Arminfo.info


492
Երևան. Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2017, 18:08

Արմինֆո.Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցությունում իր ելույթում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:  

Հայ-ղազախական հարաբերությունների հեռանկարներն են քննարկել ՀՀ ԱԺ փոխնախագահը և Հայաստանում Ղազախստանի դեսպանը 
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017, 22:20

Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին մեղադրել է ապակառուցողականության համար
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017, 14:03

Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Մուֆթուողլուն հանդես է եկել հայտարարությամբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում  354 բանաձևի ընդուման առնչությամբ, որը դատապարտում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը: «Երեկ երեկ երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է չհիմնավորված որոշում, որի օգտին ավելի վաղ քվեարկել էր պալատի արտաքին գործերի կոմիտեն: Օրենսդիրների ձեռնարկած քայլերը, որոնք փորձում են քաղաքականացնել այդ հարցը, ապակառուցողական են: Դա նաև հակասում է Թուրքիայի և ԱՄՆ միջև դաշնակցության և գործընկերության ոգուն», - ասվում է Մուֆթուողլուի հայտարարությունում, որը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը դատապարտող բանաձև է ընդունել
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017, 10:50

Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 354 բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը:

Սերժ Սարգսյան. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, և չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը
 Երկուշաբթի, 29 Մայիսի 2017, 11:16

Արմինֆո. «1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր և փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը», - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով մայիիս 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: 

«Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի վերջին և օրհասական ճիգերն էին, որ կոչված էին պաշտպանելու մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորները և փրկելու մեր ժողովրդի վերջին բեկորները: Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը: Գործեցին բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ և աննահանջ կամքով: Գործեցին ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով: Նորանկախ Հայաստանը ծնվեց Առաջին աշխարհամարտի համազարկերի տարափի տակ: Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, և չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մենք, թերևս, չենք ունեցել պետականությունից զրկված լինելու ավելի մեծ ժամանակահատված, քան այն փուլը, որն անմիջականորեն նախորդել է մայիսի 28-ին: Եվ, անկասկած, չենք ունեցել ավելի ծանր և ողբերգական ճակատագիր նախորդ որևէ դարաշրջանում: Ահա թե ինչու 99 տարի առաջ պետականության վերականգնումը կրկնակի թանկ էր և նվիրական, և այսօր էլ սրբազան է յուրաքանչյուր հայի համար: Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին բերեց ոչ միայն անկախ պետականություն, այլև մարդու իրավունքներ և ազատություններ, որոնք արդեն ամրագրված էին օրենքներով: Այսօրվա Հայաստանը նույնպես ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ՝ արցախյան ճակատում: Մենք՝ ներկա Հայաստանի քաղաքացիներս, հավատարիմ ենք Առաջին Հանրապետության պատգամներին: Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծագույն տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն և ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի առաջընթացի և բարօրության: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա՛ռք հայ ժողովրդին», - հայտարարել է ՀՀ նախագահը, ով ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց և Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը ընդունելուց հետո նախագահը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Գալէմքեարեաններ պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոց. փրկված և Հայրենիքին նվիրաբերված մշակութային արժեքներ» խորագրով ցուցահանդեսը:

 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 13:38

Արմինֆո.

ԱՄՆ Կոնգրեսը դատապարտել է Թուրքիայի ղեկավարի անվտանգության աշխատակիցների բռնի գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ
 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 12:11

Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը այսօր հավանություն էտվել House Resolution 354 բանաձևին, որում ափսոսանք է հայտնվում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների բռնի գործողությունների առնչույամբ:

ԱՄՆ Կոնգրես. Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ պատժիչ գործողությանը մասնակցած թուրք պաշտոնյաները պատասխանատվություն կկրեն ԱՄՆ օրենքներով
 Հինգշաբթի, 25 Մայիսի 2017, 12:47

Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել House Resolution 354 բանաձևը, որում ափսոսանք է հայտնվում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցների բռնի գործողությունների առնչությամբ:

Ամերիկացի սենատորները պահանջում են Թուրքիային զրկել ԱՄՆ օգնությունից, մինչև Անկարան չարձագանքի Էրդողանի անվտանգության ծառայութան աշխատակիցների հանցավոր գրծողություններին
 Երեթշաբթի, 23 Մայիսի 2017, 14:22

Արմինֆո.ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրահամը և Պատրիկ Լեհին սպառնացել են դադարեցնել Թուրքիային ֆինանսական օգնությունը, մինչև Անկարան լրջորեն չզբաղվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ հայերի, եզդիների և քրդերի, նկատմամբ բռնություն կիրառելու գործով:

 Ուրբաթ, 19 Մայիսի 2017, 19:40

Արմինֆո.

Թուրքիայի դեսպանին կանչել են ԱՄՆ Պետդեպարտամենտ
 Ուրբաթ, 19 Մայիսի 2017, 13:06

Արմինֆո. ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին կանչել են Պետդեպարտամենտ` Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան շենքի մոտ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կաղմնակիցների և հակառակորդների միջև ծեծկռտուքի առնչությամբ բացատրություն ստանալու համար:

 Երեթշաբթի, 25 Ապրիլի 2017, 17:49

Արմինֆո.

Կիրո Մանոյան. Ցեղասպանության վերաբերյալ Թրամփի հայտարարությունն իր նախորդների քաղաքական գծի շարունակությունն է
 Երեթշաբթի, 25 Ապրիլի 2017, 14:34

Արմինֆո. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը  վկայում է այն մասին, որ նա շարունակում է իր նախորդների քաղաքական գիծը: Այդ մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Հնդկաստանի փոխնախագահն այցելել է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր
 Երեթշաբթի, 25 Ապրիլի 2017, 14:26

Արմինֆո.Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին և նրա գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր:

Ֆրանսուա Օլանդ. Մենք չպետք է նահանջենք Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ճանապարհից
 Երեթշաբթի, 25 Ապրիլի 2017, 13:05

Արմինֆո.«Մենք չպետք է նահանջենք Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ճանապարհից», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին առնչվող միջոցառմանը, որը կազմակերպել էր  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզում:

Ռուբեն Վարդանյան. Հայ ժողովուրդը կարող է դառնալ վերածնունդի օրինակ ողջ աշխարհի համար
 Երկուշաբթի, 24 Ապրիլի 2017, 11:43

Արմինֆո.Գործարար, բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ հայերը, որպես ազգ, կարող են հաջողակ լինել և հաղթահարել առկա բոլոր դժվարությունները: Այդ մասին  նա հայտարարել է ապրիլի 24-ին Մեծ եղեռնի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Ողջ աշխարհի հայերը նշում են Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության 102-րդ տարելիցը
 Երկուշաբթի, 24 Ապրիլի 2017, 11:09

Արմինֆո.Ողջ աշխարհի հայերը նշում են Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության 102-րդ տարելիցը:

Ամերիաբանկն ընդգրկում է Հայաստանի էլեկտրոնային կոմերցիայի շուկայի ավելի քան 50 տոկոսը
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017, 16:17

Արմինֆո.Հայաստանի էլեկտրոնաին կոմերցիայի շուկայում վերջին 2 տարներին Ամերիաբանկն արձանագրել է բարձր ցուցանիշներ, ընդգրկելով շուկայի ավելի քան 50%-ը: Այս մասին ապրիլի 19-ին, էլեկտրոնաին կոմերցիայի շուկայի մասին քննարկումների ընթացքում հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Լե Պեն. Ֆրանսիան կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը
 Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017, 16:47

Արմինֆո. Ֆրանսիան կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը, «Nouvelles d'Armenie»-ին հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը:

 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 16:32

Արմինֆո.




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին