Arminfo.info


773
Րաֆֆի Հովհաննիսյան. Հուսով եմ, որ այս տարի ապրիլի 24-ը կլինի այն օրը, երբ մենք կնշենք Հայաստանի քաղաքացիների հաղթանակը
 Կիրակի, 22 Ապրիլի 2018, 18:52

Արմինֆո. Երկիրը գտնվում է ճգնաժամային և շրջադարձային վիճակում: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկնաբանելով երկրի ներկայիս իրավիճակը:

Արմեն Մարտիրոսյանը բացառել է 2008 թ. մարտի արյունալի իրադարձությունների կրկնությունը
 Կիրակի, 22 Ապրիլի 2018, 17:10

Արմինֆո. Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվող «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի երեք պատգամավորները ձերբակալվել են՝ օրենքի բոլոր խախտումներով:

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կոչ է անում միջազգային հանրությանը՝ սատարել հայ ժողովրդի պայքարը հանուն ավելի լավ ապագայի
 Կիրակի, 22 Ապրիլի 2018, 16:50

Արմինֆո. Ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դիմել են միջազգային կառույցներին՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով երկրում տիրող քաղաքական իրավիճակի վրա:

Իրավիճակը Գարեգին Նժդեհի հրապարակում շարունակվում է սրվել. դեպի հրապարակ են շարժվում մարդկան նոր խմբեր (video)
 Կիրակի, 22 Ապրիլի 2018, 16:34

Արմինֆո.Իրավիճակը Գարեգին Նժդեհի հրապարակում շարունակվում է սրվել: Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, դեպի հրապարակ են շարժվում մարդկան նոր խմբեր: Ցուցարարները վանկարկում են՝ «Նիկոլ», «Քայլ արա՝ մերժիր Սերժին»: Ոստիկանները շրջափակել են ոստիկանության Շենգավիթի բաժինը:

Ժամը 14։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի
 Կիրակի, 22 Ապրիլի 2018, 16:13

Արմինֆո. Ապրիլի 22-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է այսօր։ Այդ մասին ասվում է Առողջապահության նախարարության՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ:

ՀՀ դատախազություն. Արա Բաբլոյանը ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով տեղեկացվել է ԱԺ պատգամավորների ձերբակալման մասին
 Կիրակի, 22 Ապրիլի 2018, 16:06

Արմինֆո. ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության՝ Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

Էրեբունի համայնքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք քարերով և մահակներով հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա
 Կիրակի, 22 Ապրիլի 2018, 15:33

Արմինֆո. Էրեբունի համայնքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք քարերով և մահակներով հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա:

Եվրոպական միություն. Շատ կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը ձգտեն գտնել հրատապ  լուծում բանակցությունների  միջոցով
 Կիրակի, 22 Ապրիլի 2018, 15:24

Արմինֆո.Հայաստանում  Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հանդես են եկել շտապ հայտարարությամբ:

Մարդիկ մայրաքաղաքի տարբեր անկյուններից շարժվում են դեպի Երևանի կենտրոն(video)
 Կիրակի, 22 Ապրիլի 2018, 14:27

Արմինֆո. Մարդիկ մայրաքաղաքի տարբեր անկյուններից շարժվում են դեպի Երևանի կենտրոն: Քաղաքի կենտրոն իջնող ավտոմեքենաների և մարդկանց հոսքը չի դադարում: Մարդիկ իջնում են երթուղայիններից և ոտքով գնում դեմի Հանրապետության հրապարակ, որտեղ 19:00-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը: Մարդիկ վանկարկում են՝ «Միացեք, այսօր վճռվում է մեր ժողովրդի ճակատագիրը», «Նիկոլ», «Սերժիկ հեռացիր»:

Փաստաբան. Դավիթ Սանասարյանի նկատմամբ ոստիկաններն ուժ են կիրառել
 Կիրակի, 22 Ապրիլի 2018, 11:25

Արմինֆո.«Մերժիր Սերժին՚ նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի նկատմամբ ոստիկաններն ուժ են կիրառել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է փաստաբան Ինեսա Պետրոսյանը: ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանի ասելով, Դավիթ Սանասարյանին բերման են ենթարկել քաղաքապետանի մոտ` դիմակավոր անձինք:

Ձերբակալվել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը
 Շաբաթ, 21 Ապրիլի 2018, 20:29

Արմինֆո. Ձերբակալվել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է Գիգորյանի փաստաբան Ավետիք Իշխանյանը:

Գյումրիում բողոքի բազմամարդ ցույց է սկսվել. Բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը
 Շաբաթ, 21 Ապրիլի 2018, 19:21

Արմինֆո. Մի քանի հազար մարդ Գյումրիում փողոց են դուսր եկել: Բողոքի երթն սկսվել է Թատերական հրապարակից: Ցուցարարները քաղաքի հիմնական փողոցներով ընթանում են Անի թաղամաս: Նրանք Հայաստանի երրորդ նախագահիվ պահանջելում են, որպեսզի Սերժ Սարգսյանը պահի իր խոստումը ևհրաժարվի վարչապետի պաշտոնից:

Բողոքի ակցիայի մասնակիցները հասան Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու հաջորդ հանրահավաքը
 Շաբաթ, 21 Ապրիլի 2018, 18:25

Արմինֆո. «Աայլ արա մերժիր Սերժին» ակցիայի մասնակիցները հասան Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին տեղի կունենա հերթական հանրահավաքը:

 Շաբաթ, 21 Ապրիլի 2018, 15:29

Արմինֆո.

ՍԻՄ. Հանրապետությունում տիրող իրավիճակը հասել է այն սահմանագծին, որից անդին երկրի անվտանգությունն է
 Շաբաթ, 21 Ապրիլի 2018, 15:28

Արմինֆո Ապրիլի 21-ին տեղի է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության նիստ, որտեղ քննարկվել է ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակը եւ վարչապետ Սերժ Սարգասյանի կողմից երկխոսությամբ առկա խնդիրները լուծելու մասին արված հայտարարությունը:

Ոստիկանությունը շարունակում է ընդդիմադիր շարժման բողոքի ակցիաների բռնի ցրումը (video)
 Շաբաթ, 21 Ապրիլի 2018, 14:20

Արմինֆո. Ոստիկանությունը շարունակում է ընդդիմադիր շարժման՝ վարչապետ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության դեմ բողոքի ակցիաների բռնի ցրումը:

«ԵԼՔ» խմբակցություն.  Խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչների կողմից դրսևորվում է ոչ իրավաչափ և ակնհայտ բռնի վերաբերմունք
 Շաբաթ, 21 Ապրիլի 2018, 13:31

Արմինֆո. Խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչների կողմից դրսևորվում է ոչ իրավաչափ և ակնհայտ բռնի վերաբերմունք: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցություն հայտարարության մեջ:

Ոստիկանությունը և Փաշինյանը համաձայնության են եկել. ակցիան շարունակվում է
 Շաբաթ, 21 Ապրիլի 2018, 13:23

Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ այլևս չի հանդուրժելու անօրինական հավաքի կազմակերպիչների և նրանց կողմից ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը:

Ընդդիմության երթը, չնայած անձրևին, շարունակվում է. ոստիկանությունը կոշտ միջոցներ է ձեռնարկում, գիշերը ջարդվել են ընդդիմադիրների մեքենաները
 Շաբաթ, 21 Ապրիլի 2018, 11:32

Արմինֆո. Առավոտյան 11:00-ին Երևանում, չնայած անձրևին, սկսվել է բողոքի երթը՝ ընդդեմ վարչապետ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության:

ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և գործել միայն իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներով
 Ուրբաթ, 20 Ապրիլի 2018, 21:59

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին, որոնք ցավոք այսօր սկսեցին զուգորդվել ընդգծված բռնությամբ։ Վտանգավոր այս տենդենցը հուշում է որ քաղաքական նպատակներով ձևավորված խաղաղ հավաքները կարող են ունենալ անդառնալի հետևանքներ»,- ասվում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարության մեջ:




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը