Արմինֆո.Հնդկաստանը ռազմական կցորդ է ուղարկում Հայաստան: Այդ մասին հաղորդել է RTI գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Արմինֆո.Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են վերսկսել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքը: Այդ մասին ապրիլի 11-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Արմինֆո. Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Արմինֆո. Ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ, նույնիսկ, խաղաղության պայմանագրի կնքումից հետո ի հայտ կգա Ադրբեջանի հետ նոր պատերազմից խուսափելու հնարավորություն։ Այդ մասին ապրիլի 10-ին լրագրողներին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 9-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի գործիքակազմը կարեւոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է փոխհամագործակցության հետեւողական զարգացումները:
Արմինֆո.Բաքվի հետ Երևանի բանակցությունները շարունակվում են, բայց դա չի նշանակում, որ դրանց ընթացքում քննարկվում են Հայաստանի տարածքների հարցում զիջումները։ Այդ մասին ապրիլի 9-ին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: