Arminfo.info


906
 Ուրբաթ, 27 Հուլիսի 2018, 15:12

Արմինֆո.

Շարմազանով. Չեմ հասկանում Քոչարյանին կալանավորելու միջնորդության հապճեպությունը
 Ուրբաթ, 27 Հուլիսի 2018, 15:11

Արմինֆո. «Աննպատակահարմար և անտրամաբանական եմ համարում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ  միջնորդությունը: Վերջիվերջո, Քոչարյանը կամովին ներկայացել է հարցաքննության, հայտարարել, որ մտադիր է մնալ մինչև քննության ավարտը և պատասխանել բոլոր հարցերին: Չեմ հասկանում Հայաստանի երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահին կալանավորելու ցանկության հապճեպությունը, մի մարդու՝ ով իր մեծ ավանդն է ունեցել Ղարաբաղի ազատագրման և ՀՀ զարգացման գործում»:  Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու համար
 Ուրբաթ, 27 Հուլիսի 2018, 13:45

Արմինֆո. 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Ինչպես ասվում է ՀՔԾ հաղորդագրությունում, մեղադրանքը առաջադրվել է նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա 11:00-ին
 Ուրբաթ, 27 Հուլիսի 2018, 11:09

Արմինֆո. Նախօրեին Շենգավիթի շրջանի առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև  հուլիսի 27-ի ժամը 11:00, որպեսզի Քոչարյանին կարողանան պատշաճ ձևով ծանուցել դատական նիստի ժամկետի մասին: Ինչպես հավաստիաիցրել են փաստաբանները, երկրորդ նախագահը կներկայանա նիստի: Նրանց հավաստմամբ, Քոչարյանը պատասխանատվությունցի չի խուսափում:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործով. երկրորդ նախագահը դա համարում է հայոց պետականության տակ դրված ռումբ
 Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018, 21:12

Արմինֆո.«Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, տեղեկացնում է ՀՔԾ պաշտոնական կայքը: Ինչպես հաղորդել է ՀՔԾ մամուլի ծառայությունը, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

2008 թվականի մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի 3-ժամյա հարցաքննությունն ավարտվել է
 Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018, 18:43

Արմինֆո. ՀՔԾ-ում ավարտվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը, որը տևել է շուրջ 3 ժամ:

Սկսվել է Հայաստանի երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցաքննությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործի շրջանակում
 Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018, 17:18

Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) շենք, որտեղ ընթանում է նրա հարցաքննությունը որպես վկա` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործի շրջանակում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՔԾ-ից:

Փաշինյան. Ադրբեջանին զենքի վաճառքի մասին խոսակցությունը կշարունակվի, ըստ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Բելառուսի՝ ՀԱՊԿ գծով Հայաստանի գործընկերների հետ
 Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018, 12:32

Արմինֆո. «Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի շուրջ խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց չեմ ցանկանում բացահայտել այդ խոսակցության նյուանսները»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը համոզված է. ՌԴ-ն ունի հարավկովկասյան տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու բոլոր լծակները
 Ուրբաթ, 20 Հուլիսի 2018, 17:55

Արմինֆո.Ռուսաստանի Դաշնությունն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի թույլ չտա տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը: Այդ մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից հետո սկսել են խոսել այն մասiն, որ Մոսկվան ցանկանում է վերակենդանացնել «Լավրովի պլանը»:

Միջազգային փորձագետը՝ Փանիկ գյուղում միջադեպի և բելառուսական «պոլոնեզների» մասին. «առայժմ Հայաստանի վարչապետի հռետորաբանությունը մեկ միասնական գծում կապակցելը վաղաժամ է»:
 Ուրբաթ, 20 Հուլիսի 2018, 15:58

Արմինֆո. Փանիկ Գյուղում Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողների գործողությունների հետ կապված միջադեպը շատ հեռու է աշխարհաքաղաքականության մասշտաբներից, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Պուտին. Արդի աշխարհակարգի բազավորման հիմքերի վերաբերյալ Ռուսաստանի կարծիքը կիսում են ՀԱՊԿ մեր դաշնակիցներն ու ԱՊՀ գործընկերները
 Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018, 17:30

Արմինֆո. Ռուսաստանը, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, այսուհետև էլ կպաշտպանի այդ կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքները` պետությունների ինքնիշխանությունն ու հավասարությունը, նրանց ներքին գործերին չմիջամտությունը, վեճերի արդար կարգավորումը: Հուլիսի 19-ին այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` դեսպանների և միջազգային կազմակերպություններում ու միավորումներում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը:

Փաշինյան. Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին
 Չորեքշաբթի, 18 Հուլիսի 2018, 12:03

Արմինֆո. Բելառուսի կողմից «Պոլոնեզ՚ համազարկային կրակի համակարգերի վաճառքն Ադրբեջանին սրել է հարաբերությունները Երևանի և Մինսկի միջև: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրառադիոյի՚ հետ հարցազրույցում:

Ռուսաստանցի փորձագետ. Ռուսաստանը՝ որպես ռազմավարական դաշնակից, պետք է անվտանգության հստակ երաշխիքներ տա Հայաստանին
 Երեթշաբթի, 17 Հուլիսի 2018, 14:05

Արմինֆո. Հայ-ռուսական հարաբերությունների գործնական մասն ամրապնդման կարիք ունի: Այդ մասին հուլիսի 17-ին Երևանում «ԵԱՏՄ տարածության երիտասարդական և հումանիտար չափում» կլոր սեղան-խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է քաղաքականության, պաշտպանության և անվտանգության բնագավառում ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Փաշինյան. Շարունակելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` Հայաստանն այսուհետև էլ իրեն տեսնում է ՀԱՊԿ կազմում և դրա անվտանգության համակարգում
 Ուրբաթ, 13 Հուլիսի 2018, 13:07

Արմինֆո. Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը հանրապետությանը թույլ է տալիս ներգրավվել համաշխարհային խաղաղապահ գործընթացներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրանյուսի՚ հետ հարցազրույցում: Ընդ որում, նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և հետագայում էլ իրեն տեսնում է այդ կազմակերպության կազմում ու դրա անվտանգության համակարգում:

 Ուրբաթ, 13 Հուլիսի 2018, 12:12

Արմինֆո.

ՀԱՊԿ շրջանակում ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ առկա իրավիճակը
 Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018, 13:11

Արմինֆո. Հուլիսի 10-ին ՀԱՊԿ քարտուղարությունում ղազախական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստ, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ու լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալները։

Յուրի Խաչատուրովը խոստացել է ներկայանալ հարցաքննության` մինչև հուլիսի վերջը
 Երեթշաբթի, 10 Հուլիսի 2018, 12:44

Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կհարցաքննվի որպես վրա 2008 թվականի մարտի 1-ի գործով: Այդ մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 Կիրակի, 8 Հուլիսի 2018, 01:41

Արմինֆո.

ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան տեղամասում իրադարձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ ստացվող տեղեկատվությանը
 Շաբաթ, 7 Հուլիսի 2018, 16:13

Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ ստացված տեղեկատվությանը, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման: Այս մասին ասված է հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությունում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

 Ուրբաթ, 6 Հուլիսի 2018, 22:20

Արմինֆո.




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան