Arminfo.info


Երևանը միացել է "Հիշողության այգի" միջազգային ակցիային
 Շաբաթ, 3 Ապրիլի 2021, 13:58

Արմինֆո.Ապրիլի 3-ին Երևանը միացել է "հիշողության այգի" միջազգային ակցիային ։ "Ակցիան շատ խորհրդանշական բնույթ է կրում ՝ 27 միլիոն ծառ ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Միության յուրաքանչյուր զոհված քաղաքացու", - հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Իջևանում գործարկվեց  Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ
 Երկուշաբթի, 15 Մարտի 2021, 14:25

Արմինֆո. Արդարադատության նախարարությունը, Հայփոստի հետ համատեղ, մարտի 13-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում՝ Հայփոստի կենտրոնական գրասենյակի տարածքում, գործարկեց  Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ:

Հայտարարություն
 Ուրբաթ, 5 Մարտի 2021, 11:48

Արմինֆո.Վերջին շրջանում  «Հայփոստ»-ը բազմաթիվ բողոքներ է ստանում, որտեղ կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված:
Հարգելի կենսաթոշակառուներ, հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ» ՓԲԸ-ում ընդունված որևէ որոշման արդյունքում:

Վարուժան Ավետիսյան․ 102-րդ ռազմաբազայի զորամասի վերատեղաբաշխումը հանկարծ պարզեց, որ «թուրքերը մեզ այլևս չեն ուտելու»
 Ուրբաթ, 26 Փետրվարի 2021, 12:20

Արմինֆո.«Սասնա ծռերի» գործով վերջերս կայացրած վճիռը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակներից ի վեր Հայաստանում իրավիճակը չի փոխվել։  ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ։

Դեսպան. Ռուսաստանն արդեն լիարժեք աջակցություն է ցուցաբերում Հայաստանին հայկական զինված ուժերի բարեփոխման հարցում
 Երեթշաբթի, 23 Փետրվարի 2021, 12:56

Արմինֆո. Ռուսաստանն արդեն լիովին աջակցում է Հայաստանին հայկական զինված ուժերի բարեփոխման հարցում ։ Այս մասին  փետրվարի 23-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հարությունյան․ Երեւանն ու Մոսկվան դիտարկում են ռուսական 102-րդ ռազմաբազայի մի մասը Հայաստանի արեւելքում վերատեղակայման հնարավորությունը
 Երկուշաբթի, 22 Փետրվարի 2021, 12:23

Արմինֆո.Երեւանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռուսական ռազմակայանի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արեւելքում վերատեղակայման հնարավորության հարցը, հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Վաղարշակ Հարությունյան․ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնումն ու հզորացումը միշտ եղել է օրակարգում
 Երկուշաբթի, 22 Փետրվարի 2021, 11:27

Արմինֆո.Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի կարողությունների ընդլայնմամբ եւ զարգացմամբ: Այս մասին <ՌԻԱ նովոստիին> հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը երրորդ օրն է՝ փակ են տրանսպորտային միջոցների համար
 Շաբաթ, 20 Փետրվարի 2021, 11:32

Արմինֆո. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի. վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն
 Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2021, 14:47

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը զարմացած են  ռազմագերիների հարազատների կողմից դիվանագիտական առաքելության դիմաց ցույց անցկացնելու փաստով
 Հինգշաբթի, 11 Փետրվարի 2021, 12:13

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։

Մասնագետ․ Մեղրիի միջանցքով երկաթուղու կառուցման դեպքում  Հայաստանը կհայտնվի լիակատար տրանսպորտային մեկուսացման մեջ
 Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2021, 16:06

Արմինֆո. Առաջիկա երկու տարիներին Հայաստան - Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությամբ փոխադրումների ծավալները զգալիորեն կնվազեն և, ընդհակառակը, կմեծանան ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների ծավալները։

Փորձագետ. Երկաթգծի գործարկումն Ադրբեջանի համար ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթ է կրում  
 Չորեքշաբթի, 27 Հունվարի 2021, 15:09

Արմինֆո. Հայաստանի տարածքով երկաթուղու գործարկումը Ադրբեջանի համար ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթ է կրում։ Նման տեսակետ է հայտնել Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

ԱԱԾ. Արագածոտնի նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել յուրացման համար
 Չորեքշաբթի, 27 Հունվարի 2021, 13:34

Արմինֆո.ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորի և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Վազգեն Մանուկյան․ Փաշինյանի օրոք Հայաստանը ներդրումներ չի ստանա
 Շաբաթ, 16 Հունվարի 2021, 16:18

Արմինֆո. Հիմա պետական պարտքը ավելացնելու ժամանակը չէ, քանի որ մենք տնտեսական բավականին բարդ իրավիճակում ենք ։ Այս մասին Գյումրիի եւ Վանաձորի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ։

Օմբուդսմեն․ Դատապարտելի է  Վազգեն Մանուկյանի կողմից վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում
 Շաբաթ, 16 Հունվարի 2021, 12:53

Արմինֆո. Դատապարտելի է  ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Լարսը փակ է․ ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենա
 Շաբաթ, 16 Հունվարի 2021, 12:51

Արմինֆո.Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Կոնվերս Բանկի մասնաճյուղերի սպասարկման գրաֆիկը ոչ աշխատանքային օրերին
 Չորեքշաբթի, 30 Դեկտեմբերի 2020, 13:38

Արմինֆո.Կոնվերս Բանկի որոշ մասնաճյուղեր աշխատելու են նաեւ Ամանորի եւ Սուրբ ծննդյան կապակցությամբ հայտարարված ոչ աշխատանքային օրերին:

Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան
 Երեթշաբթի, 29 Դեկտեմբերի 2020, 18:54

Արմինֆո. Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով բախվել է էլեկտրագնացքին
 Երկուշաբթի, 28 Դեկտեմբերի 2020, 16:27

Արմինֆո Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Անի-Աղին հատվածում, Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է գծերում հայտնված ավտոմեքենայի: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով էլեկտրագնացքը Գյումրի ժամանեց 1 ժամ ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից: 

Զատուլին. Վերջին պատերազմի ժամանակ Մոսկվան ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել Երեւանին, եւ Ադրբեջանում այդ մասին գիտեն
 Հինգշաբթի, 24 Դեկտեմբերի 2020, 18:12

Արմինֆո.Վերջին պատերազմի ժամանակ Մոսկվան ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել Երեւանին, եւ Ադրբեջանում այդ մասին լավ գիտեն։ Այդ մասին Ռուսաստանի հայերի միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։




Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են