Երեթշաբթի, 7 Փետրվարի 2017, 15:36
Արմինֆո.Բելառուսի գերագույն դատարանը հիմնավոր է ճանաչել Մինսկի քաղաքային դատարանի՝ հունվարի 26-ի վճիռը, որով օրինական էր համարվել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը:
|
Ուրբաթ, 3 Փետրվարի 2017, 20:09
Արմինֆո. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է պարզել բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանին արտահանձնմանն առնչվող իրավիճակը: Ըստ ԲԵԼՏԱ-ի, Լուկաշենկոն այդ մասին հայտարարել է նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը:
|
Երեթշաբթի, 31 Հունվարի 2017, 19:43
Արմինֆո. Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու գործը չի կարող նախադեպ հանդիսանալ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
|
Հինգշաբթի, 26 Հունվարի 2017, 19:48
|
Չորեքշաբթի, 25 Հունվարի 2017, 17:22
Արմինֆո.Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելության համար բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու Մինսկի դատարանի որոշման առնչությամբ հապճեպ եզրակացություններից, հունվարի 25-ին հայ-բելառուսական գործարար հանդիպման շրջանակներում լրագրողներին հայտարարել է բելառուսցի դիվանագետը:
|
Չորեքշաբթի, 25 Հունվարի 2017, 14:12
|
Երեթշաբթի, 24 Հունվարի 2017, 12:01
Արմինֆո. ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսին կոչ է արել արձագանքել ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և թույլ չտալ Բելառուսից նրա արտահանձնումն Ադրբեջանին:
|
Երկուշաբթի, 23 Հունվարի 2017, 13:36
Արմինֆո.Ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ավելի վաղ Մինսկում ձերբակալվել էր Բաքվի պահանջով, գրավոր ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից: Այդ մասին հաղորդել է Լապշինի պաշտպանության աշխատանքային խմբի ղեկավար Արա Ղազարյանը:
|
Ուրբաթ, 20 Հունվարի 2017, 23:09
|
Ուրբաթ, 20 Հունվարի 2017, 22:58
Արմինֆո. Ադրբեջանում բլոգեր Ալեքսանդր Լապշինին անխուսափելի մահ է սպասում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը: «Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ Լապշինի արտահանձնումը. այնտեղ նրան տանջամահ կանեն»,- ասել է նա: Բաբայանը գտնում է, որ պաշտոնական Մինսկի նման որոշման հետ համակերպվել չի կարելի: Ավելին, չի կարելի է նաև ակնկալել դրա վերանայում, քանի որ այդ որոշումը, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի համոզմամբ, «գնված է»:
|
Ուրբաթ, 20 Հունվարի 2017, 22:53
Արմինֆո. Մինսկում ՌԴ դեսպանությունն օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում է ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում` Լապշինին Ադրբեջանին ատրահանձնելու Մինսկի որոշման առնչությամբ: «Ռուսական կողմը ծանոթ է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ա.Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ա.Ստուկի որոշման վերաբերյալ տղեկատվությանը: Մինսկում ՌԴ դեսպանությունը օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում է նրա իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», - ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում:
|
Ուրբաթ, 20 Հունվարի 2017, 16:00
Արմինֆո. Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 օրյա ժամկետում։
|
Ուրբաթ, 20 Հունվարի 2017, 12:42
Արմինֆո.ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը:
|
Հինգշաբթի, 19 Հունվարի 2017, 16:36
Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ը հանդես է գալիս Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի աջակցությամբ, ով Բաքվի պահանջով ձերբակալվել էր Բելառուսի իշխանությունների կողմից, կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Փոխնախարարի խոսքով, դժվար է կանխատեսել, թե ինչպես կլուծվի հարցը, քանի որ ալիևյան ռեժիմը միջազգային իրավունքի շրջանակներից դուրս է գործում:
|
Չորեքշաբթի, 18 Հունվարի 2017, 14:21
|
Երեթշաբթի, 17 Հունվարի 2017, 19:38
Արմինֆո.Բլոգեր Լապշինի կալանավորումը դիտարկվում է բացառապես իրավական հարթությունում, - ԱՊԱ գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլման Մամեդյարովը:
|
Երեթշաբթի, 17 Հունվարի 2017, 13:27
|
Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016, 21:37
Անկախ վերլուծաբան Սարո Սարոյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է տարեվերջին Հայաստանի ներքաղաքական ազդակների մասին, վերլուծում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերյան ելույթի առանձին կողմերը, վերլուծում և ի հայտ բերում Հայաստանի քաղաքականությունում առանձին ներքաղաքական ձախողումների պատճառները:
|
Շաբաթ, 24 Դեկտեմբերի 2016, 10:39
|
Շաբաթ, 17 Դեկտեմբերի 2016, 16:52
Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս ազգ-բանակ հայեցակարգի փոխարեն Իսրայելից վերցնել «Աշխարհն այսօր» (Peace now) հայեցակարգը: Այս մասին նա հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի 2-րդ համագումարում:
|