Arminfo.info


Փաշինյան: աշխատանքը պետք է Հայաստանի Հանրապետությունում դառնա ժողովրդական և պետական գաղափարախոսություն
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 12:33

Արմինֆո.ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի ծախսային մասը առկա մարտահրավերների և վտանգների հաղթահարման վկայությունն է։ Այդ մասին մայիսի 29-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ։

Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 19:04

Արմինֆո.Հայաստանում բողոքի շարժումն ունի երկու բաղադրիչ՝ օբյեկտիվ և արհեստական, արտաքին՝ Ռուսաստանի հետ կապված։ Ռուսական ընդդիմադիր "Դոժդ" հեռուստաալիքին հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության հայկական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:

Հայաստանի ջրամբարների գետավազաններում չեն դիտվել ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել
 Կիրակի, 26 Մայիսի 2024, 17:17

Արմինֆո. 2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 ջրամբարներում ջրալցվածությունը կազմում է․Ախուրյանի ջրամբարում՝ 80%,  Արփիլիճ ջրամբարում՝ 88%, Ապարանի ջրամբարում՝ 52%,  Ազատի ջրամբարում` 90%,  Մարմարիկի ջրամբարում` 97%: «Նշված ջրամբարների գետավազաններում մայիսի 25-26-ին ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել՝ չեն դիտվել», - ասվում է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում։

Բիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 18:00

Արմինֆո. Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը:

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 17:50

Արմինֆո. Մայիսի 21-ին Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը համատեղ կազմակերպվել էր Ն.Գ. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի և Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի կողմից։

Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 18:00

Արմինֆո.Մայիսի 19-23-ը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրեն Դոկտոր Փոփն այցելել է Հայաստան։ Այդ մասին  հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառաաայությունը:

ANCA-ն կոչ է արել Սենատին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և արցախցի փախստականներին աջակցելու համար 200 մլն դոլար հատկացնելու նպատակով
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 10:30

Արմինֆո.Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Սենատի առանցքային կոմիտեներին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի ողջ ռազմական օգնությունը և պատժամիջոցներ կիրառի ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանի առաջնորդների նկատմամբ, միաժամանակ՝ 200 միլիոն դոլար օգնություն հատկացնելով Արցախում ցեղասպանությունը վերապրածներին:

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալ
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 17:55

Արմինֆո.Մայիսի 21-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը։

Վարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետության
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 15:43

Արմինֆո. Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում. Հայաստանի տարածքային ամբողջականության կոպտագույն խախտում եւ ժողովրդավարության լիակատար փլուզում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 12:07

Արմինֆո.ՀՀ ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) և ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հանդես են եկել հայտարարություններով, որոնցում դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա:

Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 17:25

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ակտիվորեն աջակցում է Տավուշի արդար պայքարին հայրենի հողի համար, բայց իրական խնդիրը շատ ավելի լայն է: Վտանգված է ոչ միայն Տավուշը, այլև հայկական պետության տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 10:29

Արմինֆո.«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից։ Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», - X (նախկին Թվիթեր) միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 17:12

Արմինֆո. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները միաձայն ընդունել են ամփոփիչ բանաձեւ, որում անվերապահ աջակցություն են հայտնել "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը:

Ադրբեջանը "մուկ ու կատու" է խաղում Հայաստանի և աշխարհի հետ. վերլուծաբան
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 18:04

Արմինֆո. Մինչ հայերը փողոցներում և կառավարական միջանցքներում վիճում են, թե ինչ պայմաններով է արժե վերականգնել հայկական պետությունը նախկին խորհրդային սահմաններում, Ադրբեջանը որոշել է գնալ այլ ճանապարհով և կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության օրինականությունը: Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել հայտնի քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը:

Լեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմում
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 16:50

Արմինֆո.Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ուշադրություն է հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների քաղաքականության վրա, որը հակասում է Ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և արդարադատության հիմնարար սկզբունքներին, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության հարցերին:

Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 15:02

Արմինֆո. Ժամը 14.30-ի դրությամբ  քաղաքացիները հավաքվում են քաղաքի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար, որտեղ ժամը 16.00-ին կմեկնարկի համազգային հանրահավաքը:

Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 13:29

Արմինֆո. Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այդ մասին ասվում է Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում ՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 17:33

Արմինֆո. "Մենք ապրում ենք ծանր, անհանգիստ ժամանակներում ՝ լի վտանգներով։ Աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունենում պատերազմներ և զինված հակամարտություններ, որոնք ցավ են պատճառում բազմաթիվ մարդկանց"։ Այդ մասին մայիսի 6 - ին Հունգարիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի եւ արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:37

Արմինֆո. Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից տարածքում ականազերծման աշխատանքներ կատարելիս հայ զինծառայող է տուժել:

Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
 Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:37

Արմինֆո. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Ինչպես հաղորդում է  «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ՀԿ ղեկավար Հովիկ Ավանեսովը, այդ քաղաքականության հերթական թիրախ է դարձել Ստեփանակերտի հերոսների պանթեոնը, ինչի մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության