Արմինֆո. Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։Այս մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում ։
Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները կհանդիպեն ՀՀ վարչապետի հետ միայն այն դեպքում, եթե նա մտադիր է քննարկել իր հրաժարականի հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՀ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։ Պատգամավորը նաեւ նշել է, որ նախարարների կաբինետի ղեկավարի հրաժարականը քննարկելու առաջարկ իրենք չեն ստացել: Իսկ ստեղծված իրավիճակում կուսակցությունը մտադիր չէ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ "Մենք մտադիր չենք գնալ ընտրությունների՝ ստեղծված իրավիճակում, և մտադիր ենք խանգարել դրանց անցկացմանը, ինչ էլ որ լինի ։ Փաշինյանը նշել էր, որ ցանկանում է մեզ հետ հանդիպում անցկացնել, բայց նա մտադիր է քննարկել արտահերթ ընտրությունները, մինչդեռ, մենք պատրաստ ենք քննարկել նրա հրաժարականի պայմանները: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ձևավորել նոր կառավարություն, որը բաղկացած կլինի մասնագետներից։ Եվ միայն դրանից հետո կարելի է արտահերթ ընտրություններ անցկացնել", - նշել է Գորգիսյանը։
Արմինֆո. ԱԺ <Իմ քայլը> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ տեղեկատվություն է ստացել այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը <Բարգավաճ Հայաստան> կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ տեղի կունենա: Այս մասին Մակունցը հայտարարել է լրագրողների հետ զրույցում ։
Արմինֆո. Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կտրականապես համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե դատական համակարգը <պսևդոէլիտայի> մաս է դարձել: Այս մասին Վարդազարյանը հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը։
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ <Բարգավաճ Հայաստան> կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր են հանդիպում անցկացնել ։ Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։
Արմինֆո.ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կառույցներին Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված <Բարի գալուստ Ադրբեջան> ցուցանակի կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ։
Արմինֆո. Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։