Arminfo.info


"Հայաքվե" նախաձեռնության համակարգողը քաղաքացիներին կոչ է արել երկուշաբթի օրը հավաքվել խորհրդարանի շենքի առջև
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 15:58

Արմինֆո."Հայաքվե" նախաձեռնությունը հասել է կարևոր հանգրվանի։ Այս մասին դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Հաագայի դատարանը նշանակել է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի շուրջ լսումների օրը
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023, 14:38

Արմինֆո. Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով Ռասայական խտրականության մասին կոնվենցիային համապատասխան Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի շուրջ լսումները նշանակել է հոկտեմբերի 12-ին: Նիստի անոնսը հրապարակվել է դատարանի կայքում։

Լեռնային Ղարաբաղում գրեթե հայ չի մնացել
 Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023, 15:15

Արմինֆո.Հայաստանի կառավարության «Հումանիտար կենտրոնից» ուղիղ միացմամբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են այս պահի տվյալները և այն գործընթացները, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղափոխման և աջակցության հետ կապված:

Հայաստանի իշխանությունները խոստանում են Լեռնային Ղարաբաղից դուրս բերել բոլոր ցանկացողներին
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023, 14:26

Արմինֆո.Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն առաջիկա օրերին կստանան  յուրաքանչյուր անձի համար 100 հազարական դրամի չափով միանվագ օգնություն՝ անկախ տարիքից և կարիքների առանձնահատկություններից,  որպեսզի մարդիկ կարողանան լուծել առաջին անհրաժեշտության հարցերը: Այս մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, "Հումանիտար կենտրոնի" համակարգող Տիգրան Խաչատրյանը։

Կառավարության անդամներ, լա՞վ եք քնում գիշերները. Վարդան Արամյան
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023, 13:59

Արմինֆո.Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը հետաքրքրվում է, թե ինչպես են գիշերները քնում Հայաստանի իշխանությունները, որոնք զբաղեցրած պաշտոնի բերումով պատասխանատու են Արցախի ճակատագրի համար:

Լեռնային Ղարաբաղում 40 հազարից պակաս մարդ է մնացել
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023, 10:18

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում 40 հազարից քիչ մարդ է մնացել։

ՀՀ ֆինանսների նախարարությունը հատուկ գանձապետական հաշիվ կբացի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգտին հանգանակությունների համար
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023, 13:10

Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարարությունը հատուկ գանձապետական հաշիվ կբացի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգտին նվիրատվությունների համար: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, արցախցիներին աջակցության աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Խաչատրյանը։

Ադրբեջանական զինուժը թիրախավորել է Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2023, 16:56

Արմինֆո. Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին  հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Արցախի պաշտպանության բանակը հերքել է թշնամու հերթական ապատեղեկատվությունը
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 15:41

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 31-ին` ժամը 10:55-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի ոշրջանում, ինչն, իբր թե, կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ՊՆ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 14:17

Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամմուլի ծառֆայությունը:

Հայաստանի ՊՆ-ը հերքել է թշնամու հերթական ապատեղեկատվությունը
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 16:13

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Արցախի ՊԲ-ը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հերքում է թշնամական ապատեղեկատվությունը
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023, 17:10

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի, Քարվաճառի շրջաններում, որոնք, իբրև թե, կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ», - ասվում է հաորդագրությունում։

Այսօր ԱՄՆ-ում մեկնարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլը
 Երեթշաբթի, 27 Հունիսի 2023, 11:27

Արմինֆո. Այսօր Վաշինգտոնում մեկնարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլը: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։

Արդարադատության նախարարության և ԲԴԽ ղեկավարները ֆեմիդայի սպասավորների անկախությունն ու խոսքի ազատությունը սահմանափակելու հստակ նպատակ ունեն. դատավոր
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023, 14:15

Արմինֆո. Դատավոր Դավիթ Հարությունյանը չի հասկանում, թե ինչ է կատարվում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նիստում՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի միջնորդությունը քննելու առնչությամբ: <Դիմել եմ փաստաբանների օգնությանը, նրանք նույնպես չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Նույնիսկ առանց կանոնների մարտերում կան որոշ կանոններ: Այստեղ, ընդհանրապես, կանոններ չկան", - հունիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասել է դատավորը։

Թշնամական ուժերը շարունակում են կրակել Երասխի գործարանի ուղղությամբ
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023, 11:54

Արմինֆո.Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայ սահմանապահները կանխել են ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը 
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2023, 14:28

Արմինֆո. Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Այդ մասին հաղորդել է

Նիկոլ Փաշինյանը համաձայնել է պատասխանել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի անդամների հարցերին
 Երկուշաբթի, 12 Հունիսի 2023, 13:04

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է պատասխանել 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի անդամների հարցերին: Այդ մասին ասված է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Թշնամական ուժերը շարունակում են գնդակոծել Արցախի ՊԲ դիրքերը
 Երկուշաբթի, 5 Հունիսի 2023, 16:59

Արմինֆո.Հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդում է  Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության նախարարությունը հաղորդել է կորուստների մասին
 Շաբաթ, 13 Մայիսի 2023, 12:00

Արմինֆո.Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն ԱԹՍ են կիրառել Սոթքի ուղղությամբ
 Ուրբաթ, 12 Մայիսի 2023, 11:00

Արմինֆո.  Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով