Arminfo.info


ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 14:28

Արմինֆո. Մայիսի 14-15-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։

ՀՀ կառավարությունը ցանկանում է զինված ուժերում ներդնել զինծառայողների վարձատրության միասնական քաղաքականություն
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 10:53

Արմինֆո.Հայաստանի կառավարությունն իր առջև խնդիր է դնում երկրի զինված ուժերում ներդնել զինծառայողների վարձատրության միասնական քաղաքականություն: Այդ մասին փետրվարի 27-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" եւ "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին"օրենքներում  փոփոխությունները։

Ռուսաստանի դեսպան. Ներկայիս ճակատագրական մարտահրավերների պայմաններում "Հայրենիքի պաշտպան" հասկացությունը ձեռք է բերում հատուկ, շատ արդիական իմաստ
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 10:16

Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:

ՀՀ ԶՈՒ-ում աշխատավարձի հավելավճար կարող են ստանալ նաև ոչ մարտական գործառույթներ իրականացնող զինծառայողները
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 16:20

Արմինֆո.ՀՀ կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որն ուղղված է պայմանագրով զինվորական ծառայության ընթացքում սոցիալական մոտիվացիայի բարձրացմանը: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստում հավանություն է տվել "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" եւ "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" օրենքներում կատարված փոփոխություններին:

Հայաստանի և Ֆրանսիայի ռազմական ակադեմիաները քննարկել են համագործակցության հարցեր
 Շաբաթ, 3 Փետրվարի 2024, 16:38

Արմինֆո.Փետրվարի 2-ին Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։

Բանակում ծառայությունից խուսափողները հնարավորություն կունենան խուսափել քրեական հետապնդումից՝ գումար փոխանցելով պետբյուջե
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 12:44

Արմինֆո.Առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Հայաստանի ՊՆ պատվիրակությունն Աքրայում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 10:37

Արմինֆո. Դեկտեմբերի 5-6-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Աքրայում (Գանա) մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը (UN Peacekeeping Ministerial), որը ՄԱԿ-ի կողմից կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ՝ միջազգային խաղաղապահության խնդիրների վերաբերյալ քննարկումների նպատակով:

Հայաստանն ու Ռուսաստանը Ֆեմիդային չեն հասնի՝ ռուսական սպառազինության մատակարարման հարցում. պաշտպանության փոխնախարար
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 18:17

Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը կարծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը Ֆեմիդային չեն հասնի Մոսկվայի կողմից զենքի պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հարցում:

Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. փոխնախարար
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 14:29

Արմինֆո.Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին լրագրողներին հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են համալրել ՀՀ ԶՈՒ շարքերը. փոխնախարար
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023, 13:57

Արմինֆո.Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են համալրել Հայաստանի զինված ուժերի շարքերը։ Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին հայտարարել է  պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի միտումներ առայժմ չկան. ՀՀ պաշտպանության փոխնախարար
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023, 13:54

Արմինֆո.Այս պահի դրությամբ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմաններին պահպանվում է հարաբերական կայուն իրավիճակ։ Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Հայաստանը Չեխիայի հետ կհամագործակցի ռազմատեխնիկական ոլորտում
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 11:38

Արմինֆո. Հայաստանը Չեխիայի հետ կհամագործակցի ռազմատեխնիկական ոլորտում։ ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի լիագումար նիստում քննարկում է ՀՀ կառավարության ներկայացրած համապատասխան միջկառավարական համաձայնագրի նախագիծը:

Գլխավոր դատախազությունը Վլադիմիր Գասպարյանի կնոջ վերաբերյալ գործն ուղարկել է դատարան
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 11:37

Արմինֆո. Ս.Գ.-ն, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում պաշտոնավարելու ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2000-2010 թվականների ընթացքում օժանդակել է իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել 17 մլն դրամի հափշտակություն (Վ.Գ.-ն 1997 թվականի հունիսի 17-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության (2007 թվականի փետրվարի 3-ից՝ Ռազմական ոստիկանության) վարչության պետի, իսկ 2010 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները): Այդ մասին  հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական. Պարտադիր չէ, որ պաշտպանության նախարարը և նրա տեղակալները զինվորական լինեն
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023, 13:38

Արմինֆո. Հայաստանի զինված ուժերը մեծ տնտեսություն է, որը ներառում է ինչպես քաղաքացիական ծառայողների, այնպես էլ՝ զինվորականների։ Այդ մասին օգոստոսի 11-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ, Երեւանի նախկին քաղաքապետ, վարչապետի նախկին խորհրդական Հրաչյա Սարգսյանը։

Երևանի նախկին քաղաքապետը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023, 16:38

Արմինֆո. Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դարձել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար: Համապատասխան որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ
 Ուրբաթ, 30 Հունիսի 2023, 19:02

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր:

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում լինգաֆոնային լսարան է բացվել
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2023, 22:54

Արմինֆո.«Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում ստեղծված լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով մայիսի 16-ին ՊԱՀՀ են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։

ՀՀ պաշտպանության փոխնախարար. Չի բացառվում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից նոր սադրանքների հնարավորությունը
 Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2023, 17:17

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի բացառում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր սադրանքների հնարավորությունը: Այդ մասին նա ապրիլի 12-ին հայտարարել է լրագրողներին։

Զինծառայողներին կարգելվի սմարթֆոններ օգտագործել եւ մասնակցել հանրահավաքներին
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 17:45

Արմինֆո.Հայաստանում զինծառայողներին կարգելվի սմարթֆոններ օգտագործել՝ բացառությամբ լիազորված պետական մարմնի կողմից հաստատված դեպքերի: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նման օրինագիծ է ներկայացրել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության նախկին ղեկավարը մեղադրվում է իր եւ իր պետի ապօրինի եկամուտներն օրինականացնելու համար
 Ուրբաթ, 17 Մարտի 2023, 12:34

Արմինֆո. Դատախազը 2023 թվականի մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի (Արշակ Հակոբյան – խմբ.) նկատմամբ: Այդ մասին  հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության