Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով:
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես, միջոցներ հատկացնել Արարատի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ինֆեկցիոն ծառայությունների համար՝ նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մարզային մասնաճյուղի վերակառուցման աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու համար:
Արմինֆո. Կառավարությունն ապրիլի 12-ի նիստում ընդունել է «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին» որոշում:
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Արմինֆո. Կառավարության ապրիլի 12-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնության ստորագրման առաջարկությանը:
Արմինֆո.Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած "Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման մասին" հայտարարության նախագիծը ապրիլի 11-ին չի ընդունվել՝ քվորում չլինելու պատճառով: