Արմինֆո. Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ լավ կլիներ ուսումնասիրել 2016թ.ապրիլյան պատերազմի հանգամանքների մասին հաշվետվությունը մինչև 2020թ. Արցախյան պատերազմի սկիզբը:
Արմինֆո.Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայերի էթնիկ զտման փաստը հիմնավորվում է նոր զարգացումներով: Այս մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ։
Արմինֆո. Կորոնավիրուսի դեմ պայքարի պարետատան գործողություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շուտով կանցնի աշխատանքի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է <Լուսավոր Հայաստան> խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Արմինֆո. Հունվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163972 դեպք, որոնցից 152320-ն` առողջացած, 2974-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 619066 թեստավորում:
Արմինֆո. Արցախի կարգավիճակը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունք։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտգործնախարար Արա Այվազյանը։
Արմինֆո.«Անչափ կարևորում եմ կանոնավոր շփումներն Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, հատկապես նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրադրության վերլուծության և քննարկման, ինչպես նաև այս նոր իրողության պայմաններում մեր առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների շուրջ մտքեր փոխանակելու ուղղությամբ», - հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպման ժամանակ իր խոսքում:
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: