Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017, 11:16
Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը հանրապետության նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին: