Arminfo.info


Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
 Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:38

Արմինֆո. Հայաստանում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներին մասնակցած քաղաքական ուժերը միակարծիք են. երկրի ապագա վարչապետը պետք է լինի "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Այդ մասին մայիսի 18-ին լրագրողներին հաղորդել է ինքը՝ արքեպիսկոպոսը։

Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 12:09

Արմինֆո.Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից այն վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն:

Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 16:29

Արմինֆո.Մայիսի 16-ին Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանաներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):

Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 14:36

Արմինֆո. Մայիսի 16-ին Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանաներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):

Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 10:30

Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Համապատասխան հաղորդագրությունները հրապարակվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում՝ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի անունից:

Ալիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:42

Արմինֆո.Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ապրիլի 23-ին  "COP29-ը եւ կանաչ տեսլականը Ադրբեջանի համար" միջազգային համաժողովում ելույթում։ Նրա խոսքով, եթե Հայաստանը համաձայնի, ապա արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ղազախստանում:

Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 20:15

Արմինֆո. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում արձանագրել Պատմական Հայաստանի տրամաբանությանը վերադառնալու ռազմավարական անհնարինությունը: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 11-ին՝ կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում ամփոփիչ ելույթում ։

Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 12:15

Արմինֆո. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են։ Այդ մասին գրում է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին խորհրդական Ջեյմս Քարդենը՝ The American Conservative ամսագրի համար իր հոդվածում։

Փաշինյան. պատմական Հայաստանը երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատեւ երաշխիք է և մեր նկատմամբ այդ երկրների ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանության երաշխիք
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 12:12

Արմինֆո. Ազգային ժողովն ապրիլի 10-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի  ծառայությունը,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնական ելույթում, նախ, խոսել է պատմական եւ իրական հայաստանների վերաբերյալ մեր հանրության ընկալումների ու դրա վտանգների վերաբերյալ:

ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին. Բլինքեն
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 15:24

Արմինֆո.ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ համատեղ ճեպազրույցում:

Փաշինյան. Մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը և այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 15:23

Արմինֆո.Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը հանդես են եկել հայտարարություններով:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է կազմակերպության ընդլայնման հեռանկարներն ու դրա աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:40

Արմինֆո.Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել, հաղորդել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպության մեջ կարող են մտնել նոր երկրներ:

Բաքվի հետ խաղաղության գործընթացում Երևանն ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում ՝ ՆԱՏՕ-ի վճռական աջակցությունը. Փաշինյան
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 14:29

Արմինֆո.Հայաստանը շահագրգռված է գոյություն ունեցող ակտիվ քաղաքական երկխոսության զարգացմամբ և գործընկերային հարաբերությունների ընդլայնմամբ՝ ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա առանձին անդամների հետ: Այդ մասին հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 15:08

Արմինֆո. Մենք ընդհանրապես շատ հաճախ շփվում ենք բազմակողմ հարթակներում, բայց այս երկկողմ այցը շատ լավ հնարավորություն է մանրամասն քննարկել մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադառնալ տարածաշրջանային և միջազգային հարցերին, ձևավորել հետագա համագործակցության ուղենիշները: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մարտի 18-ին Երեւանում Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ։

Փաշինյանը լայն հանրային քննարկման կոչ է արել՝ Հայաստանի կողմից ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելու առնչությամբ
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:00

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, մինչ օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի նախօրեին ընդունած բանաձևին:

Հայաստանը մտադիր է իր օրենսդրությունը համապատասխանեցնել ՄՔԴ պահանջներին. Արդարադատության նախարարություն
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 13:41

Արմինֆո. Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին  հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 15:21

Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է անցկացնում Բրյուսելում
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 11:28

Արմինֆո.Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: 

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 13:38

Արմինֆո. Փետրվարի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:

Միրզոյան. Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 19:07

Արմինֆո. 1998 թվականին միջազգային հանրությունը պատմական որոշում կայացրեց վերջ դնել միջազգային լրջագույն հանցագործություններին՝ ընդունելով Հռոմի ստատուտը։ 2023 թվականին Հայաստանը վավերացրեց այն՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը։ Փետրվարի 1-ին Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել Հայաստանի համար. սկզբունքորեն կարևոր իրադարձություն, որն այսօր մեզ այստեղ է բերել։ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՄՔԴ-ին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն իր ելույթում։




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը