Arminfo.info


1293
 Երկուշաբթի, 3 Սեպտեմբերի 2018, 15:52

Արմինֆո.

Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Հայաստանից
 Երկուշաբթի, 3 Սեպտեմբերի 2018, 13:45

Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից: Այդ մասին տեղեկացնում է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են Վճռաբեկ դատարան
 Շաբաթ, 1 Սեպտեմբերի 2018, 11:50

Արմինֆո. <Մենք դիմել ենք Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարան մեր ներկայացրած բողոքը բազմակողմանի քննելու միջնորդությամբ>,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

 Շաբաթ, 1 Սեպտեմբերի 2018, 10:21

Արմինֆո.

Ռուսաստանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարին չի հանձնի Երևանին
 Շաբաթ, 1 Սեպտեմբերի 2018, 10:18

Արմինֆո. Մոսկվան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով 2008 թ. մարտի 1-ի գործով միջպետական հետախուզման մեջ է գտնվում, արտահանձնելու վերաբերյալ հարցում է ստացել Երևանից, <Ինտերֆակսին> հայտնել է իրազեկ աղբյուրը: 

Վարչապետի խոսնակ. Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը
 Ուրբաթ, 31 Օգոստոսի 2018, 15:34

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Շանթ Հարությունյանի գործին.

Պուտինը շնորհավորել է Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
 Ուրբաթ, 31 Օգոստոսի 2018, 13:34

Արմինֆո. Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՀՀ ՔԿ. Գործարար Լևոն Մարկոսին սեփականությունից զրկելու քրեական գործի հետ առնչությոփւն ունեցող բարձրաստիճան անձանց մեջ նշվում է Սերժ Սարգսյանի անունը
 Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2018, 20:43

Արմինֆո. «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։

«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է դեռևս 2009թ. հուլիսի 27-ին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նշված ընկերության բաժնետոմսերն առերևույթ հափշտակելու համար 2009թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ Լևոն Մարկոսին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: 2009թ. նոյեմբերի 23-ին քրեական գործի վարույթը կասեցվել է:

2018թ. մայիսի 18-ին սույն քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է Լևոն Մարկոսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, և վերսկսվել քրեական գործի կասեցված վարույթը, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

2018թ. հունիսի 19-ին Լևոն Մարկոսն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին, և նրան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարցաքննվել:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Լևոն Մարկոսի կողմից «Կրեդիտ Երևան» բանկի բաժնետոմսերը ձեռք բերելու, բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու իրական հանգամանքների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Լևոն Մարկոսը ցուցմունք է տվել, որ բանկը ձեռք է բերել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված առաջարկի հիման վրա։ Ընդ որում՝ նախքան գործարքը կնքելը, նրանից թաքցվել է բանկի իրական ֆինանսական վիճակը, անվճարունակ լինելը, որի մասին ներդրողը ռեալ պատկերացում է կազմել միայն բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու ժամանակ։ Ավելին՝ բանկի իրական ֆինանսական վիճակը պարզելուց և այդ մասին բարձրաձայնելուց հետո Լևոն Մարկոսից պահանջվել է «Կրեդիտ Երևան» բանկին պատկանող անշարժ գույքերի մի մասը հանձնել բարձրաստիճան պաշտոնյային, ինչը մերժել է։

Դրանից հետո իր նկատմամբ սկսվել է ապօրինի քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում՝ Հայաստանի Հանրապետություն իր վերադառնալը կանխելու համար: Հետագայում տեղեկացել է, որ իր աշխատողներին ազատել են բանկից, իսկ բանկը և Հայաստանում իրեն պատկանող մի շարք անշարժ գույքեր` Երևանի Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը և երեք շուկաները, առանց իր գիտության, անհայտ պայմաններում օտարվել են։

Բացի այդ, ըստ գործարարի, առանց իր գիտության դադարեցվել է նաև Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ իր սեփականության իրավունքը: 

ՌԴ իրավապահ մարմինները մերժել են ապօրինի հարուցված քրեական գործով իրեն Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկելու՝ ՀՀ իրավապահ մարմինների պահանջը, որից հետո այդ քրեական գործը Հայաստանի Հանրապետությունից ուղարկվել է Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ կատարվել է նախաքննություն՝ արդյունքում ապացուցվել է իր անմեղությունը և կարճվել քրեական գործի վարույթը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը:

