Arminfo.info


1528
Արմեն Սարգսյան. Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ
 Երկուշաբթի, 1 Հոկտեմբերի 2018, 16:38

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Երեւանի ավագանու ընտրությունների առթիվ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները: Շնորհավորում եմ ընտրությունները Սահմանադրական նորմերին եւ սկզբունքներին համահունչ իրականացնելու առթիվ:

Փաշինյանն այսօրվանից կզբաղվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով
 Շաբաթ, 29 Սեպտեմբերի 2018, 13:26

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ից կսկսի զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով:

 Շաբաթ, 29 Սեպտեմբերի 2018, 02:27

Արմինֆո.

Խորհրդարանական խմբակցությունների կարծիքներն Ազգային ժողովը ցրելու Փաշինյանի առաջարկի վերաբերյալ տարբերվում են
 Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 16:48

Արմինֆո.Հեղափոխությունից և Երևանի ավագանու ընտրություններից հետո ակնհայտ դարձավ, որ Ազգային ժողովը ժողովրդի կամքը չի արտացոլում, այդ պատճառով նոր խորհրդարան ձևավորելու անհրաժեշտություն առաջացավ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է <Ելք> դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Յոհաննես Հան. Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-ի հետևողական օժանդակությունը` ըստ ՀՀ կառավարության առաջնահերթությունների նախաձեռնած արմատական բարեփոխումների
 Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 13:03

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ:

 Երեթշաբթի, 25 Սեպտեմբերի 2018, 13:28

Արմինֆո.

ԿԸՀ հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները
 Երեթշաբթի, 25 Սեպտեմբերի 2018, 11:43

Արմինֆո.Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները

Նիկոլ Փաշինյան. Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ օրենսդիր մարմնում ներկայացված խորհրդարանական ուժերը չունեն ժողովրդից համապատասխան մանդատ
 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 17:35

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի միջոցով շնորհավորել է հայ ժողովրդին՝ Երևանի ավագանու ընտրություններում աննախադեպ հաղթանակի կապակցությամբ: Նա անդրադարձել է նաև ընտրություններին մասնակցության <իբր> ցածր ցուցանիշի վերաբերյալ հայտարարություններին և բացատրել նոր խորհրդարանի ձևավորման անհրաժեշտությունը:

 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 16:56

Արմինֆո.

Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին
 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 16:52

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին:

 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 16:50

Արմինֆո.

Ցինկեր. Երևանի ավագանու ընտրությունները խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձ չեն
 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 16:48

Արմինֆո. Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության վարկանիշն արտահերթ խոհրդարանական ընտրություններում պետք է իջնի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի /ICES/ նախագահ Ալեքսանդր Ցինկերը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 16:02

Արմինֆո.

<Սասնա Ծռեր>. Ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան
 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 14:36

Արմինֆո. <Սասնա Ծռեր> համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը հանդես է եկել Երևանի ավագանու 2018 թ. սեպտեմբերի 23-ի ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ:

Հանրապետականները որևէ տրամաբանական կապ չեն տեսնում երևանյան ընտրությունների արդյունքների և խորհրդարանի ցրման միջև
 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 14:32

Արմինֆո. Հանրապետական կուսակցությունը որևէ տրամաբանական կապ չի տեսնում երևանյան ընտրությունների արդյունքների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանը ցրելու մտադրության միջև: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 13:53

Արմինֆո.

<Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում <Իմ քայլը> դաշինքին
 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 13:45

Արմինֆո.  <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն  ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում <Իմ քայլը> դաշինքին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 12:50

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ի երեկոյան  հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրանց ջերմ ընդունելության համար և նշել, որ շատերին Հայաստանում արդեն իսկ հանդիպել է և հույս հայտնել, որ նրանք կվկայեն` հայրենիքում այսօր տիրում է բոլորովին այլ տրամադրություն, այլ մթնոլորտ: «Երկու օր առաջ նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը: Անկախության տոնակատարությունների այդպիսի տոնական մթնոլորտ ՀՀ-ում անկախության հանրաքվեից ի վեր հաստատված չէր: Այդ տրամադրությունն, ըստ էության, այսօր հաստատվեց ևս մի փաստով: Տեղյակ եք, որ այսօր տեղի են ունեցել Երևանի ավագանու ընտրությունները և հիմա արդեն տվյալների 99 տոկոսն ամփոփված են, «Իմ քայլը» դաշինքն այդ ընտրություններում, որոնք անցել են բացարձակ արդար, ազատ, թափանցիկ պայմաններում, ստացել է ընտրողների 81 տոկոս ձայները: Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխություն անել: Դա հնարավոր չէ և այսօր դա արձանագրվեց նաև ընտրությունների արդյունքներով»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ միակ բանը, որ այլևս հնարավոր է Հայաստանում` դա օրինականությունն է, ժողովրդավարությունը, անկախ դատական համակարգը, ազատ տնտեսական մրցակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ի տարբերություն երկար տարիների, այսօր ՀՀ-ում չկան մենաշնորհներ, չկան մարդիկ, ովքեր արտոնյալ են օրենքի առաջ: 

«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կառավարության լուծելու առաջնահերթությունների թվում են. դրանք արտաքին քաղաքական են, տնտեսական, իրավական և այլն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու օր առաջ իր առաջին վճիռը հրապարակեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործերի հետ կապված, և ինչպես պնդում են իրավաբանները, այդ վճռի իրավական նշանակությունը հետևյալն է, որ մարտի 1-ին և դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, որը ՄԻԵԴ-ի պնդումն է, որի անկախությունը և անաչառությունը որևէ կասկած չի թողնում: Սա նշանակում է, որ այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, խոսքը դատական համակարգի խնդիրների մասին է, հաստատվեց նաև ՄԻԵԴ դատավճռով»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այսօր մեծ մարտահրավերներ ունի, որոնց լուծման գործում հույս է կապում նաև սփյուռքի հետ: «Հայաստանի զարգացման մոդելի առանցքային փոփոխությունը հետևյալն է. Հայաստանում կային մարդիկ, ովքեր բոլորից պահանջում էին ինչ-որ բան անել: Հեղափոխությունը եղավ, երբ մարդիկ արձանագրեցին, որ ինչ-որ բան պետք է անի մեզնից յուրաքանչյուրը: Հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ պահի զգաց իր դիրքորոշման շրջադարձային ուժը, զգաց, որ դա է Հայաստանի այսօրն ու ապագան որոշելու ճանապարհը: Ամենևին էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետի կարգավիճակում՝ ես կամ որևէ մեկը, ամենակարևորն այն է, որ այսօր այլևս միայն ՀՀ քաղաքացին է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն, ով` ընդդիմություն, ով լինի պատգամավոր և ով` ոչ: Սա ամենակարևոր փոփոխությունն է, որը որևէ պարագայում չի փոփոխվի: Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում ստանում է այդքան ձայն, բայց բոլորդ գիտեք, որ այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:

«Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենապաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը: Այսօր մեր տնտեսության կառուցվածքը որևէ լավատեսության հիմք չի տալիս, և այն պետք է փոխենք: Այսօր այն բաղկացած է երեք հիմնական ճյուղից. մեկը գյուղատնտեսությունն է, որը ժամանակակից պայմաններին չի բավարարում, մյուսը` հանքարդյունաբերությունը, որն ազգային հարստության վաճառք է նշանակում, մյուսը խաղադրույքների ոլորտն է: Հուլիսին մեր տնտեսությունը ակտիվության երկնիշ ցուցանիշ էր արձանագրել. դրա պատճառը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր: Այս կառուցվածքը մեզ ձեռնտու չէ, և մենք ուզում ենք Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական, խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, որը մեր ամենակարևոր հրամայականն է, ինչը բխում է մեր անվտանգային միջավայրից: Մեր կառավարությունը 4 ամսում արել է իրենից կախվածը` երկրում իրավիճակը կայուն պահելու համար, որովհետև հետհեղափոխական շրջանի ամենակարևոր մարտահրավերը հենց դա է, ինչը հաջողվել է մեզ: Այսօր մեր ամենակարևոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,- ընդգծել է վարչապետը: 

Գործադիրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանում այսօր մենաշնորհներն ու կոռուպցիան հաղթահարված են, ավագանու ընտրություններն անցել են առանց կոռուպցիայի, թաղային, քրեական հեղինակությունների միջամտության: «ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել նրա օգտին, որին ցանկանում են, և ի վերջո նրանք քվեարկել են հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին: Այսօր փողն ընտրությունների արդյունքների վրա չունի որևէ ազդեցություն, կստեղծենք գործիքներ, որ փողը քաղաքականության մեջ օգտագործվի ոչ թե ձայն գնելու, այլ ասելիքն ավելի հասանելի դարձնելու համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: 

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին` վարչապետը նշել է, որ դրանց համատեքստում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլ աշխատանքը: «Հայությունը կարող է Հայաստանին աջակցել ընդամենը մի տարբերակով` Հայաստանում ծավալել տնտեսական գործունեություն, հիմնադրել որևէ բիզնես և աշխատել: Այսօր Հայաստանի ընկալումը հետևյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ և հարստացնել: Մեր ուղերձը բոլորին հետևյալն է. հարստացեք և հարստացրեք: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի այդպիսի երկիր, Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր, այնպիսին, ինչպիսին նաև «Թումո» կենտրոնն է, որը դարձել է ժամանակակից Հայաստանի ամենակարևոր կենտրոններից մեկը: Հույս ունենք, որ Հայաստանում կստեղծվեն նորանոր միջազգային բրենդներ, որոնք կփոխեն պետության և հայ ժողովրդի ճակատագիրը ռազամավարական առումով: Գոյատևող Հայաստանի ժամանակն ավարտվել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը: Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հնչեցված հարցի` անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը: «Մենք պատրաստվում ենք զարգացնել հարաբերությունները բոլոր միջազգային գործընկերների հետ, բայց չենք պատրաստվում դա անել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Փորձելու ենք ՌԴ-ի, ԵԱՏՄ գործընկերների, Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի: Այդ հարաբերություններում պետք է լինենք ավելի վստահ, ինքնիշխան պետությանը հատուկ մոտեցումներով, իսկ արտաքին քաղաքականությունը վարենք ազգային շահերը սպասարկելու, այլ ոչ թե իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով»,- շեշտել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ամերիկահայերի մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում խոսքի ազատությանը, զանգվածային լրատվական միջոցների ազատ գործունեությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, անկախ դատական համակարգի ապահովմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, կրթության, թեթև արդյունաբերության, բանկային համակարգի զարգացմանը և այլ թեմաների: 

«Ժառանգություն՚ կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ազատ եւ օրինական ընտրությունների կայացման կապակցությամբ
 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 11:28

Արմինֆո. «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հատկապես երեւանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ եւ օրինական ընտրությունների կապակցությամբ: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված շնորհավորական ուղերձում

«Իմ քայլը» դաշինքը համոզիչ հաղթանակ է տարել Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում
 Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018, 10:01

Արմինֆո.Բոլոր 475 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն, Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը, որին սատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԿԸՀ-ն ավարտել է ձայների էլեկտրոնային հաշվարկը, ինչի արդյունքում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294109 ընտրող կամ ընտրություններին մասնակցած երևանցիների 81,06 տոկոսը:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան