Arminfo.info


Ռուս դիվանագետ. Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 12:28

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ "Իզվեստիա" թերթի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում Ռուսաստանը ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են, բայց…Փաշինյանը՝ The Telegraph-ի հարցազրույցում
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 12:25

Արմինֆո.Միջազգային երեք ֆորմատներում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում։

ՌԴ փոխարտգործնախարար. կարևորում ենք այն արցախցիների անվտանգ վերադարձի համար պայմանների ստեղծումը, ովքեր կցանկանան դա անել
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 13:40

Արմինֆո. 2025 թվականի նոյեմբերից հետո Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարաձգման հարցը կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Հայաստան և Ադրբեջան. կորսվող խաղաղություն. փորձագետի կարծիք
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024, 13:16

Արմինֆո.2023 թվականի դեկտեմբերին, թվում էր, կային բոլոր նախադրյալները հակամարտության հանգուցալուծման համար, որը դարձավ ԽՍՀՄ փլուզման, ապա նաև կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապակայունացման ազդակներից մեկը։ Սակայն, անցել են ամանորյա տոնակատարությունները, իսկ լավատեսական կանխատեսումների ու հայտարարությունների քանակն այդպես էլ որակի չի վերածվել։ Այդ մասին ասվում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի՝ Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի համար հոդվածում։

ANCA-ն կոչ է անում ընդունել Լոուլեր-Փալոն-Բիլիրակիս-Համոյի օրինագիծը՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու համար
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024, 12:59

Արմինֆո.Կոնգրեսական Մայքլ Լոուլերը հայկական ժողովի իր գործընկերների երկկուսակցական խմբի հետ ներկայացրել է "Հայերի պաշտպանության մասին օրենքը" (HR7288), օրինագիծ, որն ուղղված է ԱՄՆ - ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցմանը: Ադս օրինագծին վճռականորեն աջակցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Միրզոյան. Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 19:07

Արմինֆո. 1998 թվականին միջազգային հանրությունը պատմական որոշում կայացրեց վերջ դնել միջազգային լրջագույն հանցագործություններին՝ ընդունելով Հռոմի ստատուտը։ 2023 թվականին Հայաստանը վավերացրեց այն՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը։ Փետրվարի 1-ին Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել Հայաստանի համար. սկզբունքորեն կարևոր իրադարձություն, որն այսօր մեզ այստեղ է բերել։ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՄՔԴ-ին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն իր ելույթում։

Հայաստանի նոր սահմանադրությունը ենթադրում է անցում չորրորդ հանրապետությանը . իշխանական կուսակցության պատգամավոր
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:52

Արմինֆո. Հայաստանի նոր սահմանադրությունը ենթադրում է անցում չորրորդ հանրապետությանը։ Այդ մասին փետրվարի 8-ին լրագրողներին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Հայաստանի ԱԳ նախարարը կրկին ընդգծել է "միջանցքային" տրամաբանության անընդունելիությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:28

Արմինֆո. Փետրվարի 7-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

Հայաստանի մշտական ներկայացուցիչ. ՄԱԿ-ն ի վիճակի չէ ապահովել գոյաբանական սպառնալիքների բախված խոցելի համայնքների պաշտպանությունը. դրա վառ օրինակն է Արցախը
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 11:19

Արմինֆո.Հայաստանը շարունակում է հաստատակամորեն աջակցել ՄԱԿ-ի արդյունավետության բարձրացմանը, կայունությանն ու ամբողջականությանն ուղղված ջանքերին՝ ներկա և փոփոխվող մարտահրավերներին դեն հանդիման: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հայտարարության մեջ ՝ կազմակերպության աշխատանքի վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցի առնչությամբ:

Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտում քվեարկելու իրավունք չուներ
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 19:30

Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում քվեարկելու իրավունք չուներ: Այդ մասին X-ի իր  էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Փաշինյան․նոր սահմանադրությունն, առաջին հերթին, Հայաստանի ներքին օրակարգ է
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 19:27

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է ընդդիմության մեղադրանքները, թե՝ ինքը նախաձեռնել է նոր սահմանադրության ընդունումը, որպեսզի կատարի  խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի նախապայմանը:

Միրզոյանը՝ Հաագայում է. Հայաստանի կառուցողական մոտեցումները միշտ չէ, որ համարժեք արձագանք են գտնում Ադրբեջանում
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 18:02

Արմինֆո. Փետրվարի 7-ին  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնի և հանձնաժողովի՝  խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը ներկայացնող անդամների հետ:

Կառավարությունը չունի սահմանադրական փոփոխությունների պատրաստի փաթեթ. Փաշինյան
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 17:44

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախանշված նոր սահմանադրության համատեքստում պարզաբանել է Հայաստանի չորրորդ հանրապետության ստեղծման մասին նարատիվը:

Դեսպան. Հունաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 16:56

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում:

"Մենք, նույնիսկ, չգիտենք, թե ինչպես է դա արվում". կառավարող կուսակցության պատգամավորը՝ սահմանադրական հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի կիրառման մասին
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 16:55

Արմինֆո.Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով նոր սահմանադրության ընդունման ընդդիմախոսների մտավախություններն այն մասին, որ իշխանությունը կգնա կեղծիքների եւ վարչական ռեսուրսի կիրառման՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքներով անհրաժեշտ արդյունք ապահովելու համար, բացառել է նման «հեռանկարը»:

Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում. Սամվել Բաբայան
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 13:23

Արմինֆո.Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունում:

"Հայաքվե" նախաձեռնություն. սահմանադրական բարեփոխումների անվան տակ փորձ է արվում ոչնչացնել հայոց պետականությունը
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 19:34

Արմինֆո."Նոր սահմանադրության" ընդունումը Հայաստանի անկախության հռչակագրի վերացումն է։ Այդ մասին փետրվարի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայաքվե" շարժման համակարգող, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Քաղաքագետ. Հայաստանի իշխանությունների բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ երկիրը ընթանում է իր պետականության լուծարման ճանապարհով
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 15:01

Արմինֆո.Հայաստանի ներկայիս իշխանությունների բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ երկիրը քայլ առ քայլ ընթանում է իր պետականության լուծարման ճանապարհով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը' մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գրեթե միաժամանակյա հայտարարությունը:

"Հայաքվե" նախաձեռնությունը ձևավորում է հաանուն Հայաստանի սահմանադրության պահպանման շարժում
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 14:58

Արմինֆո. "Հայաքվե"  նախաձեռնությունը հայտարարել է հանուն Հայաստանի սահմանադրության պահպանման շարժման մեկնարկի մասին: Այդ մասին ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ։

Արցախում ագրեսիայի համար Ադրբեջանին քննադատած քաղաքական գործչի մուտքը երկիր՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում, մերժել են
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 10:03

Արմինֆո. Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերին արգելել են մուտք գործել Ադրբեջան: Նա Բաքու Է ժամանել որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ ընտրությունների պաշտոնական և հավատարմագրված դիտորդ:




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը