Արմինֆո. Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։
Արմինֆո.ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը թույլ է տալիս Ադրբեջանի ներխուժում Հայաստանի տարածք՝ "սահմանների ճշգրտման" պատրվակով ։
Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, Բրյուսելում հանդիպում են ունեցել` վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը: Այդ մասին ասվում է ի աջակցություն Հայաստանի դիմակայունության ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի համատեղ հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունում:
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում Բրյուսելում կայացած խորհրդատվությունները "գերազանց" է անվանել:
Արմինֆո. ՊԵԿ աշխատակիցները ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով, հաղորդում է Shamshyan.com կայքը:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Արմինֆո.ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ համատեղ ճեպազրույցում:
Արմինֆո. Բրյուսելը պատրաստ է առաջիկա չորս տարում Հայաստանին լրացուցիչ 270 մլն եվրոյի աջակցություն տրամադրել տնտեսության զարգացման, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Արմինֆո.Հակակոռուպցիոն դատարանը որոշել է գործարար Սամվել Մայրապետյանից և "Գլոբուս" ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 4 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդում է դատական համակարգի ՏԳ-ալիքը: