Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է մայիսի 20-ի վաղ առավոտից դատարանների շենքերն արգելափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:
Արմինֆո. Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը հրավիրել է համաշխարհային առաջնորդներին և առաջատար միջազգային փորձագետներին՝ մասնակցելու Աստանայի 12-րդ տնտեսական ֆորում-2019-ին: Այն տեղի կունենա մայիսի 16-ին եւ 17-ին: Ֆորումին կմասնակցեն համաշխարհային առաջնորդներ և միջազգային առաջատար փորձագետներ: Ինչպես Արմինֆո գործակալությանը հայտնել են համաժողովի կազմակերպիչները, այդ երկու օրերի ընթացքում, այսպես կոչված, <Եվրասիական Դավոսի> պատվիրակները քննարկելու են համաշխարհային տնտեսության առավել կարեւոր խնդիրները և մշակելու են դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Ավելի քան 80 երկրների հինգ հազարից ավել պատվիրակներ կմասնակցեն AEF-2019-ին:
Արմինֆո. Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ, որոնք անցկացնելու նպատակով Հայաստան էր ժամանել ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ ՉԺՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի խորհրդական Գուո Ճիծյունի (Guo Zhijun) գլխավորությամբ:
Արմինֆո.Դեպի Գալիպոլի ուխտագնացությունը պետք է դադարեցվի, հայտարարել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը համաշխարհային լայն հասարակայնությանն ուղղված իր հոդվածում, որը հրապարակվել է Newshub պարբերականում: