Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը:
Արմինֆո.ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ:
Արմինֆո.Հայաստանում և նրա շուրջ իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը' մեկնաբանելով Հայաստանին ներկայացվող Ադրբեջանի նախագահի պահանջները:
Արմինֆո. Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը, ով հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը Twitter-ում (X) արդեն մեկնաբանել է դա:
Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության։ Այդ մասին նախկին նախագահը հայտարարել է Ծիծեռնակաբերդում՝ լրագրողներին։
Արմինֆո.Ապրիլի 24-ը սոսկ նահատակների հիշատակի օր չէ, այն կոչ է, ուղերձ, որ գալիս է մեզ մեր փառապանծ նահատակներից: Այդ մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողության ժամանակ իր ելույթում: