Արմինֆո. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը հանդիպել է Արցախի Հանրապետությունում ՌԴ ԶՈՒ խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության աշխատակիցներին։
Արմինֆո. Եթե իշխանության ղեկին մնար Սերժ Սարգսյանը, պատերազմ ուղղակի չէր սկսվի։ Այս մասին ՌԲԿ - ին տված հարցազրույցում ասել է ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Արմինֆո. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արմինֆո. Հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ն` առողջացած, 2963-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616520 թեստավորում:
Արմինֆո. Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Արմինֆո. ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։
Արմինֆո. Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ համապարփակ ներկայացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը մեկնաբանել է Արցախի 44-օրյա պատերազմի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Իր հոդվածում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները չեն անդրադարձել Արցախի կարգավիճակին, եւ, փաստացի, ենթադրվում էր միայն Ադրբեջանին 7 շրջանների հանձնում:
Արմինֆո. 1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի հայ բնակչությունը ենթարկվեց համակարգված և զանգվածային կոտորածի։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: