Arminfo.info


Բացականչական նշան HIGH FEST-ին. Ռոդենի հանճարի քանդակների շքերթը Բորիս Էյֆմանի հանճարեղ բեմադրությամբ ցուցադրել են Երեւանում
 Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2022, 17:19

Արմինֆո. Հոկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկել է կատարողական արվեստի HIGH FEST միջազգային փառատոնը։ Ամեն օր մայրաքաղաքի թատերական բեմահարթակներում միաժամանակ ցուցադրվում են մի քանի ներկայացումներ (այդ թվում ՝ բաց երկնքի տակ), պարային ներկայացումներ և վարպետության դասեր։ Փառատոնի հեդլայները, ինչպես հայտարարվել էր կազմակերպիչների կողմից, դարձել է Սանկտ-Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի պետական ակադեմիական թատրոնը՝ "Ռոդեն, նրա հավերժական կուռքը" ներկայացմամբ:

Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազներն ստորագրել են համատեղ հայտարարություն՝  ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ
 Հինգշաբթի, 8 Ապրիլի 2021, 18:10

Արմինֆո.Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում  է գտնվում  ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:  Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, սույն թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը հրավիրել էր Հայաստան: Ինչպես հիշեցնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը,  նման մակարդակով սա առաջին այցն է ՀՀ 2013 թվականից ի վեր, իսկ ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնում սա Իգոր Կրասնովի առաջին արտերկրյա այցն է։

Մինսկից, Դամասկոսից եւ Սանկտ Պետերբուրգից դեպի Երեւան չվերթները տեղի կունենան մայիսի 27-ին
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2020, 20:25

Արմինֆո.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երևան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05): Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30):

Մասիս Մայիլյան. Հրադադարի մասին համաձայնագրի կատարումը նշանակում է նաև կողմերի միջև համաձայնեցված հրադադարի գծի վերականգնում, որը 2016 թ. ապրիլին խախտվել է Ադրբեջանի կողմից
 Շաբաթ, 11 Մայիսի 2019, 12:55

Արմինֆո.Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 ամյակին նվիրված խորհրդաժողով։

Մանկական գրքից մինչև ճարտարագետի դիպլոմ.
 Ուրբաթ, 15 Փետրվարի 2019, 21:33

Արմինֆո. Հայաստանում օտարերկրյա բոլոր ներդրողները չեն, որ վարում են համակարգված և կշռադատված սոցիալական քաղաքականություն։ Այս մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է երկրի ազգային ժողովում, որտեղ նաև ընդգծվել է սոցիալական ծրագրերի մեծ պակասի փաստը, հատկապես  ռեսուրսներով համեմատաբար հարուստ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում։ Երկրում խոշոր ստրատեգիկ ներդրողները, այնուամենայնիվ, հասկանում և նախանշում են իրենց սոցիալական պատասխանատվության գոտիները։ Այդպիսի ընկերություններից է ռուսական «ԳեոՊրոՄայնինգ»-ը: Այն մշակել , կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության շջանակում, հաջողությամբ իրականացնում է «Ռեսուրսները հանուն բարեկեցության» բազմաֆունկցիոնալ ծրագիրը։ Գլխավոր առաջնահերթությունը բազմաստիճան և փոխկապակցված՝ աճող սերնդի զարգացմանն ուղղված ծրագրերն են։ Օրերս ընկերությունը Արարատ համայնքնի հետ կնքեց սոցիալական հերթական պայմանագիրը, որով նախատեսվում է կապիտալ վերանորոգել և բարեկարգել քաղաքի թիվ 1մանկապարտեզը ։ Հաստատությունն ընթացիկ տարում իր դռները կբացի նախադպրոցական տարիքի ավելի քան 200 երեխաների առջև։ Այն մասին, թե ընկերությունը մասնավորապես ի՞նչ  քայլեր է ձեռնարկում աճող սերնդի զարգացման ուղղությամբ, մենք խոսեցինք ընկերության ընկերության արտաքին քաղաքականության և սոցիալական հարցերի գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանի հետ։  

Պատմեք խնդրեմ, ինչո՞ւ է ընկերության ուշադրության կենտրոնում հայտնվել այդքան պատասխանատու և նուրբ ոլորտը, այն է՝ մանուկների և պատանիների կրթությունը։  

Հավանաբար այն պատճառով, որ մեր երկրում այդ ոլորտը, կարելի է ասել դեռևս պետության կողմից լավագույնս մշակված չէ և ֆինանսավորվում է համայնքների սուղ բյուջեներից: Այն բնակավայրերում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում, նկատելի է՝ միշտ չէ, որ միջոցները բավարարում են մանուկների և պատանիների կրթման ոլորտում «ներդրումներ» իրականացնելու, առկա խնդիրները ժամանակին լուծելու համար։Հայաստանում աշխատելու տարիներին «ԳեոՊրոՄայնինգը» սոցիալական տարբեր ծարգրերի իրականացման համար արդեն հատկացրել է ավելի քան 8,5 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ աճող սերնդին կրթելու համար։

Փետրվարի 14-ին մենք ստորագրեցինք Արարատի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման և բարեկարգման մասին սոցիալական պայմանագիր։ Իսկ անցյալ տարի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը Հայաստան էր ժամանել ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։  Նրա գլխավորությամբ այդ օրը տեղի ունեցավ Արարատի մանկապարտեզի վերակառուցված երկու մասնաշենքի բացման արարողությունը: Վերանորոգումն ու գույքով կահավորելն ամբողջությամբ իրականացվել էր մեր ընկերության կողմից ։

Բանն այն է, որ քաղաքային համայնքը տեղական իր փոքր բյուջեով, միայն հնարավորություն ունի ֆինանսավորել մանկապարտեզներին, որ կանոնավոր գործեն: Միշտ չէ, որ տեղական բյուջեի միջոցները բավականացնում են այդ հաստատությունների վերանորոգման և նորացման համար։




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության