Արմինֆո.Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից: Այդ մասին ասվում է «Մենք կանք» նախաձեռնության՝ ԿԽՄԿ-ին և այլ միջազգային կառույցներին ուղղված դիմումի տեքստում
Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները հնարավորություն կունենան քննարկել այն հարցերն ու խնդիրները, որոնք առաջացել են երկկողմ հարաբերություններում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքերն այն մասին, որ "Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերություններում թույլ չի տվել ոչ մի սխալ քայլ, իսկ հակառակ դեպքերը բազմաթիվ են" ։
Արմինֆո. Մոսկվան դատապարտում է արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը Հարավային Կովկասի գործերին, տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ պառակտում սերմանելու ձգտումը: Այդ մասին ապրիլի 10 - ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ անդրադառնալով Բրյուսելում Հայաստան - ԱՄՆ-ԵՄ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպմանը։
Արմինֆո. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են։ Այդ մասին գրում է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին խորհրդական Ջեյմս Քարդենը՝ The American Conservative ամսագրի համար իր հոդվածում։
Արմինֆո. Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցություն։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ ի պատասխան ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության եռակողմ հանդիպմանը գնահատական տալու խնդրանքին։