Arminfo.info


ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:17

Արմինֆո. Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին՝ ՀՌՀ-ում "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ:

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:07

Արմինֆո.ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի շուրջ հնչող "կեղծ և հանրությանը մոլորեցնող թեզերի" վերաբերյալ:

ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:03

Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դինա Տիտուսը և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որն ուղղված է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, ներառյալ ՝ Արցախում էթնիկ զտումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կամայական ձերբակալումը, ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը, ինչպես նաև արտադատական մահապատիժները: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:07

Արմինֆո.ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հանդես է եկել արցախամետ հզոր ուղերձով, որն այսօր ուղիղ եթերով ներկայացվել է Սպիտակ տանը Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարության պահանջով բողոքի ցույցի դուրս եկած ամերիկահայերին:

Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:05

Արմինֆո.Ռուս վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը ելույթ կունենա Հայաստանում: Ինչպես ասվում է համերգի կազմակերպիչների հաղորդագրության մեջ, դաշնամուրային մենահամերգը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին՝ Ա.Բաբաջանյան համերգասրահում: Երևանյան հանդիսատեսի համար Ռամլավը կկատարի Բեթհովենի, Ռախմանինովի, Լիստի, Դեբյուսիի և Չայկովսկու ստեղծագործությունները:

Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 11:11

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձում ասվում է.

"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:36

Արմինֆո. Վարչախմբի կողմից «սահմանազատում, սահմանագծում» անվան ներքո իրականացվում են բացարձակ ապօրինի գործողություններ՝ առայժմ Տավուշում։ Այդ մասին ասվում է  «Միասին» այլընտրանքային, հասարակական, քաղաքական շարժման հայտարարությունում:

«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:37

Արմինֆո.ՀՀ տարածքային ամբողջականության սասանումը հերթական անգամ տեղի է ունենում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի իշխանությունների կողմից։

Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:41

Արմինֆո. Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են: Այդ մասին ասվում է "Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի" (International Center on Development of Parliamentarism) Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:

«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 18:10

Արմինֆո.2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հնգամյա ժամկետով Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը խորը մտահոգությունների տեղիք է տալիս և հակասություններ առաջացնում տարածաշրջանային զարգացումների համատեքստում:  Այդ մասին ասվում է "Մենք կանք" քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունում։

Եվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 15:55

Արմինֆո.Եվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը:

Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ "զննել", իբր, ոչ պիտանի հրթիռները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 12:05

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսպես կոչված, "ոչ պիտանի հրթիռները" անձամբ զննելու կոչով դիմել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: ԱրմԻնֆո-ին տրամադրված իր հայտարարությունում նախկին նախարարը նշել է.

Ժան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված Արցախում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 10:57

Արմինֆո.Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված Արցախում։ Այս մասին ահազանգում է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ի (Twitter) իր միկրոբլոգում:

ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:07

Արմինֆո. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:06

Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերումը:

«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:38

Արմինֆո. «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ իշխանության կողմից իրականացված քստմնելի արարքը: 

Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:11

Արմինֆո.Ռուսաստանի խաղաղապահների (ՌԽԶ) դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 12:36

Արմինֆո.Սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել են Դադիվանքի վանական համալիրի տարածքը՝ դրանով իսկ մեկնարկ տալով այդ գործընթացին: Ադրբեջանի կամ Ռուսաստանի կողմից այդ հարցի վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություն չին եղել։

Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 11:24

Արմինֆո. ԱՄՆ Փասադենա քաղաքի հայկական կոալիցիան կանցկացնի հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ըստ հայկական կոալիցիայի մամուլի ծառայության, միջոցառումը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին Փասադենայի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ: Հավաքվածները հարգանքի տուրք կմատուցեն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց ուժին և տոկունությանը և կհարգեն 109 տարի առաջ տեղի ունեցած կոտորածի ավելի քան 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 11:50

Արմինֆո. Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումներից հրաժարվելու կոչով Facebook-ի իր էջից դիմել է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով