Արմինֆո. Եվրամիությունն աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին՝ հույս հայտնելով, որ բանագնացները մոտ ապագայում կհանդիպեն։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորուման գործընթացին:
Արմինֆո. Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման ֆոնին սահմանային լարվածությանը:
Արմինֆո. Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Համագործակցության դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստի շրջանակում Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին:
Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին կրկին մեկնել է Սյունիքի մարզ:
Արմինֆո.Իսրայելի ոստիկանությունը շարունակում է հարձակումները Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա ։
Արմինֆո. ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մոռանա Արցախի մասին: Այդ մասին Twitter-ի (X) միկրոբլոգում գրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդակցության գծով տնօրեն Ալեքս Գալիցկին ՝ արձագանքելով Հայաստանի տնտեսության մեջ հավելյալ 33 մլն դոլար ներդնելու մտադրության մասին USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի տեսաուղերձին:
Արմինֆո.ԱՄՆ-ը և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են վարում անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Արմինֆո.Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13- րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների բացերը, զուգորդված նրա մոտ հետևողական ռազմավարության բացակայության և իռացիոնալ որոշումների կայացման հետ, Հայաստանը մտցրել են ներկայիս դժվար կացության մեջ: Հայաստանը մեկ մարդու շոու է, և հենց մեկ մարդը պետք է պատասխանատվություն կրի անհաջողությունների և կորուստների համար։ Այդ մասին գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՝ անդրադառնալով երկրի շուրջ ստեղծված իրավիճակին ։