Arminfo.info


417
 Շաբաթ, 17 Դեկտեմբերի 2016, 15:57

Արմինֆո.

Կողմերը գոհ են ԵՄ-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի բանակցությունների արդյունքներից, բայց դրա ստորագրման ժամկետների մասին վաղ է խոսել
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2016, 19:32

Արմինֆո.Դեկտեմբերի 14-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներե կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի շուրջ ընթացող մեկամյա բանակցությունների արդյունքների ամփոփմանը:

Ալեքսանդր Ցինկեր. Որևէ լուրջ քաղաքական կառույցի հետ ՀՀԿ դաշինքի ստեղծումը քիչ հավանական է
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2016, 16:21

XV գումարման Քնեսեթի պատգամավոր, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի /ICES/ նախագահ Ալեքսանդր Ցինկերն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում կանխատեսում է առավել հավանական նախընտրական դասավորությունները Հայաստանում, խոսում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Իսրայելում վերջին քաղաքական և սոցիալական միտումների մասին: 
 

Կանխատեսում. Մոսկվան կփորձի խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ առաջին իսկ հարմար առիթի դեպքում
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2016, 16:36

Արմինֆո.Մոսկվան կփորձի իր խաղաղապահ զորակազմը մտցնել Ղարաբաղ առաջին իսկ հարմար առիթի դեպքում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (AIISA) ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նալբանդյան. Ապրիլյան իրադարձությունները լուրջ վնաս հասցրեցին Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին և նպաստեցին ստատուս-քվոյի ամրապնդմանը
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2016, 14:21

Արմինֆո.Ապրիլի քառօրյա ռազմական գործողությունները Բաքվի կողմից որդեգրած երկարամյա քաղաքականության գագաթնակետն էին: Դեկտեմբերի 8-ին այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Համբուրգում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի  23-րդ նիստում իր ելույթում ։ 

Նա փաստել է, որ ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ հարձակումը հակամարտության ամենավտանգավոր սրացումն էր 1994թ.-ից ի վեր, երբ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագիրը: Նալբանդյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի ագրեսիան զուգորդվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, ինչն ակնհայտ փորձ էր` ահաբեկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: «Երբ ԵԱՀԿ մասնակից պետությունները խստորեն դատապարտում էին ԴԱԻՇ-ի կողմից իրականացվող վայրագությունները, նրանցից շատերը նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ նմանատիպ զազրելի հանցագործություններ կարող են կատարվել ԵԱՀԿ տարածաշրջանում, ԵԱՀԿ մասնակից երկրի կողմից: Այս վայրագությունների, ներառյալ` գլխատումների կադրերը փառաբանվեցին ադրբեջանական լրատվական միջոցներով: Ոճրագործները հրապարակավ պարգևատրվեցին իշխանությունների կողմից», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի փորձագետները Բրյուսելում քննարկել են վստահության ամրապնդման և խաղաղության պահպանման միջոցառումները Լեռնային Ղարաբաղում
 Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2016, 21:02

Արմինֆո. Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցավ փորձագիտական ​​սեմինար, որը նվիրված էր վստահության ամրապնդմանը և խաղաղության պահպանմանը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Սեմինարը կազմակերպվել էր LINKS ոչ-կառավարական կազմակերպության կողմից, ԵՄ եվրոպական քաղաքականության կենտրոնի հետ համատեղ: Սեմինարին ներկա էին դիվանագետներ և փորձագետներ Հայաստանից և Ադրբեջանից, ԵՄ ​​ինստիտուտների ներկայացուցիչներ, ՆԱՏՕ-ի և ԵՄ փորձագետներ:

Պաշտոնական Բաքուն անցանկալի անձ է հայտարարել Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարին
 Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2016, 15:44

Արմինֆո. Պաշտոնական Բաքուն արգելել է Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար Բրունո Լե Ռուի այցն Ադրբեջան:

ԵԽԽՎ պատգամավոր Միլիցա Մարկովիչը կասկածվում է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույց կազմելիս Ադրբեջանից կաշառք ստանալու համար
 Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2016, 13:26

Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչը հայտնվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական պատերաազմի կենտրոնում». այդպիսի վերնագրով հոդված է հրապարակվել սերբական  BLIC կայքում։ 

Հոդվածում նշվում է, որ նոյեմբերի 2-ին Բոսնիա և Հերցեգովինայի խորհրդարանում նամակ է ստացվել ԵԽԽՎ-ից, որում ասվում է, թե Հայաստանը Մարկովիչին կասկածում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ  զեկույց (Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույց – խմբ.) կազմելիս Ադրբեջանի կողմից կաշառվելու մեջ: Աղբյուրն ընդգծում է, թե նամակում նաև նշվում է, որ Մարկովիչը կաշառք է ստացել Ադրբեջանի օգտին զեկույց կազմելու համար: «Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության մեծ մասը հայեր են, 1991 թվին հայտարարել է Ադրբեջանից իր անկախության մասին, սակայն միջազգային ճանաչում չի ստացել։ Մինչև այժմ շարունակվում է քաղաքական և երբեմն նաև ռազմական հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի պատճառով էլ 2014 թվականին ԵԽԽՎ-ն Մարկովիչին նշանակել էր զեկուցող, որպեսզի ամբողջական տեղեկատվություն հավաքի տարածաշրջանում ջրամբարների վերաբերյալ։  Նրա  զեկույցի շուրջ ԵԽԽՎ-ում կայացել է քվեարկություն, ինչն էլ հայերի զայրութն է հարուցել», - ասվում է հոդվածում։ Նաև նշվում է, որ ԵԽԽՎ նախորդ բանաձևերից մեկի ընդունման ժամանակ (նկատի է առնվում Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Լուկա Վոլոնտեի զեկույցը – խմբ.) ապացուցվել է, որ իտալացի պատգամավորն իր հաշվին ստացել է անհայտ ծագման 2,4մլն եվրո։ «Այդպիսով,  հայկական կողմի համոզմամբ, քանի որ Միլիցա Մարկովիչն անտեսել է դիտարկման գործընթացում բոլոր ասպեկտների և կողմերի ուսումնասիրումը, հիմք կա ենթադրելու, որ այդ բոլոր գործողությունների հետևում թաքնված է նույնպիսի պայմանավորվածություն», - նշվում է նամակում:

Շարմազանով. Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ Ալիևը «գոլ խփեց սեփական դարպասը»
 Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2016, 12:32

Արմինֆո.Բելառուսի իր պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանն ստեղծել է իր հայրը` նախագահ Հեյդար Ալիևը, հիշեցնում է այն իրավիճակը, երբ ֆուտբոլիստը գոլ է խփում սեփական դարպասը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանոնվը:

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար. Տարածքների վերադարձի հարցը կարող է առարկայական լինել միայն Արցախի կարգավիճակի որոշման պարագայում
 Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2016, 16:41

Արմինֆո. Որևէ տարածք վերադարձնելու մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է ՀՀ նախագահՍերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, անդրադառնալով Россия сегодня լրատվական գործակալության հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությանը:

Լարիսա Ալավերդյան. Իրավական կամայականությանը Հայաստանում անհրաժեշտ է վերջ դնել ներքևից՝ չսպասելով, որ դրա վերջը դրվի վերևից
 Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2016, 15:42

Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է վերջին երկու տասնամյակում  մարդու իրավունքներ պաշտպանության ոլորտում փոփոխությունների, քաղաքացիների իրավական անպաշտպանվածության և Հայաստանից բնակչության արտահոսքի միջև պատճառահետևանքային կապի մասին, մեկնաբանում է հանրապետության իրավիճակի վրա կառավարության վերջին նախաձեռնությունների ազդեցությունը, ժողովրդագրական խնդիրների հնարավոր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

Երևան. Մինչ օրս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին է գտնվում Մադրիդյան փաստաթուղթը
 Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2016, 17:13

Արմինֆո. Մինչ օրս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին է գտնվում Մադրիդյան փաստաթուղթը՝ ընդունված երեք կողմերից երկուսի կողմից: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: 

Դեսպան. Իրանը պատրաստ է դրական արձագանքել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդության ցանկացած խնդրանքի
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 17:19

Արմինֆո. Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ներդրում ունենալու նպատակով Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին, ով Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, 49 անգամ այցելել է Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին ԱՊԱ-ին հարցազրույցում հայտարարել է ԱՀ-ում ԻԻՀ դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն:

Սերժ Սարգսյանը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հարկավոր է դիմել Անկարային
 Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2016, 12:08

Արմինֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման հարցով հարկավոր է դիմել թուրքական կողմին:

Սերժ Սարգսյան. Հայաստանը ճանաչում է ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
 Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2016, 11:41

Արմինֆո. Հայաստանը ճանաչում է ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն  Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։

Սերժ Սարգսյան: Եթե ադրբեջանական բանակն ուժեղ է խոսքով, ապա մենք մեր ուժն ապացուցել ենք գործով
 Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2016, 20:53

Արմինֆո. Եթե ​​ադրբեջանական բանակն ուժեղ է խոսքով, ապա մենք մեր ուժն ապացուցել են գործով: Այս մասին «Գոլոս Արմենիի» թերթի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով իր ադրբեջանցի գործընկերոջ հայտարարությունն այ նմասին, որ ադրբեջանական բանակն ամենամարտունակն է և նա, իբր, հաղթել է ապրիլյան պատերազմում:

Զախարովա. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման կքննարկվի նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ մշտական խորհրդում
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2016, 17:03

Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման կքննարկվի նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ մշտական խորհրդում, ինչպես նաև Վիեննայում` Մինսկի խմբի նիստում: Այդ մասին ԱՊԱ-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Խորհրդակցություն Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև
 Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2016, 18:11

Արմինֆո. Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցություն:

 Շաբաթ, 22 Հոկտեմբերի 2016, 14:11

Արմինֆո.




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով