Arminfo.info


50
 Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018, 16:19

Արմինֆո.

Սամվել Բաբայանը՝ Հայաստանի նախկին իշխանությունների մասին. Նրանք բոլորը կոռուպցիոներներ են
 Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018, 14:59

Արմինֆո. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը վստահ է, որ նախկին իշխանավորների տներում խուզարկությունների դեպքում արդյունքները ոչ պակաս շոկային կլինեն, քան գեներալ Մանվել Գրիգորյանի տան խուզարկության ժամանակ:

Սամվել Բաբայանը գտնում է, որ Արցախին մինչև 2020 թ. կայունություն է պետք
 Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 18:25

Արմինֆո. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դեռ չի որոշել, թե ազատ արձակվելուց հետո կվերադառնա արդյոք Արցախ:

 Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 13:23

Արմինֆո.

Վրաստանից Հայաստան «Իգլա՚ ԶՀՀ փոխադրման գործով Ռոբերտ Աղվանյանն արտահանձնվել է Հայաստան
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017, 13:37

Արմինֆո.Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը:

Սամվել Բաբայանը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 15:19

Արմինֆո.Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Հայաստանի վարչական դատարանի որոշմամբ դատապարտվել է վեց տարի ազատազրկման՝ «Իգլա» ԶՀՀ ապօրինի ներկրման փորձի համար:

Դատախազը «Իգլա» ԴԶՀՀ ապօրինաբար Հայաստան ներկրելու փորձին առնչվող գործով մեղադրանք է ներկայացրել
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 16:34

Արմինֆո.Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա» ԴԶՀՀ ապօրինաբար Հայաստան ներկրելու փորձին առնչվող գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Դատախազ Արամ Արամյանն այսօր մեղադրանք է ներկայացրել ամբաստանյալ Սամվել Բաբայանին (Արցախի նախկին պաշտպանության նախարար): Ըստ ներկայացված մեղադրանքի, Բաբայանը մի խումբ անձանց դրդել է ապօրինի կերպով «Իգլա» ԴԶՀՀ ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը, նյութապես շահագրգռելով Վաղարշապատի բնակիչ Սանասար Գաբրիելյանին փնտրել, ապօրինի կերպով  ձեռք բերել  զենիթահրթիռային համալիր՝ խոստացել է դրա դիմաց վճարել 50 000 ԱՄՆ դոլար: Սանասար Գաբրիելյանը հանցավոր մտադրությունը իրականացնելու համար դիմել է Արմեն Պողոսյանին և Վրաստանում գործարար կապեր ունեցող Հրաչյա Մայիլյանին՝ խոստանալով տրամադրել նախապես խոստացված գումարը: Ըստ ձեռք բերված նախնական համաձայնության՝ հանցավոր մտադրությունն իրականացնելու համար Սանասար Գաբրիելյանը, Հրաչյա Մայիլյանն ու Արմեն Պողոսյանը 2016 սեպտեմբերի 1-ին մեկնել են Վրաստան և փորձել են գտնել պահանջվող զենիթահրթիռային համալիրը:Այնուհետև նրանք պարբերաբար և առանձին-առանձին մեկնել են Վրաստան: Վրաստան հերթական այցելության ժամանակ Արմեն Պողոսյանը և Հրաչյա Մայիլյանը 2017 թվականի փետրվարի 22-ին հանցավոր համաձայնության են եկել ՀՀ քաղաքացի, վերջին մի քանի տարիներին Վրաստանում բնակվող Ռոբերտ Ավագյանի հետ, ով պատրաստակամություն է հայտնել 38 000 դոլարի դիմաց  տրամադրել պահանջվող զենիթահրթիռային համալիրը, և Հրաչյա Մայիլյան «Իգլան» տեղափոխել է Վաղարշապատ:

Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքի  վերաբերյալ այսօր դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ իրենց մեղադրում են Վրաստանից զենք տեղափոխու համար, հետո կարճում են, ասում են նման բան չի եղել: «Ես պատասխանատու եմ իմ ամեն արած քայլի համար, բացատրություններ էլ ունեմ տված և կտամ: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դա հորինված, մտածված մեղադրանք է, պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանելու, ոչ մի հարցից չեմ խուսափում», - հայտաևրարել է նա:

Սամվել Բաբայանը շարունակում է հերքել Հայաստան «Իգլա» ԶՀՀ ապօրինի ներկրման փորձին իր մեղսակցությունը
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 08:24

Արմինֆո. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը կալանավորվել է ապօրինաբար «Իգլա» ՇԶՀՀ ձեռք բերման մեղադրանքով, նախօրեին դատական առաջին նիստում լրագրողներին հայտարարել է, թե գործը «սարքված է», և ինքը դրան մեղսակից չէ:

ԱԱԾ-ն ավարտել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի գործով նախաքննությունը
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2017, 10:50

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Հայաստանի իշխանությունները մրցում են Ադրբեջանի հետ՝ քաղբանտարկյալների քանակով
 Երեթշաբթի, 28 Մարտի 2017, 19:49

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները մրցում են Ադրբեջանի հետ՝ քաղբանտարկյալների քանակով: Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքում:

Վրաստանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել «Իգլա» ԶՀՀ մաքսանենգության գործով
 Երեթշաբթի, 28 Մարտի 2017, 12:53

Արմինֆո. Վրաստանում Հայաստանի 40-ամյա քաղաքացի է ձերբակալվել «Իգլա» ԶՀՀ մաքսանենգության գործով:

Սեյրան Օհանյանը չի բացառում իր ձերբակալությունը
 Երկուշաբթի, 27 Մարտի 2017, 15:09

Արմինֆո.«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի պաշտպնաության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում իր ձերբակալությունը: Այդ մասին նա հայտարարել է մարտի 27-ին մամուլի ասուլիսում:

Դատախազություն. Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
 Շաբաթ, 25 Մարտի 2017, 19:19

Արմինֆո. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը, հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը: 

Սամվել Բաբայանը կալանավորել է երկու ամսով
 Շաբաթ, 25 Մարտի 2017, 12:08

Արմինֆո.Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Սամվել Բաբայանին կալանավորելով երկու ամսով:

Սվիտալսկին՝ Բաբայանի ձերբակալման մասին. Բռնության կամ ահաբեկչության ցանկացած դրսևորման կանխում առաջնահերթ է
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 21:38

Արմինֆո.Բոլոր վեճերը և կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այդ մասին Հռոմի պայմանագրի 60-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ մեկնաբանելով Վրաստանից Հայաստան «Իգլա» ԶՀՀ ապօրինի ներմուծման փորձին առնչվող գործի շրջանակներում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը:

Րաֆֆի Հովհաննիսյան. Այս անգամ կօգտագործենք իշխանափոխության համար բոլոր մեթոդները
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 18:01

Արմինֆո. Օրերս ձերբակալված Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սամվել Բաբայանի ձերբակալության առնչությամբ քաղաքական գործիչների կարծիքները միանշանակ չեն
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 16:58

Արմինֆո.Հայաստանի քաղաքական ուժերը կամ չեն ցանկանում միջամտել «Իգլա» ԶՀՀ ապօրինի փոխադրման կասկածանքով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման գործին, կամ բացառապես քաղաքական են համարում այն:

 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 14:23

Արմինֆո.

ՀՀԿ-ն կոչ է անում չքաղաքականացնել Սամվել Բաբայանի ձերբակալությունը
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 10:52

Արմինֆո.ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության  հարցում քաղաքական շահարկումներն անթույլատրելի են, դա բացառապես իրավապահ մարմինների գործն է: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա ասելով, վարկանիշի բարձրացման համար ցանկացած իրավական գործընթաց քաղաքականացնելու փորձերը լավագույն ճանապարհը չէ:

ԱԱԾ-ն նոր հայտարարություն է տարածել Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ
 Հինգշաբթի, 23 Մարտի 2017, 16:44

Արմինֆո. Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցներից պարբերաբար ստացվող հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլաե տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան