Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 19:59
Արմինֆո.Հայ ժողովուրդն ունի միայն ճանապարհ. կամ իմփիչմենտ, կամ ժողովրդի ինքնապաշտպանության սրբազան իրավունք։ Ռուսաստանցի քաղաքական գործիչ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովն այդպես է մեկնաբանել Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները։
|
Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 16:27
Արմինֆո. Հիմա, երբ Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու և դիմելու իսկապես եղբայրական, ժամանակին փորձված ընկերներին, կանգնելու ոչ թե կապիտուլյացիայի, այլ անբաժանելի անվտանգության սկզբունքներով արդար խաղաղության ճանապարհին: Այդ մասին ասվում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ուղերձում՝ ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ:
|
Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 15:05
Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնեցրել են Հայաստանի որոշ մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը: Այդ մասին "ՌԻԱ Նովոստի" - ին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
|
Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 14:35
Արմինֆո. Պետք չէ չափազանցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների բարդությունը, խնդրահարույց թեմաներ կան, բայց առավել սերտ է փոխգործակցությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
|
Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 12:55
Արմինֆո. Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
|
Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 11:11
Արմինֆո. Կրեմլում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 19:19
Արմինֆո. Այսօր Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մոտ որոշակի շանս է բացվում արագացնելու խաղաղության մասին եզրափակիչ փաստաթղթի ստորագրումը։ Երկու կողմերն էլ շտապում են, սակայն յուրաքանչյուրն ունի իր շարժառիթները։ Այսպես է մեկնաբանել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 18:49
Արմինֆո. Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի առաջնորդները կմասնակցեն Հաղթանակի շքերթին, բացի այդ, հրավիրված են ԱՊՀ, Միութենական պետության, ՀԱՊԿ-ի գործադիր մարմինների ղեկավարները: Այդ մասին մայիսի 6-ին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 18:47
Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8 - ին՝ երդմնակալության արարողությունից հետո անմիջապես հաջորդ օրը, կմասնակցի առաջին խոշոր միջազգային միջոցառմանը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) հոբելյանական նիստին: Մոսկվա կժամանեն Հայաստանի վարչապետը, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները: Սպասվում է, որ գագաթնաժողովից հետո Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ։ Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:18
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այդ մայիսի 6-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:18
Արմինֆո.ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը, մասնավորապես` ներկայումս Տավուշի մարզի նկատմամբ։
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:13
Արմինֆո.Հայաստանում ընթանում են կասկածելի, մանիպուլյատիվ գործընթացներ. իշխանությունները խարանել են բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են առկա խնդիրների մասին։ Իշխանությունները քննադատողներին ներկայացնում են ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկացողների լույսի ներքո։ Բնականաբար, հասկանալի է, որ բոլորը խաղաղություն են ուզում, բայց հարցն այն է, թե ուր են միջազգային երաշխիքները։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 13:44
Արմինֆո. ԱՄՆ-ը երկրորդային պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում ՝ երրորդ երկրների քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի:
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 20:19
Արմինֆո. Ղարաբաղից ռուս խաղաղապահների փուլային դուրսբերման գործընթացը շարունակվում է։
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 19:57
Արմինֆո.Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:17
Արմինֆո. Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին՝ ՀՌՀ-ում "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ:
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 12:03
Արմինֆո. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը, սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ Politico-ի հետ հարցազրույցում։
|
Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:33
Արմինֆո. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին, դրանք անհրաժեշտ են՝ վիճելի հարցերի լիակատար լիցքաթափման և կարգավորման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։
|
Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:07
Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին:
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:15
Արմինֆո. Ակնայում (Աղդամ) տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
|