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար։
 

Սասուն Խաչատրյանը կասկածում, որ ժամանակին «հաց բերողի» մահվան գործն ուսումնասիրվել է լրիվ ծավալով
 Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2018, 16:35

Արմինֆո. «Կարծում եմ, որ ժամանակ Արթուր Սարգսյանի`հաց բերողի մահվան հանգամանքները լրիվ ծավալով չեն ուսումնասիրվել: Այս մասին օգոստոսի 30-ին հայտարարել է ՀՀ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:

Հովիկ Աբրահամյանը կասկածվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու մեջ
 Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2018, 13:47

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։

Ռոբերտ Քոչարյան. Խոսքը ոչ թե պարզապես քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին է
 Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018, 11:32

Արմինֆո. Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան է վերադարձել՝ հույսով, որ <դատաիրավական համակարգն այդքան էլ գործադիր իշխանության ճնշման տակ չէ>: Այդ մասին НТВ հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:  

 Երեթշաբթի, 28 Օգոստոսի 2018, 17:56

Արմինֆո.

Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի բողոքի բավարարումը
 Երեթշաբթի, 28 Օգոստոսի 2018, 17:02

Արմինֆո. Վերաքննիչ դատարանը, Երևանում մերժել է փաստաբան է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի առաջին ատյանի դատարանի որոշմամբ:

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ՀՀ երկրորդ նախագահի հետ
 Երեթշաբթի, 28 Օգոստոսի 2018, 14:45

Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի քաղաքականություն վերադառնալու բոլոր իրավունքները: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Արմեն Աշոտյան. Հայաստանի նոր իշխանությունները պարտավոր են ջանքեր գործադրել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնին ՀՀ ներկայացուցիչ նշանակելու քվոտան պահելու համար
 Երեթշաբթի, 28 Օգոստոսի 2018, 11:32

Արմինֆո<Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա հարցազրույցում հայտնեց, որ դեմ է եղել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի թեկնածությանը և այլ թեկնածություններ էին առաջարկում: Կարծում եմ, Բելառուսի նախագահը մինչև վերջ չի բացել թեման,և առավել հակված եմ մտածելու, որ Բելառուսը դեմ է եղել առհասարակ Հայաստանի նախագահությանը այդ կազմակերպության շրջանակներում>,-  Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

 Երեթշաբթի, 28 Օգոստոսի 2018, 10:36

Արմինֆո.

Վարչապետի խորհրդականը հրաժարական է տվել. Պետք է դադար վերցնել՝ անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու համար
 Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2018, 11:52

Արմինֆո. ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը լքում է իր պաշտոնը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նա:

Լուկաշենկոն Խաչատուրովի շուրջ իրավիճակի մասին. Մենք ժամանակին այլ թեկնածուներ էինք առաջարկել
 Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2018, 11:08

Արմինֆո. Ռուսաստանի և Բելառուսի նախագահները Սոչիում հանդիպմանը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ իրավիճակը: Այդ մասին Բելառուս 1 հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է Լուկաշենկոն:

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը որոշել է հետաքննել «հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները
 Ուրբաթ, 24 Օգոստոսի 2018, 13:56

Արմինֆո. Անդրադառնալով Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան հանգամանքներին առնչվող քրեական գործի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությանը, որում մասնավորապես մեջբերվել են որոշ տվյալներ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, նաև հաշվի առնելով նշված քրեական գործի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել դեռևս 2018 թվականի մայիսի 30-ին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստում են վճռաբեկ բողոք
 Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2018, 18:42

Արմինֆո.Առաջիկա օրերին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարանին: Փաստաբաններից  մեկի` Հայկ Ալումյանի խոսքով, օգոստոսի 13-րդ Վերաքննիչ դատարանն ընդունեց Քոչարյանին  ազատ արձակելու մասին որոշում, հաշվի առնելով ներկայացված 3 հիմնավորումներից միայն մեկը:




Մեկնաբանվողներ
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան