Arminfo.info


Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 17:27

Արմինֆո. Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում (Աբովյան փ. 13) բացվել է Jewellery Academy («Զարդարվեստի ակադեմիա») խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի գեղարվեստի ակադեմիաների և մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները:

«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնն սկսում է  ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության կասկածով ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթաց
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 10:49

Արմինֆո. «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը պատրաստվում է  դիմել  ՀՀ Գլխավոր դատախազություն` ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության իրականացման կասկածով: Այդ մասին ասվում է "ժողովրդավարական համախմբում" կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանից ԱրմԻնֆո-ի ստացած հաղորդագրության մեջ, որը հանդես է գալիս համակարգող կենտրոնի անունից:

Միրզոյանը Բրյուսելում համաձյանագիր է ստորագրել «Եվրաջասթ»-ի հետ
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 20:09

Արմինֆո. Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձյանագիրը:

Դեսպան. Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա՝ փորձելով խափանել Փաշինյան-Բլինքեն- ֆոն դեր Լյայեն հանդիպումը
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 10:43

Արմինֆո. Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա ՝ փորձելով խափանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը:

Կլաար. հաճելի է EUMA-ից հաստատում ստանալ հայ-ադրբեջանական սահմանին զինվորականների անսովոր տեղաշարժերի բացակայության մասին
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 10:25

Արմինֆո. Հաճելի է Հայաստանում ԵՄ առաքելությունից (EUMA) հաստատում ստանալ, որ հայ-ադրբեջանական սահմանին զինվորականների ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել։ Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Վրաստանի եւ Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, զետեղելով Հայաստանում ԵՄ առաքելության գրառումը, որի համաձայն,  հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել:

Ֆրանսիայի դեսպանը և ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը ծանոթացել են Սոթքի ոսկու հանքի շուրջ անվտանգության ապահովման գործընթացներին
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 15:45

Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին և ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը ծանոթացել են ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի շուրջ անվտանգության հետ կապված գործընթացներին: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) թվիթերյան (X) էջում:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 13:43

Արմինֆո. Եվրախորհրդարանը 504 կողմ ձայնով հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է աջակցել Հայաստանին և քննարկել նրան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը:

Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել Sky Dew օդապարիկ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 16:23

Արմինֆո. Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել Sky Dew օդապարիկ, որը հագեցած է հրթիռների և ինքնաթիռների հեռահար հայտնաբերման առաջադեմ համակարգով:

Ֆրանսիայի դեսպան. Հայաստանի շրջադարձը դեպի Եվրոպա չի նշանակում նրա մեկուսացում տարածաշրջանային շրջապատից
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 13:07

Արմինֆո. Հայաստանը ցանկանում է ավելի մոտ լինել Եվրամիությանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին՝ Defis Humanitaires առցանց ամսագրի հարցազրույցում։

Հայաստանը ԵՄ հետ քննարկումներ չի անցկացրել Թուրքիայի հետ սահման դիտորդներ ուղարկելու շուրջ. ԱԽ քարտուղար
 Շաբաթ, 2 Մարտի 2024, 14:39

Արմինֆո. Հայաստանը ԵՄ հետ քննարկումներ չի ունեցել հայ-թուրքական սահման եվրոպացի դիտորդներ ուղարկելու վերաբերյալ։ Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Քաղաքագետը հերքում է Ներքին Հանդ գյուղի մոտ ռուս սահմանապահների ներկայության մանդատի բացակայության մասին Փաշինյանի խոսքերը
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 15:04

Արմինֆո. Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հերքում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ ռուս սահմանապահների ներկայության մանդատի բացակայության մասին ՀՀ վարչապետի խոսքերը:

Եվրոպական խորհրդարանն ընդունել է CFSP եւ CSDP հաշվետվությունները, որոնցում անդրադարձ է կատարվում Արցախի եւ Հայաստանի շուրջ իրավիճակին՝ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 12:41

Արմինֆո.Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP) և ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) վերաբերյալ հաշվետվությունները, որոնք անդրադառնում են Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին ՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ:

Ստանո. Ադրբեջանի կողմից EUMA-ի հասցեին մեղադրանքներն ու շարունակական քննադատությունը անհիմն են եւ իսկապես ցավալի
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 17:49

Արմինֆո.Եվրամիությունն աջակցում է  կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն:  Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն:

Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության գործունեությանը
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 15:40

Արմինֆո. Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը ՝ իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Էլիզաբետ Վինկելմայեր Բեքերի գլխավորությամբ, ծանոթացել է Հայաստանում Եվրոպական միության (EUMA) առաքելության գործունեությանը:

ԱԱԾ-ում հավաստիացնում են. Ռուսաստանի սահմանապահները չեն խոչընդոտում EUMA-ի գործունեությանը հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 19:39

Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում, ի տարբերություն Անվտանգության խորհրդի քարտուղարի, պնդում են, որ Ռուսաստանի սահմանապահները չեն խոչընդոտում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեությանը հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում:

Փաշինյանը Մյունխենում միջազգային գործընկերների հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող իրավիճակը, էներգետիկ համագործակցությունն ու ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումները
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 10:49

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է անցկացնում Բրյուսելում
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 11:28

Արմինֆո.Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: 

Ադրբեջանը գորգի վրա է հրավիրել երկրում ԵՄ պատվիրակության ղեկավարին
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 17:18

Արմինֆո.Ադրբեջանի Հանրապետությունում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան եւս մեկ անգամ տեղեկացվել է, որ "նախնական պայմանավորվածություններին հակասող ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում լուրջ մտահոգություն է առաջացնում":

Արդշինբանկը հայտարարել է «HSBC Հայաստան» բանկի ձեռք բերման շուրջ համաձայնության գալու մասին
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 17:05

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։

Յորղոս Գերապետրիտիս. Հունաստանը միանշանակ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի պահպանման օգտին
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 15:11

Արմինֆո.ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումն ու խորացումը կարևոր է ոչ միայն հանրապետության բարեկեցության բարձրացման տեսանկյունից, այլ նաև այն պատճառով, որ այն կարևոր է նաև Եվրոպայի համար: Այդ մասին հունվարի 10-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան