Arminfo.info


"Նոր ուժ" կուսակցությունը պատրաստ է աջակցել "Տավուշը հանուն հայրենիքի"շարժմանը
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 12:48

Արմինֆո. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած "Նոր ուժ" կուսակցությունը պատրաստ է աջակցել "Տավուշը հանուն հայրենիքի"շարժմանը: Այդ մասին ասվում է Մարությանի Facebook-յան էջում զետեղված հայտարարությունում՝  շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի կողմից իրեն հանդիպելու առաջարկի առնչությամբ։

Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 19:32

Արմինֆո. Շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան։ Այդ մասին մայիսի 17-ին բժշկական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 15:44

Արմինֆո.Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարար Միրզոյանի ելույթում ասվում է.

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 15:38

Արմինֆո. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը:

ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 17:15

Արմինֆո. Երևանի պետական համալսարանը հերքել է տելեգրամյան ալիքներում և մի շարք ընդդիմադիր ԶԼՄ - ներում տարածված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությունը, որը ստորագրել են ԵՊՀ  50-ից ավելի դասախոսներ:

Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 11:08

Արմինֆո.Այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները քննարկվել են նախօրեին կայացած "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները" կլոր սեղանի ժամանակ: Հանրային քննարկմանը մասնակցել են փորձագետներ և քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 11:26

Արմինֆո. Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի:

Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:19

Արմինֆո. Հայաստանում մեկնարկել են "Զանգվածային լրատվության միջոցների մասին" օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները, որոնց հիմքում դրված է ԶԼՄ-ների ինքնակարգավորման գաղափարը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
 Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:35

Արմինֆո.Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե, իբր, Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: «Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը:

Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:16

Արմինֆո. Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը: Այդ մասին ասվում է մի քանի արևմտամետ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։

Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:47

Արմինֆո. Այն, որ Հայաստանը Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերում պարծենալու բան չունի, ակնհայտ փաստ է։ Այդ մասին մայիսի 3-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ։

ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:17

Արմինֆո. Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին՝ ՀՌՀ-ում "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ:

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:07

Արմինֆո.ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի շուրջ հնչող "կեղծ և հանրությանը մոլորեցնող թեզերի" վերաբերյալ:

ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:03

Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դինա Տիտուսը և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որն ուղղված է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, ներառյալ ՝ Արցախում էթնիկ զտումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կամայական ձերբակալումը, ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը, ինչպես նաև արտադատական մահապատիժները: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:07

Արմինֆո.ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հանդես է եկել արցախամետ հզոր ուղերձով, որն այսօր ուղիղ եթերով ներկայացվել է Սպիտակ տանը Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարության պահանջով բողոքի ցույցի դուրս եկած ամերիկահայերին:

Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:05

Արմինֆո.Ռուս վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը ելույթ կունենա Հայաստանում: Ինչպես ասվում է համերգի կազմակերպիչների հաղորդագրության մեջ, դաշնամուրային մենահամերգը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին՝ Ա.Բաբաջանյան համերգասրահում: Երևանյան հանդիսատեսի համար Ռամլավը կկատարի Բեթհովենի, Ռախմանինովի, Լիստի, Դեբյուսիի և Չայկովսկու ստեղծագործությունները:

Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 11:11

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձում ասվում է.

"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:36

Արմինֆո. Վարչախմբի կողմից «սահմանազատում, սահմանագծում» անվան ներքո իրականացվում են բացարձակ ապօրինի գործողություններ՝ առայժմ Տավուշում։ Այդ մասին ասվում է  «Միասին» այլընտրանքային, հասարակական, քաղաքական շարժման հայտարարությունում:

«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:37

Արմինֆո.ՀՀ տարածքային ամբողջականության սասանումը հերթական անգամ տեղի է ունենում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի իշխանությունների կողմից։

Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:41

Արմինֆո. Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են: Այդ մասին ասվում է "Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի" (International Center on Development of Parliamentarism) Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը