Arminfo.info


767
ՊՆ ներկայացուցիչ. Առաջնագծում լուրջ վերասարքավորում է իրականացվում
 Երեթշաբթի, 23 Մայիսի 2017, 15:10

Արմինֆո.Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրականացվում է լուրջ վերասարքավորում: Մայիսի 23-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Հայաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում
 Շաբաթ, 20 Մայիսի 2017, 14:31

Արմինֆո. Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար մայիսի 16-ից 20-ը աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
 Շաբաթ, 20 Մայիսի 2017, 13:32

Արմինֆո.Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստորեն  դատապարտում  է ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 11:56

ԱրմինֆոՀՀ  պաշտպանության նախարարությունը  խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները, որոնց հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, Արշակ Արշակյանի դիակը
 Կիրակի, 14 Մայիսի 2017, 22:18

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ այսօր՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

Կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2017, 14:37

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, դեպքի առթիվ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝  բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ  Գ.Մեսրոպյանն  սպանության զոհ է դարձել, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։ 
Նախաքննությունը շարունակվում է:

Տավուշի մարտական դիրքերից մեկում սպանվել է ժամկետային զինծառայող Գագիկ Մեսրոպյանը
 Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017, 13:11

Արմինֆո. Մայիսի 10-ի առավոտյան ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը (ծնված 1997թ., Էջմիածնի զ/կ): Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊԲ հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
 Շաբաթ, 6 Մայիսի 2017, 16:50

Արմինֆո. ԼՂՀ Պաշտպանության բանակը հերքում է Թերթերի շրջանում հայկական սադրանքի կանխման մասին Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը:

ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 17:47

Արմինֆո.Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:

 Ուրբաթ, 21 Ապրիլի 2017, 15:30

Արմինֆո.

Դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու պահանջով դիմումը
 Շաբաթ, 15 Ապրիլի 2017, 11:46

Արմինֆո.Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է խարդախության հնամար դատապարտվասծ պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու պահանջով պաշտպանի դիմումը։

ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՊՆ ածխի մատակարարման հայտամրցույթին կեղծ փաստաթղթեր տրամադրելու փաստի առնչությամբ
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 13:11

Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՊՆ քարածխի մատակարարման հայտամրցույթին կեղծ փաստաթղթեր տրամադրելու փաստի առնչությամբ:

Թերթ. Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետը պաշտոնանկ է արվել
 Երեթշաբթի, 11 Ապրիլի 2017, 12:05

Արմինֆո. Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը  պաշտոնանկ է արվել այն բանի համար, որ չի կարողացել ՀՀԿ օգտին ձայների անհրաժեշտ քանակ ապահովել խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին գրում է «Ժողովուրդը»:

ՀՀ ՊՆ մեկնաբանությունը զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումների մասին ԶԼՄ հաղորդագրությունների վերաբերյալ
 Կիրակի, 2 Ապրիլի 2017, 21:41

Արմինֆո.ՀՀ Պպաշտպանության նախարարության մեկնաբանությունը զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումների մասին ԶԼՄ հաղորդագրությունների վերաբերյալ:

Արցախում զինծառայող է զոհվել
 Ուրբաթ, 31 Մարտի 2017, 19:17

Արմինֆո.Մարտի 31-ին, ժամը մոտավորապես 14:45-ին Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ զորամասերից մեկում, հակառակորդի կրակոցից մահացու վիրավորվել է պայմանագրային զինծառայող, 1993 թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը:

Չարաշահումներ ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում. 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
 Երեթշաբթի, 28 Մարտի 2017, 15:42

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում արձանագրված խախտումների դեպքի հանգամանքները, մեխանիզմը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ:

Ադրբեջանի ՊՆ. «Իսկանդերների» մասին Սարգսյանի հայտարարությունը ներքին լսարանի համար է և նպատակ է հետապնդում միավորներ հավաքելու խորհրդարանական ընտրություններից առաջ
 Երկուշաբթի, 27 Մարտի 2017, 14:52

Արմինֆո.դրբեջանի պաշտպանության նախարարությունում համողված են, որ «Իսկանդերների» մասին Սարգսյանի հայտարարությունը ներքին լսարանի համար է և նպատակ է հետապնդում միավորներ հավաքելու խորհրդարանական ընտրություններից առաջ:

Արծրուն Հովհաննիսյան. Սոթք-Քարվաճառ ճանապարհին ՊՆ «Ուրալի» վթարի հետևանքով երկու զինծառայող է տուժել
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 12:06

Արմինֆո.Սոթք-Քարվաճառ ճանապարհին Հայաստանի ՊՆ «Ուրալի» վթարի հետևանքով երկու զինծառայող է տուժել: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար արծրուն Հովհաննիսյանը: Նրա ասելով, տուժածներից մեկը գտնվում է Վարդենիսի բժշկական կենտրոնում, մյուս զինծառայողը, որը գլխի վնասվածք է ստացել, գիշերը տեղափոխվել է Երևան:

Գլխավոր դատախազը բացառում է վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման հավանականությունն ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում
 Ուրբաթ, 17 Մարտի 2017, 20:45

Արմինֆո.ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բացառում է վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման հավանականությունն ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում: Այս մասին նա հայտարարել է, ի պատասխան «Ազատության» հարցմանը:

 Չորեքշաբթի, 15 Մարտի 2017, 13:40

Արմինֆո.




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը