Arminfo.info


3594
Հայաստանում հարցվածների 80.1%-ը գտնում է, որ Ոստիկանության, ԱԱԾ ծառայության և ՔԿ գործողություններն ուղղված են երկրում օրինականության հաստատմանը:
 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 13:25

Արմինֆո.Հայաստանում հարցվածների 80.1% -ը գտնում է, որ ՀՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի գործողություններն  ուղղված են երկրում օրինականության հաստատմանը: Այս մասին հոկտեմբերի 31-ին Երևանում հայտարարել է Gallup International Association- ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով այս տարվա սեպտեմբերի 3-11-ն անցկացված հարցման արդյունքները:

Արտակ Զեյնալյանը մտադիր է շաբաթը մեկ հասարակայնությանն իրազեկել համաներման գործընթացի մասին
 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 12:27

Արմինֆո.Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը մտադիր է շաբաթը մեկ հասարակայնությանն իրազեկել համաներման գործընթացի մասին: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 31-ին ԱԺ արտահերթ նիստում, որի ընթացքում քննարկվում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը:

Հայաստանը շարունակում է իրականացնել ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությունը
 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 11:47

Արմինֆո. Համաձայն ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների տարածվածությանը վերաբերող (STEPS) հետազոտության (2016-2017թթ.), տվյալ պահին Հայաստանում չափահաս տղամարդկանց 51,5%-ը ծխում է, ինչը Հայաստանը դարձնում է եվրոպական տարածաշրջանում տղամարդկանց շրջանում ծխողների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներից մեկը: Կանանց մասին տվյալները այդքան անհանգստացնող չեն` Հայաստանում ծխում է կանանց 1,8% -ը:

Ազգային ժողովը քննարկում է համաներման մասին օրինագիծը
 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 11:44

Արմինֆո. Հոկտգեմբերի 31-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը ձեռնամուխ է եղել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագծի քննարկմանը:

Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում ցմահ ազատազրկվածների ազգականները
 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 11:36

Արմինֆո.Քանի դեռ խորհրդարանականները քննարկում են համաներման մասին օրինագիծը, Ազգային շենքի դիմաց ցույց են անցկացնում ցմահ ազատազրկվածների ազգականներն ու բարեկամները, պահանջելով, որպեսզի համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա: Նրանք հայտարարում են, որ եթե իրենց պահանջը չկատարվի, դա կհարուցի արտգագաղթի նոր ալիք:

 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 11:34

Արմինֆո.

 Երեթշաբթի, 30 Հոկտեմբերի 2018, 22:25

Արմինֆո.

 Երեթշաբթի, 30 Հոկտեմբերի 2018, 18:04

Արմինֆո.

Արա Բաբլոյան. Անկախ ներքաղաքական իրադրությունից համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում կշարունակի զարգանալ
 Երեթշաբթի, 30 Հոկտեմբերի 2018, 15:49

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) 11-րդ լիագումար նիստի աշխատանքներին:

Արա Բաբլոյան. Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը չի փոփոխվի հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում
 Երեթշաբթի, 30 Հոկտեմբերի 2018, 15:46

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը ռիսկեր չի տեսնում խորհրդարանի արձակման գործընթացում
 Երեթշաբթի, 30 Հոկտեմբերի 2018, 12:58

Արմինֆո. Այսօր Հայաստանում իրականացվում է խորհրդարանի արձակման գործընթաց: «Էխո Մոսկվիի՚ եթեիրց այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը` անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքականությանը:

«Ծառուկյան՚ և «Ելք՚ դաշինքների պատգամավորները վարչապետի պաշտոնի համար կրկին առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
 Երեթշաբթի, 30 Հոկտեմբերի 2018, 12:16

Արմինֆո. Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների պատգամավորները վարչապետի պաշտոնի համար կրկին առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր՝ ժամը 18-ին: Առայժմ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն է: Թեկնածույթյան շուրջ քվեարկությոնն սպասվում է նոյեմբերի 1-ին:

Արմեն Ռուստամյան. Մարդիկ պետք է սովորեն շտկել իրենց սխալները, այլ ոչ թե դրանք ուրիշներին վերագրեն
 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 18:58

Արմինֆո. Մարդիկ պետք է սովորեն իրենց սխալները շտկել, այլ ոչ թե վերագրել ուրիշներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենք չեն նպաստել ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխման և լրացման նախագծի ձախողմանը:

 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 15:56

Արմինֆո.

