Հինգշաբթի, 12 Հունվարի 2017, 18:56
Արմինֆո. Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացված է 2016 թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած արյունոտ միջադեպի մասին: Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել են Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի մամուլի ծառայությունում: Միաժամանակ մամուլի ծառայությունում մտահոգություն են հայտնել կատարված միջադեպի առնչությամբ. «Այս առնչությամբ կրկին ցանկանում ենք կոչ անել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը: Մենք ամբողջովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Մենք աջակցում ենք Մինսկի խմբի՝ հունվարի 9-ին արած հայտարարությանը, որում կոչ է արվում անհապաղ վերադարձնել մարդկային մնացորդները՝ 2010 թ. դեկտեմբերին Աստրախանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նկատի առնելով այս հարցի բացառապես մարդասիրական բնույթը: Պետք է հարգանքով վերաբերվել միջազգային հումանիտար իրավունքին»: Նշվում է նաև, որ Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը մտադիր է այս տարի մշտական այցեր կատարել տարածաշրջան, բարձր մակարդակով խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանում և Հայաստանում: «Մենք, իրոք, հուսով ենք, որ այս տարի կարևոր քայլեր կձեռնարկենք հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք աջակցել նման ջանքերին»:
|
Հինգշաբթի, 12 Հունվարի 2017, 12:26
Արմինֆո. Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ:
|
Չորեքշաբթի, 11 Հունվարի 2017, 12:19
Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսուհետ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից երեկոյան 18.00-ն 1-28 անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող իրենց խնդիրները: Շուտով քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ոչ աշխատանքային ժամերին 1-28 հեռախոսահամարին անվճար հեռախոսազանգի միջոցով փոխանցել հաղորդագրություն և հետադարձ կապի համար կոնտակտային տվյալներ:
|
Երեթշաբթի, 10 Հունվարի 2017, 17:15
Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է աջակցել ադրբեջանցի զինծառայողի դիակի հանձնմանը ԱՀ-ին` որպես չեզոք միջնորդ:
|
Երեթշաբթի, 10 Հունվարի 2017, 00:05
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
|
Երկուշաբթի, 9 Հունվարի 2017, 12:01
Արմինֆո. Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լուրջ միջադեպին առնչվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը բավականին հստակ էր: Այդ մասին հունվարի 8-ին լրագրողներին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա ասելով, ՀԱՊԿ երկրները ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ գնահատական են տվել Երևանում համատեղ հայտարարության միջոցով: «Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը բավականին հստակ էր: Գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ կարևորագույն ինստիտուտներից մեկն է», - ընդգծել է նախարարը:
|
Շաբաթ, 31 Դեկտեմբերի 2016, 11:41
|
Ուրբաթ, 30 Դեկտեմբերի 2016, 19:02
|
Ուրբաթ, 30 Դեկտեմբերի 2016, 10:47
|
Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 17:56
Արմինֆո.ՀՀ պաշտպանության ախարարությունն արձագանքել է Ադրբեջանի բացահայտ կեղծիքին: «Այսօր առավոտյան ձեռնարկած սադրանքից հետո ադրբեջանական կողմը, ժամեր շարունակ լռություն պահպանելուց հետո, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում, իրեն բնորոշ անհեթեթ ոճով փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա:
|
Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 16:34
Արմինֆո.Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձն ակնհայտորեն խախտում Է կյանքի իրավունքը պաշտպանող միջազգային բոլոր պահանջները, ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
|
Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 16:33
Արմինֆո. Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունների առնչությամբ ՀԱՊԿ հայտարարությունը երեք կարևոր ուղերձ է պարունակում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
|
Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 15:44
|
Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 15:35
|
Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 14:38
Արմինֆո. Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է, facеbook-ի իր էջում հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
|
Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 14:02
Արմինֆո.Տավուշում իրավիճակի սրումը և երեք երիտասարդների զոհվելը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովում Հայաստանի իշխանությունների պասիվության արդյունք է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհն» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
|
Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 14:01
Արմինֆո.Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում դիվերսիոն և սադրիչ գործողություններով Ադրբեջանն, ըստ էության, ցույց է տալիս, որ հրաժարվում է քայլեր ձեռնարկել խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ այսօր ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
|
Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 13:37
Արմինֆո.Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված՝ ՀՀ ԱԳՆ-ը համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված:
|
Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 12:40
Արմինֆո.Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ԱրմԻֆո-ի թղթակցի հետ զրույցում հաստատել , որ հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում 3 հայ զինծառայող է զոհվել: «Զոհվածներից մեկն սպա է, երկուսը` շարքային», - նշել է նա, հավելելով , որ զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ընդ որում, Հովհաննիսյանը նշել է, որ տվյալ պահին մարտերը շարունակվում են, սակայն չի ցանկացել գնահատական տալ սահմանին առկա իրավիճակին: Ըստ Հովհաննիսյանի, հակառակորդը նահանջելիս հայկական կողմում թողել է մեկ սպանված: Ադրբեջանական կողմի զոհերի մասին ավելի որոշակի տվյալներ դեռ չկան:
|
Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016, 12:30
Արմինֆո. Այսօր առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ ԳՇ պետի տեղայալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին «Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
|