Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:11
Արմինֆո. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության։ Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության կողմից անցկացված "Քաղաքական ցիստիտ" խորագրով հարցման արդյունքները։
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:09
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական հաստատություններից Կոնվերս Բանկ տեղափոխելով ֆինանսական պարտավորությունները՝ տնտեսվարողները կկարողանան օգտվել ֆինանսավորման սահմանաչափի ավելացման հնարավորությունից:
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:05
Արմինֆո.Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:21
Արմինֆո.Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնը 2024թ. ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանին (հարցումներում մեր բնակավայրերն ադրբեջանական կեղծ անվանումներով են)՝
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:12
Արմինֆո.Հայաստանում դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին։ Այդ մասին մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ՝ ներկայացնելով կառույցի 2022-2023թթ. գործունեության հաշվետվությունը ։
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:59
Արմինֆո.Կոնգրեսի վաթսունհինգ անդամներ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտե՝ կոչ անելով 250 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին: Նամակում նաեւ կոչ է արվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պատասխանատվության ենթարկել՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայերի էթնիկ զտման համար:
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 19:57
Արմինֆո.Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 17:05
Արմինֆո.Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխում։
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:31
Արմինֆո. Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 14:06
Արմինֆո.Ադրբեջանում շարունակվող օտար տարածքների յուրացման քաղաքականությունը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Ապրիլի 29-ին այդ մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ "Հայաստանի Հանրապետության արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները" հասնրային լսումների ժամանակ։
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 12:55
Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը, որը նվիրված է ֆրանսիացի ականավոր արտիստ, կոմպոզիտոր, գրող, բանաստեղծ և մեծ հայ Շառլ Ազնավուրի 100-ամյակին:
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 10:27
Արմինֆո. Եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու: Նման կարծիք է հայտնել քաղաքական և տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 10:24
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին:
|
Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:07
Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 18:50
Արմինֆո.2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1015 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այդ մասին ասվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրությունում:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:48
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման կիսամյակային պարբերականությամբ և երկու տարի մարման ժամկետով:
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 17:51
Արմինֆո. Սույն թվականի ապրիլի 24-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Այդ մասին հաղորդել է ԳԱԱ մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 17:47
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը:
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:07
Արմինֆո.ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հանդես է եկել արցախամետ հզոր ուղերձով, որն այսօր ուղիղ եթերով ներկայացվել է Սպիտակ տանը Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարության պահանջով բողոքի ցույցի դուրս եկած ամերիկահայերին:
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:03
Արմինֆո. Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ ։ Տավուշցիները 6-րդ գիշերն անցկացնում են դրսում ՝ փորձելով ՀՀ իշխանություններին հասցնել ՀՀ ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումների անընդունելիությունը, որոնք անհնարին են դարձնում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կյանքը:
|