Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը օտարերկրյա հետախուզությունների գործակալ չէ, այդ թվում ՝Թուրքիայի: Նա երբեք չի աշխատել նաև հայկական անվտանգության ծառայության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ՝ անդրադառնալով երրորդ նախագահի փեսայի հայտարարությանը, թե ԱԺ խոսնակը Թուրքիայի և Հայաստանի ԱԱԾ կրկնակի գործակալ է։
Արմինֆո. Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ այցով։
Արմինֆո.Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում հրապարակել է Եվրամիության Խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 19-ի հայտարարությունը:
Արմինֆո.Այսօր պաշտոնական նամակով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով:
Արմինֆո. ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին առաջարկը։ Այս մասին տեղեկությունը հաստատել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։