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան՝ ներկայումս գործող ԸՕ պահանջներին համապատասխան
 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 13:48

Արմինֆո.ՀՀ ԱԺ խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս Հանրապետական կուսակցության, ձախողել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու՝ կառավարության և <Ելք> ու <Բարգավաճ Հայասատան> խմբակցություններից մի խումբ պատգամավորների հերթական փորձը:

Քոչարյան. Վստահ եմ, որ մոտ ապագայում բոլոր նրանք, ովքեր զբաղվել են մարտի 1-ի գործով նյութերի կեղծմամբ, իրենք պատասխան կտան օրենքի առաջ
 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 13:46

Արմինֆո. <Ես չէի կասկածում, որ այդ ներկայացումը կխաղան, և Փաշինյանին կհաջողվի վաղաժամկետ ընտրություններ <նշանակել>: Դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ մյուս ուժերը բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին և չհամագործակցեցին միմյանց հետ, որպեսզի դա թույլ չտան>: Այդ մասին <Ленте.ру>-ին հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ձեռք բերել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու վերաբերյալ
 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 12:53

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մասին:

«02.10.2018 թվականին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին է ուղարկվել` «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացու և վերջինիս ներկայացուցչի՝ ՀՀ վարչապետին  հասցեագրված դիմումն այն մասին, որ 2014 թվականին  բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել են հրաժարվել ընկերության  ավտոգազալցակայանից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը ցանկացել է նշված ավտոգազալցակայանը 330.000 ԱՄՆ դոլարով վաճառել Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի բնակչին` գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ով նախնական 70.000 ԱՄՆ դոլար վճարելով՝ չի կատարել իր մյուս պարտավորությունները:

Համաձայն կնքված պարտավորագրի՝ «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության գազալցակայանի անշարժ ու շարժական գույքը պետք է ներդրվեր գնորդի կողմից ստեղծված «ՍԼԼ գազ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի մեջ, միևնույն ժամանակ ընկերության  50%-ի բաժնետերը շարունակելու էր մնալ  «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության սեփականատիրոջ անվամբ՝ մինչ վերը նշված պարտավորությունների կատարումը: Սակայն պարզվել է, որ «ՌՎԳազ-1» ՍՊԸ ավտոգազալցակայանն իր անշարժ ու շարժական գույքով 100%-ով ներառվել է «ՍԼԼ գազ» ՍՊԸ-ի սեփականության մեջ, որի արդյունքում բաժնետերը զրկվել է 50% մասնաբաժնից:

Այդ ընթացքում ավտոգազալցակայանի փաստացի սեփականատերը, այն գնել ցանկացող Տանձուտ համայնքի բնակչից տեղեկանալով վերոհիշյալի մասին, ժամանել է ՀՀ, հանդիպել է հիշյալ նախարարության վարչության պետին, ով հայտարարել է, որ գազալցակայանը փաստացի խլել է գնորդից և պահանջել է այսուհետ գործ ունենալ միայն իր հետ։

Մի քանի օր անց, նույն պաշտոնատար անձն ու ոստիկանության օպերլիազորը Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում սպառնալով պահանջել են 30.000 ԱՄՆ դոլարի դիմաց հրաժարվել գազալցակայանից, իսկ հաջորդ օրը կարողացել են ի կատար ածել իրենց սպառնալիք-պահանջը` քաղաքացուն փոխանցելով 40.000 ԱՄՆ դոլար:

Դեպքի առթիվ 15.10.2018թ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի Նաիրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված նախաքննության արդյունքներով տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալից բացի, ոստիկանության նույն օպերլիազորն ընկերոջ հետ, 2014թ. գարնանը ատրճանակների գործադրման սպառնալիքով, Տանձուտ գյուղի բնակչին պարտադրել են ստորագրել համապատասխան փաստաթղթեր` ավտոգազալցակայանում ունեցած բաժնեմասից հրաժարվելու վերաբերյալ, վերջինս էլ, վախի ազդեցության տակ, կատարել է նրանց պահանջը և հրաժարվել գազալցակայանից։

Արդյունքում ավտոգազալցակայանը 2014թ. մայիսից փաստացի անցել է վերոհիշյալ պաշտոնատար անձանց տիրապետության տակ, որը շահագործվել է նրանց կողմից և հանդիսացել եկամտի աղբյուր։ 

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ 2018թ. հոկտեմբեր 27-ին նշված քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՚, - ասվում է ՔԿ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:

 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 12:48

Արմինֆո.

Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստում կրկին քննարկում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 12:39

Արմինֆո. Ազգային ժողովը հոկտեմբեիր 29-ի արտահերթ նիստում կրկին քննարկում է Ընտրական օրենսգրքում և հարակից փաստաթղթերի փաթեթում փոփոխությունների նախագիծը, որն անհրաժեշտ քանակությամբ ձայներ չէր հավաքել հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում:

Արմեն Ղահրամանյանն ազատվել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից
 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 10:40

Արմինֆո. Արմեն Ղահրամանյանն ազատվել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան