Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 19:26
Արմինֆո. Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված և Բաքվի բանտում պահվող Արցախի Հանրաապետության նախկին վարչապետ, աշծարհում հայտնի բաարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը, հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 18:53
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: «Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են», - ասվում է հաղորդագրությունում։
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 18:50
Արմինֆո.2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1015 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այդ մասին ասվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրությունում:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 17:34
Արմինֆո. Անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայաստանի ողջ տարածքում։ Վաղ առավոտից քաղաքացիները, որոնք համաձայն չեն գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, ամբողջ երկրում անհնազանդության ակցիաներ են իրականացնում: Մայրաքաղաքի առանցքային մայրուղիների փակումից խուսափելու համար առավոտից ճանապարհային ոստիկանությունն արգելել է մեծ բեռնատարների մուտքը Երևան:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 17:07
Արմինֆո.Բեռլինի հայերը բողոքի ցույց են անցկացրել Դաշնային գրասենյակի առջև՝ ի նշան բողոքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի դեմ:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:48
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման կիսամյակային պարբերականությամբ և երկու տարի մարման ժամկետով:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:39
Արմինֆո.Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները ։ Այդ մասին ապրիլի 26-ին Բեռլինում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:37
Արմինֆո. Տավուշում սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են ականազերծման աշխատանքներ իրականացնելուց, իսկ ոմանք էլ աշխատանքից ազատման դիմում են գրել: Այդ մասին լրագրողներին հաղորդել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այժմ Կիրանցում է՝ Ոսկեպար տանող փակ ճանապարհին։
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:32
Արմինֆո.Սույն թվականի ապրիլի 25-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Աթենքի Ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ստամատիոս Կրիմիզիսը ստորագրել են համագործակցության հուշագիր։
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:31
Արմինֆո. Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում։ Այդ մասին ապրիլի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:15
Արմինֆո. Ակնայում (Աղդամ) տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:14
Արմինֆո. Ղազախստանի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացվի համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուն պես: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 11:16
Արմինֆո. Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, սակայն Նյու Դելին մտածում է նաև իր պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման խթանման մասին:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 11:13
Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 11:08
Արմինֆո.• Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 10:49
Արմինֆո. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպի երթ։
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 10:45
Արմինֆո. ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը Եվրոպական միության Հայաստանի գրասենյակում հյուրընկալվել է ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Մարագոսին, ՀՀ-ում ԵՄ Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Սիլվիա Մարիա Զեհեին և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական պատասխանատու Մարիա Պապամիխայլին։ Այդ մասին պատգամավորը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 10:42
Արմինֆո. Տավուշում տարածքի ականազերծման աշխատանքներին մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 10:37
Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 10:32
Արմինֆո. Հայաստանում չեն դադարում Ադրբեջանին միակողմանի տարածքային զիջումների դեմ բողոքի ակցիաները։ Ընդ որում, այդ ակցիաները երբեմն սկսում են տարերային բնույթ ստանալ։
|