Arminfo.info


«Ի՞նչ եք ողջունում, Երևանի միակողմանի զիջումնե՞րը: Միթե՞ կարելի է երկու անգամ վաճառել նույն Ալմա-Աթայի թեման». Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 19:00

Արմինֆո.Պրահայի հայտարարությունից հետո Հայաստանը ստացավ 150 հազար փախստական Լեռնային Ղարաբաղից և ամայացած, լքված Արցախ։ Բացի այդ, մեզ այսօր համոզում են, որ Ադրբեջանին տալով Տավուշի 4 գյուղ, ՀՀ-ն կստանա Բաքվի համաձայնությունը՝ Ալմա-Աթայի գործընթացը սահմանազատման գործընթացի հիմք ճանաչելու համար։ Նման գնահատականով  է հանդես եկել հատուկ հանձնարարություններով ՀՀ նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

Ոստիկանության գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին. Դավիթ Անանյան
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 17:14

Արմինֆո. Ոչ վաղ անցյալում իշխող քաղաքական էլիտան ժողովրդավարությունը հռչակել էր որպես Հայաստանի Հանրապետության գոյատևման առանցքային արժեք։ Սակայն գործնականում մեր պետությունը վեր է ածվել ոստիկանապետության, որտեղ ռեժիմի հիմնական հենասյուները սև և կարմիր բերետավորներն են և ապատեղեկատվության տարածման (ֆեյքերի) բազմաքանակ ենթակառուցվածքը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը:

Առաջին Հանրապետության ծնունդը "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման աջակիցները կդիմավորեն Սարդարապատում
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 17:07

Արմինֆո. Մայիսի 28-ը ՝ Սարդարապատի ճակատամարտի և Առաջին Հանրապետության հռչակման օրը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները՝ շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածու Բագրատ արքեպիսկոպոս Գալսատնյանի գլխավորությամբ կդիմավորեն Սարդարապատում:

Գնել Սանոսյան. Ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրներն անկանխատեսելի էին
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 15:22

Արմինֆո. Երբ գիշերն սկսվեց գետի ջրի մակարդակի բարձրացումը, սկսվեցին տարհանման աշխատանքներ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այդպես է պատասխանել հարցին, թե ինչու Հայաստանը Վրաստանի օրինակով նախապես չի սկսել քաղաքացիների տարհանումը:

Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 13:47

Արմինֆո.Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Այդ մասին հաղորդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Նման բան չենք տեսել ժամանակակից Հայաստանում. "Ոստիկանությանը ուղիղ ցուցում է տրվել բիրտ ուժ կիրառել զոհված զինծառայողների ծնողների, պատգամավորների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ"
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 13:37

Արմինֆո.Այս անգամ «գործ չեն կարել», լրագրողներին հայտարարել է գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, որը մի քանի ժամ գտնվել է Ոստիկանության բաժանմունքում: Ինչպես նշել է հայտնի արտիստ Տիգրան Նալչաջյանը, նման բան ինքը չի տեսել ժամանակակից Հայաստանում, անգամ ՝ ներկա իշխանության օրոք։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համաձայնել է դառնալ ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածու
 Կիրակի, 26 Մայիսի 2024, 18:27

Արմինֆո. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համաձայնել է դառնալ Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու: Այդ մասին հայտարարել է ինքը՝ Գալստանյանը՝ մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ։

Վարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի Գևորգյանին
 Շաբաթ, 25 Մայիսի 2024, 13:58

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառաայության աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս են բերել լրագրող Անի Գևորգյանին:

Փաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
 Շաբաթ, 25 Մայիսի 2024, 12:34

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում:

ՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանք
 Շաբաթ, 25 Մայիսի 2024, 12:33

Արմինֆո. Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին, Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանին, բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին։

ՀՀ իշխանությունները "արցախցիների որս" են հայտարարել. այս անգամ ձերբակալվել է Մարտակերտի ղեկավարը
 Շաբաթ, 25 Մայիսի 2024, 12:21

Արմինֆո. Գիշերը հայտնի է դարձել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի ձերբակալության մասին։

Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով "իրական Հայաստանին"․ժողովրդին Փաշինյանի հղած ուղերձի ամփոփումը
 Շաբաթ, 25 Մայիսի 2024, 12:16

Արմինֆո. 2024 թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։

Հայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերը
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 17:58

Արմինֆո.ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ. փորձագետ
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 15:38

Արմինֆո.Շարունակության մասին պետք է հիմա մտածենք:

ՀԱԵ. գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 10:16

Արմինֆո. Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ  Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

Զատուլին․ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմը տանուլ տալու համար ողջ պատասխանատվությունը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 17:52

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմը տանուլ տալու համար ողջ պատասխանատվությունը: Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այդպես է մեկնաբանել Փաշինյանի մեղադրանքները ՀԱՊԿ անդամ երկու երկրների հասցեին՝ 2020 թվականին Բաքվին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

ԱԳ փոխնախարար. Իրանն ուղղակիորեն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 13:53

Արմինֆո. Անկախ տարբեր ուժերի առկայությունից՝ Հայաստանի կառավարությունը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը։ Այդ մասին մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Երեւանի եւ Թեհրանի միջեւ հարաբերություններին դեմ ուժերի առկայության մասին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։

Բլինքեն. Միացյալ Նահանգները դիտարկում է աջակցության վերաբերյալ Հայաստանի մի շարք հարցումներ
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 11:41

Արմինֆո. Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի մի շարք հարցումներ՝ որոշելու համար, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը Երևանին աջակցությունն ամրապնդելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:

Նման հայտարարություններ կարող են անել միայն պատմությունից միանգամայն հեռու մարդիկ. փորձագետը ՝ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելու մասին
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 11:37

Արմինֆո.Մարտնչող տգիտություն. խորհրդարանի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն այսպես է մեկնաբանել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Պապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 20:53

Արմինֆո. Հայաստանի իշխանություններն ասում են, որ "ամեն ինչ վերահսկողության տակ է, և իշխանափոխություն պետք չէ ակնկալել, որ անհանգստանալու ոչինչ չկա", բայց, միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմից մի օլիգարխ սպառնում է ընդդիմությանը։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։




Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են