Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք:
Արմինֆո.Քաղաքացի Կ.Խ.-ն, որը 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով առաջարկել էր ընտրակաշառք, 2024 թվականի մարտի 5-ին ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները քննարկել են ս.թ. հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի իրականացման ուղղությամբ հնարավոր եւ անհրաժեշտ գործնական քայլերը: Այդ մասին մարտի 25-ին հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում իր վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցում: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ:
Արմինֆո. «Imnemnimi» փոդքասթի համահաղորդավար Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել է։ "Ենթադրվում է, որ ես պետք է լինեմ հաջորդը", - ավելի վաղ հայտարարել էր Սաղաթելյանը ՝ արձագանքելով ընդդիմադիր հասարակական գործիչ, "Քաղաքացիական գիտակցություն" կազմակերպության ղեկավար եւ փոդքասթի համահաղորդավար Նարեկ Սամսոնյանի այսօրվա "Ժողովրդավարական" ձերբակալությանը:
Արմինֆո.Նարեկը առաջին ծիծեռնակն է, ըստ երևույթին, մեզ սպասում են ընդդիմադիրների նոր ձերբակալություններ։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել քաղաքագետ, "Ոսկանապատ" վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը ՝ անդրադառնալով այսօր ընդդիմադիր հասարակական գործիչ, "Քաղաքացիական գիտակցություն" կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանի "ժողովրդավարական" ձերբակալությանը։
Արմինֆո.ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 21-ին:
Արմինֆո. Ներկայումս որևէ արտաքին քաղաքական ուժ այլևս շահագրգռված չէ Ադրբեջանի հետագա ծավալապաշտական ու ռազմատենչ քայլերի մեջ: Այդ կարծիքին է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։
Արմինֆո. Գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերն Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի մարզի երկու գյուղերը, ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սևանա լիճ: Այդ մասին ասվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար, "Հայոց համազգային միասնություն" կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի հայտարարությունում: