Արմինֆո.Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը, որը նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի թեմային, տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում, Սուրբ Դանիլյան վանքի Հայրապետական նստավայրում: Այս մասին հաղորդել է Պատրիարք Կիրիլի մամուլի քարտուղար, քահանա Ալեքսանդր Վոլկովը: