Arminfo.info


Ֆրանսիայի մշակույթի նախարարի այցը մեկնարկել է Ծիծեռնակաբերդ այցելությամբ
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 10:53

Արմինֆո. Երկօրյա այցով Երևան է ժամանել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքը: Այցի նպատակն է վերահաստատել բարեկամական կապերի ամրությունը և առավել ամրապնդել Ֆրանսիան և Հայաստանը միավորող պատմական և մշակութային կապերը:

Կանադան  բռնի տեղահանված արցախցիների համար օգնությունն ավելացրել է մինչեւ 3.9 միլիոն դոլար. Մելանի Ժոլի
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023, 16:48

Արմինֆո. Կանադան հայ ժողովրդի կողքին է՝ աջակցելով նրա անկախությանն ու ինքնիշխանությանը։ Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ամփոփիչ ճեպազրույցում։

Արցախի նախկին պետնախարարն առաջարկում է հոկտեմբերի 29-ին՝ ադրբեջանական ագրեսիայի սկսվելու 40-րդ օրը, Հայաստանում եռօրյա սուգ հայտարարել՝ զոհվածների հիշատակին
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 14:22

Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն առաջարկում է հոկտեմբերի 29 - ին՝ ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի սկսվելու 40-րդ օրը, Հայաստանում եռօրյա սուգ հայտարարել՝ զոհվածների հիշատակին:

Հայաստանի առողջապահության փոխնախարարն Արցախի միայնակ մայրերի հարցը բարձրացրել է Ժնևում բնակչության և զարգացման կոնֆերանսի շրջանակում
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 11:55

Արմինֆո. Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայաստանյան պատվիրակության կազմում Ժնևում մասնակցել է Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի 30-ամյակին նվիրված տարածաշրջանային կոնֆերանսին, որտեղ ներկայացվել են մարդկանց կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանն ուղղված գործողությունների արդյունքները:

Եվրապատգամավոր. Մենք քաջատեղյակ ենք Հայաստանի Հանրապետությանը սպառնացող Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության մասին
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 10:55

Արմինֆո.Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար տիկին Կալյուրանդը, արձագանքելով Հայաստանին և Արցախին սպառնացող անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վայրագությունների մասին ահազանգող ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նամակներին, իր պատասխան նամակում հավաստիացրել է Արցախի Հանրապետության և այնտեղից բռնի տեղահանված բնակչության իրավիճակի, ինչպես նաև հենց Հայաստանին սպառնացող վտանգների նկատմամբ Եվրախորհրդարանի ամբողջական ուշադրության մասին։ Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդում է Թովմասյանը, տիկին Կալյուրանդը, մասնավորապես, նշել է. 

Սերգեյ Կոպիրկին. Արևմտյան իսթեբլիշմենթին քիչ են հուզում Ռուսաստանի հետ Արևմուտքի դիմակայության մեջ Հայաստանին ներքաշելու հետևանքները
 Շաբաթ, 21 Հոկտեմբերի 2023, 14:18

Արմինֆո.ՀՀ ռուս հայրենակիցների 15-րդ երկրների խորհրդաժողովը տեղի է ունենում արտասովոր պայմաններում՝ Հայաստանի արդի պատմության ամենամռայլ էջերից մեկի ֆոնին։ Այդ մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում խորհրդաժողովի բացմանը հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Իսրայելի կողմից ռմբակոծված բապտիստական հիվանդանոցը գտնվում է ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանին պատկանող տարածքում
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 11:04

Արմինֆո.Իսրայելի կողմից ռմբակոծված բապտիստական հիվանդանոցը գտնվում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանին պատկանող տարածքում, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Եթե Գրանադայի հայտարարությունում արտահայտված սկզբունքները հաստատվեն, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական կդառնա. Փաշինյան
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2023, 17:01

Արմինֆո. «Ի հեճուկս բոլոր պատերազմների, բարդությունների, ճգնաժամերի, ես Եվրոպական խորհրդարան եմ եկել հետեւյալ հիմնական ուղերձով: Մեր տարածաշրջանը, Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք, այսինքն մի վիճակի կարիք, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով եւ երկխոսությամբ լուծելու փորձ եւ ավանդույթ կուտակած», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, նշելով այն սկզբունքները, որոնց պահպանման դեպքում Ադրբեջանի հետ խաղաղության մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն տարեվերջին:

Անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցները հրապարակայնորեն կոչ են արել տապալել երկրի ժողովրդավարական ղեկավարությունը․ Փաշինյան
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2023, 15:11

Արմինֆո. Անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցները հրապարակայնորեն կոչ են արել տապալել երկրի ժողովրդավարական ղեկավարությունը: Այդ մասին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի լիարժեք զարգացումը հնարավոր է միայն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու համաչափ զարգացման միջոցով
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2023, 11:18

Արմինֆո.- Կցանկանայի Ձեզ հարցնել մի քանի շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ինտենսիվ ռազմական հարձակումները ստիպեցին նաև էթնիկ հայերին լքել Լեռնային Ղարաբաղը։ Ինչպիսի՞ իրավիճակ այս պահին հակամարտության գոտում։

Հայ պատգամավորը նշել է միջազգային դերակատարների երկակի ստանդարտները և Արցախում էթնիկ զտումների լուռ խրախուսումը
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2023, 11:11

Արմինֆո. ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մատնանշել է միջազգային դերակատարների երկակի ստանդարտները և Արցախում էթնիկ զտումների լուռ խրախուսումը:

Թոմաս դե Վաալ. նախագահ Ալիևն  ուներ ընտրություն, և նա ընտրեց ուժի կիրառումը
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 16:25

Արմինֆո. Ռազմական գործողությունը դարձավ հայ բնակչության մեծամասնությամբ Լեռնային Ղարաբաղի  տարածաշրջանի "ֆորմալ վերջը"՝ տարածք, որը 1923 թվականից գոյություն է ունեցել այդ անվան տակ, ինչպես նաև՝ դարեր շարունակ և այլ անվանումներով։ Այդ մասին Լեռնային Ղարաբաղին նվիրված ԵԽԽՎ հատուկ նիստում հայտարարել է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, ով մասնագիտանում է Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասի տարածաշրջանում, ղարաբաղյան հակամարտության մասին հայտնի "Սեւ այգի" գրքի հեղինակը:

ԱԳՆ. Գազայի հատվածի շուրջ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 15:08

Արմինֆո. Գազայի հատվածի շուրջ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ ի պատասխան հարցմանը, թե արդյոք ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը տվյալներ ունի տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ զոհերի կամ տուժածների մասին:

ՀՀ դեսպանությունը տվյալներ է հավաքում Իսրայելից մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 14:06

Արմինֆո.Իսրայելում ՀՀ դեսպանությունն այդ երկրում գտնվող եւ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին խնդրում է դեսպանատան էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected], ուղարկել անձնագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտքը հաստատող կտրոնը:

Բեռնատար գնացքի անկում՝ Քարակերտ-Դալարիկ հատվածում
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 11:25

Արմինֆո.Հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում:

Երևանը դարձավ աշխարհում 4-րդ քաղաքը, որտեղ ակրոբատիկ շոուով թատրոն է գործում: Շուտով կկայանա հայկական լեգենդի մոտիվներով նոր շոուի պրեմիերան
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023, 17:35

Արմինֆո. Այս ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին, կկայանա նոր օդային ակրոբատիկ «Follow The Sun» շոուի պրեմիերան՝ «One & Only» առաջին առանց բեմ թատրոնում:

Ալիևը ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարներին պատմել է տարածաշրջանային պատմության ադրբեջանական մեկնաբանությունը և անդրադարձել Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացին
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023, 16:08

Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել Է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովին, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին, Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելին, Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Երմեկ Սագիմբաևին, Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևին, Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նախագահ Աբդուսալոմ Ազիզովին, Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Սայմումին Յատիմովին, ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևին:

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը կոչ է արել ամեն ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովման համար
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023, 15:00

Արմինֆո. Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վայրիմու Նդերիտուն կրկին մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ, մասնավորապես, այն առնչությամբ, որ, ինչպես հաղորդվում է, ընդամենը մեկ շաբաթում Հայաստան է ժամանել ավելի քան 100 600 փախստական, այդ թվում ՝ 30 000 երեխա:

Եվրոպայում չեն կասկածում, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, բայց այդ մասին կխոսեն, երբ Փաշինյանն ավարտի իր առաքելությունը. նախկին պատգամավոր
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023, 13:48

Արմինֆո.Այստեղ՝ Ստրասբուրգում, Եվրոպական ինստիտուտներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանում են "մեր տղա", ինչպես ժամանակին անվանում էին Սաակաշվիլի, իսկ հիմա ՝ Զելենսկուն։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Միխայիլ Գալուզին. Ռուսաստանը ձգտում է չմոնետիզացնել բարին
 Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2023, 13:13

Արմինֆո. Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում պահանջված է, և հետագայում ևս անհրաժեշտ կլինի։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ով համակարգում է հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ։




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը