Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Մուֆթուողլուն հանդես է եկել հայտարարությամբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում 354 բանաձևի ընդուման առնչությամբ, որը դատապարտում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը: «Երեկ երեկ երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է չհիմնավորված որոշում, որի օգտին ավելի վաղ քվեարկել էր պալատի արտաքին գործերի կոմիտեն: Օրենսդիրների ձեռնարկած քայլերը, որոնք փորձում են քաղաքականացնել այդ հարցը, ապակառուցողական են: Դա նաև հակասում է Թուրքիայի և ԱՄՆ միջև դաշնակցության և գործընկերության ոգուն», - ասվում է Մուֆթուողլուի հայտարարությունում, որը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում: