Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2018, 14:45
Արմինֆո.ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
|
Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018, 18:29
Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշում է կայացրել։ Մայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 30 մլն դրամի գրավ: Ինչպես նշել է փաստաբան Կարեն Բատիկյանը, Մայրապետյանը դատարանի դահլիճից ուղևորվել է հիվանդանոց հետազոտվելու։
|
Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 13:31
Արմինֆո. Ռոբերտ Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում, բայց «Մարտի 1-ին» եղել է երկու կողմ: Այդ մասին հայտարարել է Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը:
«Ռոբերտ Քոչարյանին կարելի է ինչ-ինչ հարցերում մեղադրել, բայց եթե "Մարտի 1-ի" հարցում է մեղադրվում, ապա եղել է երկու կողմ, և, իսկապես, ինքը` որպես նախագահ, քայլեր է արել: Այդ քայլերով գերազանցե՞լ է լիազորությունները, թե՞ ոչ. իրավաբանները պետք է ասեն: Բայց իմ տպավորությունն այն է, որ նրանք Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում: Թող երկու կողմին էլ բռնեն, քննեն ու տեսնեն, թե դեպքերն ինչպես են եղել": Մարտի 1"-ի մասին իմ կարծիքն ասել եմ և նորից գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ու էլի շատ մարդկանց կարելի է մեղադրել տարբեր հարցերում, այս հարցում նրա նկատմամբ մեղադրանքը գտնում եմ արհեստական՚, - նշել է Վազգեն Մանուկյանը:
|
Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018, 20:03
Արմինֆո. <Սասնա Ծռեր> համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջի ցույցերի վերաբերյալ:
|
Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018, 19:47
Արմինֆո.Հայաստանի երրորդ նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկել է Ղազարյանի ժամկետը երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
|
Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2018, 13:42
Արմինֆո. «Եղել է տեղեկատվություն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին», - «Ազատության» հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության աշխատանքին:
|
Երեթշաբթի, 18 Դեկտեմբերի 2018, 15:40
|
Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2018, 18:06
Արմինֆո. Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
|
Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2018, 13:39
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
|
Ուրբաթ, 14 Դեկտեմբերի 2018, 13:23
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Մենք քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը՚, - լրագրողներին հաղորդել է Արման Թաթոյանը:
|
Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2018, 16:11
Արմինֆո.Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 միլիոն դոլար փոխանցել պետությանը:
|
Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2018, 13:23
Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին ՀՔԾ միջնորդությունը: ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
|
Երեթշաբթի, 11 Դեկտեմբերի 2018, 18:31
Արմինֆո. Շուրջ 80-100 մարդ է արձագանքել <Ազատություն նախագահին> նախաձեռնող խմբի կոչին, ովքեր դեկտեմբերի 11-ի երեկոյան հավաքվել են Հանրապետության հրապարակում և պահանջել ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
|
Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018, 13:45
Արմինֆո. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 9-ին կայացած Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները գնահատել է թափանցիկ եւ բաց: Այդ մասին նրանք հայտարարել են այսօր մամուլի ասուլիսում:
|
Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018, 12:42
|
Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 21:38
Արմինֆո.. Պրահայի 5-րդ թաղամասի բնակարանում ձերբակալվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին`Նարեկ Սարգսյանը: Այս մասին Չեխիայի CTK գործակալության հետ զրույցում հայտնել է Պրահայի ոստիկանության մամլո քարտուղար Յան Դենեկը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
|
Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 17:39
Արմինֆո. Ազատություն ՆԱԽԱԳԱՀԻՆ նախաձեռնող խումբն ազդարարում է հանրահավաքային պայքար սկսելու մասին և պահանջում անհապաղ ազատ արձակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
|
Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 17:05
Արմինֆո.ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 9/18 ընտրատեղամասում:
|
Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 14:56
Արմինֆո. Նույնիսկ նախորդ իշխանությունները չեն համարձակվել մեղադրել ինձ 2008 թ. մարտի 1-ի գործով արյունահեղության մեջ, դեկտեմբերի 9-ին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:
|
Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 12:26
|