Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017, 16:15
Արմինֆո. Անկարան ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության շրջանակում` միջազգային իրավունքի և տարբեր միջազգային կազմակերպությունների ընդունած որոշումների հիման վրա: Այդ մասին ԱՊԱ-ին հաղորդել է Ադրբեջանում Թուրքիկայի դեսպան Էրքան Օզորալը: «Մենք նոր ենք իմացել, որ Թուրքիայի որոշ քաղաքացիներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ: Նմանօրինակ ապօրինի այցերը, բնականաբար, վնասում են կարգավորման գործընթացին: Թուրքիան վճռականորեն դատապարտում է այնպիսի գործողությունները, որոնք արգելակում են կարգավորման գործընթացը: Այդ այցի մասնակիցները Թուրքիայի պաշտոնական դիրքրոոշումը ներկայացնելու լիազորություն չունեն: Նրանք այնտեղ են մեկնել անձնական դրդապատճառնրեով: Մեր պաշտոնական դիրքրոոշումը բոլորին հայտնի է՚, - հայտարարել է Թուրքիայի դեսպանը` մեկնաբանելով թուրք մտավորականների այցը Լեռնային Ղարաբաղ: Օզորալը նաև մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանական քրեական գործերի հարուցումը, նշելով, որ դա իրավաբանական գործընթաց է, որի պահանջները կկատարվեն: «Մենք հարգանքով ենք վերաբերվում իրավական համակարգին՚, - հայտարարել է դեսպանը: |
Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017, 13:27
|
Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 16:18
|
Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 11:25
|
Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 18:11
Արմինֆո. Տարածաշրջանի բոլոր երկրներն, իհարկե, դեմ են Քրդստանի անկախությանը. Իրանը, Իրաքը, Թուրքիան և Սիրիան գտնվում են Քրդստանի հարևանությամբ, և դրանցից յուրաքանչյուրի տարածքում մեծ թվով քրդեր են ապրում, ուստի նրանք սեփական տարածք քրդական անկախության ալիքի արտահանման մտավախություն ունեն, սակայն անկախ Իրաքյան Քրդստանի ստեղծումն արդեն անշրջելի գործընթաց է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել քրդական փոքրամասնությունից ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովը: |
Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 16:43
Արմինֆո.«Մենք գործ ունենք կայացած պետության հետ, որն ունի մարտունակ բանակ և արդյունավետ իշխանություն՚, - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում կածիք է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը որպես դիտորդ ներկա է եղել Իրաքյան Քրդստանում նախօրեին անցկացված անկախության շուրջ հանրաքվեին: |
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է անկախ Իրաքյան Քուրդիստանի ստեղծման հանրաքվեի արդյունքները
Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 14:11
|
Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017, 12:56
Արմինֆո.Երևանի կողմից «հիմնարար սկզբունքների՚ կանոններին ենթարկվելը ոչ թե քմահաճույք է, այլ` ստեղծված իրողությունների ճանաչում, որոնք բարդ են ու հակասական, և դրանք անհնար է չեղարկել ամբոխի կամքով կամ այլ «աշխարհաքաղաքական կոնստրուկտորների՚ երևակայության բերումով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը: |
Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2017, 14:04
Արմինֆո.Թուրքիան չի դառնա ժողովրդավարական երկիր, իսկ քրդական հարցն իր լուծումը չի ստանա` առանց այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Սեպտեմբերի 19-ին այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Հայաստան-Սփյուռք՚ համահայկական 6-րդ համաժողովի հարթակներում` «Հայոց ցեղասպանության ճանաչումը ցեղասպանությունների կանխարգելման քաղաքական և իրավական գործընթացները՚ թեմային նվիրված քննարկման ընթացքում: |
Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017, 12:54
Արմինֆո. «Չնայած մեր բարի կամքին, բոլոր միջազգային գործընկերների կողմից բարձր գնահատված քաղաքական խիզախությանը՝ Թուրքիան հրաժարվեց կյանքի կոչել 2009 թվականին ստորագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները: Ավելին, փորձեց Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ ևս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելը այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում՚, - հայտարարել է ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը՚, - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանն իր ելույթում: |
Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 15:45
|
Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017, 12:07
|
Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2017, 16:56
|
Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2017, 15:24
|
Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2017, 18:05
Արմինֆո. ԼՂՀ Պաշտպանության բանակը եղել և միշտ կլինի Արցախում՝ այն պարզ պատճառով, որ այն պետք է պաշտպանի սեփական հայրենիքի անդորրն ու խաղաղությունը: Այդ մասին հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Արցախից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի այսօր արած հայտարարությանը: |