմամբ մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել:

Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրա մոտ հայտնաբերվել է զենք, թմրանյութ, Մարտիրոս Սարյանի գծանկարները (video)
 Ուրբաթ, 6 Հուլիսի 2018, 11:24

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։

Վիկտոր Սողոմոնյան. «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ ցանկացած բացահայտման առաջին շահառուն Ռոբերտ Քոչարյանն է լինելու
 Չորեքշաբթի, 4 Հուլիսի 2018, 17:53

Արմինֆո.«Մարտի 1-ի» գործի վերաբերյալ ցանկացած բացահայտման առաջին շահառուն Ռոբերտ Քոչարյանն է լինելու: Այդ մասին «Ժողովուրդ» թերթին հարցազրույցում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

ԱԱԾ ղեկավարը պարզաբանումներ է կատարել մի շարք աղմկահարույց գործերի առնչությամբ
 Չորեքշաբթի, 4 Հուլիսի 2018, 12:44

Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կստուգի, թե արդյոք «Հայաստան՚ համահայկական հիմնադրամի  տնօրեն Արա Վարդանյանը վերադարձրել է հիմնադրամի վարկային քարտից մսխած միջոցները: Այդ մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:

ՀԱԿ-ը պատրաստ է աջակցել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը
 Չորեքշաբթի, 4 Հուլիսի 2018, 12:23

Արմինֆո. «Հայ Ազգային Կոնգրեսը՚ ողջունում է Հայաստանի կառավարության ջանքերը մարտիմեկյան ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ` «2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ՚ ՀՔԾ կողմից քրեական գործի հարուցումը դիտարկելով որպես այդ նպատակով կատարված կարևորագույն քայլ:

Սասուն Խաչատրյան. ՀՔԾ-ն իր գործողություններում կաշկանդված չէ անձերով
 Չորեքշաբթի, 4 Հուլիսի 2018, 12:08

Արմինֆո. Մարտի 1-ի գործով հարցաքննության կկանչվեն բոլորը, ովքեր կարող են ինչ-որ տեղեկություն հաղորդել այդ իրադարձությունների մասին: Հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:

Հայաստանի բոքսի ֆեդերացիայի ղեկավարի ընտրության շուրջ հերոսապատումը շարունակվում է
 Չորեքշաբթի, 4 Հուլիսի 2018, 11:25

Արմինֆո.Հայաստանի բոքսի ֆեդերացիայի ղեկավարի ընտրության շուրջ հերոսապատումը շարունակվում է:

Սողոմոնյան. հուլիսի 3-ի ժամը 17:00 տվյալներով Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակում ցուցմունք տալու մասին ծանուցագիր չէր ստացել
 Երեթշաբթի, 3 Հուլիսի 2018, 18:08

Արմինֆո. Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքում է ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակում:

ՀՔԾ. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ
 Երեթշաբթի, 3 Հուլիսի 2018, 16:48

Արմինֆո.2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ: Ինչպես հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը,

Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի կողմից ծեծի ենթարկված՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի հոր առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
 Երեթշաբթի, 3 Հուլիսի 2018, 13:04

Արմինֆո. Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի կողմից ծեծի ենթարկված՝ 2012 թ. պատանիների բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր Վյաչեսլավ Հարությունովի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի հորը ծեծի ենթարկելու գործով ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը
 Երեթշաբթի, 3 Հուլիսի 2018, 11:16

Արմինֆո. Երեկ ուշ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018, 16:01

Արմինֆո.

Անդրիաս Ղուկասյանը ստեղծում է կուսակցություն, որով մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին
 Շաբաթ, 30 Հունիսի 2018, 15:06

Արմինֆո.«Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանը ստեղծում է կուսակցություն, որով մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան